Գագիկ Մկրտչյանը արյունաքամ էր լինում, ասում էր՝ մի բան արեք, օգնեք, կարող ա մահանամ. նախկին ոստիկանի ցուցմունքը

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով այսօր դատարանում հարցաքննվեց նաեւ տուժող Վլադիմիր Սիրեկանյանը, որ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ աշխատելիս է եղել որպես ոստիկան:

Նա դատարանում հայտնեց, որ ՊՊԾ գնդում ծառայություն իրականացնելիս է եղել, երբ դեպքը տեղի է ունեցել: Երբ մեքենայի հարվածի ձայն է լսել, սկզբում կարծել է, թե վթար է եղել, հետո տեսել է գնդի տարածք մտնող ավտոմատներով զինված մոտ 30 անձանց, ովքեր մոտեցել են իրեն, կապել ձեռքերը եւ տարել հսկիչ անցագրային կետում գտնվող հանգստյան սենյակ: Նա պատմեց, որ այդ սենյակ են բերել նաեւ մյուս ոստիկաններին:

«Ճնշումս շատ բարձրացավ, սրտի խնդիր ունեի, պարոն Օսիպյանը նկատեց ու առաջարկեց, որ ինձ տանեն հիվանդանոց, բայց դա երկար տեւեց, պարբերաբար առարկում էին, Նիկոլ Փաշինյանն էլ այդ պահին նկարահանում էր, կարող եք նայել, թե ոնց էր խնդրում պարոն Օսիպյանը: Հետո տեւական ժամանակ մնացի շտապօգնության մեքենայի մեջ, հետո ինձ տարան հիվանդանոց»,- ասաց Սիրեկանյանը:

Մեղադրող դատախազի հարցին, թե այդ օրը ի՞նչ պարտականություններ եք իրականացրել գնդի տարածքում, տուժողն ասաց, որ գնդի տարածքի պահպանությունը պետք է իրականացնեին, 24-ժամյա ծառայության են ընդգրկված եղել: Նա ասաց, որ բացի իրենից գնդում հերթապահություն են իրականցրել եւս մի քանի ոստիկան, նրանց թվում է եղել նաեւ հերթապահի օգնական Գագիկ Մկրտչյանը:

Սիրեկանյանն ասաց, որ գունդ մտնելու ընթացքում կրակոցներ է լսել. «Կրակահերթ էր, մի քանի հոգի վազում էին հերթապահ մաս, մի քանի հոգի գալիս էին դեպի ինձ, ամեն մեկը մի գործողություն էր իրականացնում»,- ի պատասխան մեղադրողի հարցի, ասաց տուժողը:

Հարցին, թե ինչպե՞ս Վալերի Օսիպյանը հայտնվեց ՊՊԾ գնդում, տուժողն ասաց, որ ինքն էլ է զարմացել. «Սենյակում էինք, երբ պարոն Օսիպյանն եկավ առանց պագոնների, ես էլ զարմացա, թե ոնց հայտնվեց»,- ասաց Սիրեկանյանը:

Խոսելով գնդի տարածքում հրազենային վիրավորում ստացած եւ մի քանի օր անց հիվանդանոցում մահացած ոստիկան Գագիկ Մկրտչյանի մասին, տուժողն ասաց. «Ինքը իմ լավ ընկերն ա: Ես որ ներսում էի, իրեն բերեցին էդտեղ (հանգստյան սենյակում), աթոռին նստեց, արյունը գնում էր: Կներեք, բայց էլ չեմ ուզում խոսեմ, կլինի՞»,- ասաց Վլադիմիր Սիրեկանյանը՝ նշելով, որ երբ հիշում է, հուզվում է: Դատավորի պնդմանը, որ հանգամանքները կարեւոր են, տուժողը պատմեց, որ Գագիկ Մկրտչյանը վիրավորվել էր ձեռքից. «շատ ուժեղ արյուն էր գնում, ձեռքն էր բռնել: Ես զգում էի, որ մարդը արնաքամ ա լինում, ասաց՝ մի բան արեք, ինձ դիմեց, ասաց՝ Վալոդ, մի բան արա, ասում էր՝ օգնեք ինձ, ես կարող ա մահանամ: Իմ ձեռքերն էլ կապված էին, ի՞նչ պետք է անեի: Ինքը կես ժամ էլ չմնաց, հետո տարան, չգիտեմ ինչպես դուրս եկավ գնդի տարածքից»,- ասաց տուժողը:

Վերջինս հայտնեց, որ խմբի անդամները հիմնականում զինված են եղել ավտոմատներով, ատրճանակ էլ է եղել, ինչպես նաեւ մարտական նռնակներ:

Հարցին, թե իր նկատմամբ վիրավորանք, բռնություն եղե՞լ է, տուժողն ասաց, որ ճնշումն է բարձր եղել, սակայն իր ձեռքերը կապված են եղել, չեն թույլատրել գնալ հիվանդանոց:

Նա ասաց, որ նյութական վնաս է կրել, մեքենայի մեջ՝ իր քաղաքացիական հագուստում՝ 114 հազար դրամ է եղել, որը չգիտի, թե ով է վերցրել, ինչ է եղել:

Գնդապետ Արթուր Վանոյանի մահվան մասին Սիրեկանյանն իմացել է հիվանդանոցում, մանրամասներ չգիտի: Հարցին, թե գնդի տարածքում գտնվելու ընթացքում խմբի անդամները խոսե՞լ են արդյոք Վանոյանի մասին, տուժողը բացասական պատասխան տվեց:

Ինչ վերաբերում է Յուրի Տեփանոսյանի մահվան հանգամանքներին, Սիրեկանյանը նշեց, որ մամուլից է իմացել, նույնպես մանրամասներ չգիտի:

Պաշտպանի հարցին՝ Գագիկ  Մկրտչյանը հանգստի սենյակում գտնվելու ընթացքում ասե՞լ է, թե ում կողմից է հրազենային վիրավորում ստացել եւ ինչ հանգամանքներում, տուժողը պատասխանեց. «Չէր ասում: Ինձ համար 99 տոկոս պարզ էր, որ իր վրա կրակել են: Չգիտեմ՝ ով ա կրակել, չեմ ճշտել»,- հայտարարեց տուժողը:

Խմբի անդամ Սեդրակ Նազարյանի հարցին ի պատասխան տուժողն ասաց, որ ներկայումս չի աշխատում ոստիկանությունում: Հարցին՝ դուք ձեզ տուժող համարո՞ւմ եք, Սիրեկանյանը դրական պատասխան տվեց: Նազարյանի մյուս հարցին՝ Գագիկ Մկրտչյանին բերե՞լ են հանգստի սենյակ, թե՞ ինքը քայլել է, տուժողը պատասխանեց, որ չի հիշում. «Մի քանի հոգու օգնությամբ բերեցին, չեմ հիշում ոնց բերեցին, իր ոտքերը գետնի վրա էր, բայց ինչքան հիշում եմ՝ օգնելով են իրեն բերել»: Ճշտող հարցին՝ հնարավո՞ր է, որ քայլելով է եկել, բայց դուք լավ չեք հիշում, տուժողը ասաց՝ «կարող ա»:

Վարուժան Ավետիսյանի հարցին՝ երբ այլեւս Գագիկ Մկրտչյանը սենյակում չէր, այդ ընթացքում դուք ձեր դիրքը փոխե՞լ եք, տուժողը դրական պատասխան տվեց. «Բազմոցի կողմից կարող ա մի քիչ գնացել եմ այն կողմ, հետո կանգնում էինք պատի տակ, տարբեր...:»,- ասաց Սիրեկանյանը: Ճշտող հարցին, այսինքն դուք ձեր դիրքը փոխո՞ւմ էիք, դրա համար Մկրտչյանը ձեր տեսադաշտում չի եղել, տուժողը դրական պատասխան տվեց:

«Գուցե ձեզ համար ցավոտ հնչի, ինձ համար էլ ծանր է այս հարցին պատասխանել, դուք ասացիք, որ ձեր ընկերն է, բայց չե՞ք հետեւել՝ ինչպես է գնացել» տուժողին հարցրեց Ավետիսյանը, ինչին ի պատասխան Սիրեկանյանն ասաց, որ միտումնավոր չի գնացել, որ չտեսնի. «Իրավիճակը նենց էր, որ ինձ ասում էին՝ էնտեղ, հետո էնտեղ, ոնց ասում էին, նենց անում էի»,- պատասխանեց տուժողը:

Գագիկ Մկրտչյանի կնոջ՝ Հասմիկ Ոսկանյանի հարցին՝ կարո՞ղ եք ասել՝ ով է վիրակապ արել, նախկին ոստիկանն ասաց. «Արյունոտ էր, ես չեմ հիշում՝ վիրապակն էր արյունոտ, թե շորը: Չեմ կարող ասել՝ վիրակապ կար, թե հագուստն էր, ինչ-որ բանով էր փաթաթված»:

Հասմիկ Ոսկանյանը դիմելով դատավորին ասաց. «Պարոն դատավոր, այստեղ չէր կարող հարց լինել, իրենք նկատել են փորի վնասվածքը, թե՝ ոչ»: Դատավորն ասաց, որ այդ նկատառումները վիճաբանության փուլում պետք է ներկայացնի:

Վլադիմիր Ոսկանյանը հայտարարեց, որ դեմ է, որպեսզի «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների նկատմամբ համաներում կիրառվի: Հարցին՝ քաղաքացիական հայցի պահանջ ունե՞ք, Սիրեկանյանը ասաց, որ նյութական վնաս է կրել: Դատավորը նշեց, որ այդ դրվագով այստեղ անցնող ամբաստանյալներին մեղադրանք առաջադրված չէ, ինչին տուժողը արձագանքեց. «Դե թող գնա կորի, ուրեմն»:

Սույն գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 27-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6001 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը