Երևան
12 °C
ՀՀ կառավարության առաջին շենքում կայացել է «Կրթվելը նորաձև է» շարժման 43-րդ հանդիպումը։
Այս մասին հայտնել է «Իմ քայլը» հիմնադրամը:
Մթնոլորտը ջերմ էր, անկաշկանդ և անմիջական, իսկ հանդիպման հատուկ հյուրն էր հայ անվանի քանդակագործ Վիգեն Ավետիսը։
«Բանախոսությունների շարքը բացեց «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Իր ելույթում տիկին Հակոբյանը ներկայացրեց շարժման առաջիկա ամառային վերջին բանախոսությունների օրերը՝ հունիսի 28, հուլիսի 4, 6 և 13։ Նա ընդգծեց՝ իրական զարգացման, կրթության և առաջընթացի ուղին սկսվում է իրականությունը ինչպես որ է, առանց սեթևեթանքի ընդունելուց, սեփական չիմացությունը խոստովանելու խիզախությունից։
Հաջորդ բանախոսը՝ Վիգեն Ավետիսը, բեմ բարձրացավ հուզված. նա դիմեց հանդիսատեսին`ասելով. «Նայում եմ ձեզ ու տեսնում վերածնվող Հայաստան: Այս բանախոսություններն էլ դրա օրինակն են: Մինչև երեկ գիշեր ինձ հորդորում էին չգալ, չմասնակցել շարժմանն ու չխոսել այս հարթակից, բայց ես ազատ մարդ եմ, ազատ իմ որոշումներում, որոնց վրա ոչ ոք չի կարող ազդել՝ նույնիսկ վարչապետը»։
Նրա խոսքերով՝ մենք այսօր ամեն ինչ ունենք՝ բացի գեղեցիկը գնահատելու ունակությունից։ Իսկ այդ գեղեցկությունը տեսնել, նկատել կարող է միայն կրթված մարդը։ Պարոն Ավետիսը կարծում է, որ կիրթ մարդը այն մարդն է, որ խոսում է հարուստ բառապաշարով, խնամքով է վերաբերվում հայերենին, խուսափում է հայհոյանքներից և գնահատում է խոսքի ուժը։
Բանախոսություններին հաջորդեց մշակութային հատվածը, որում հանդես եկան «Քամանչա» ժողովրդական նվագարանների համույթը և Սոֆի Դևոյանի պարարվեստի դպրոցի սան Վանուհի Հովհաննիսյանը։ Սուրճի ընդմիջման ժամանակ մասնակիցները հնարավորություն ունեցան ավելի անմիջական շփվելու բանախոսների հետ, հարցեր ուղղելու, լուսանկարվելու կամ պարզապես կիսվելու իրենց մտքերով։
Հանդիպման եզրափակիչ բանախոսությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանինն էր՝ «Իրական Հայաստան» խորագրով։ Նա խոսեց արժեհամակարգային փոփոխությունների անհրաժեշտության մասին՝ նշելով, որ կրթված, գիտակից և պետության արժեքը գիտակցող քաղաքացին մեր երկրի հզորացման առանցքային դերում է։
Հարցուպատասխանի հատվածում հնչեցին կարևոր հարցադրումներ արտագաղթի կանխման, գյուղաբնակ բնակչության մայրաքաղաք տեղափոխման, հասարակության արժեհամակարգի փոփոխման, պետական կառավարման արդյունավետության, թվայնացման և աշխատավարձերի վերաբերյալ:
«Կրթվելը նորաձև է» շարժման այս բանախոսությունները իրավամբ եզակի են իրենց ձևաչափով, և կոչ ենք անում բոլոր այն քաղաքացիներին, որոնք ուզում են մասնակցել շարժմանը, գրանցվել հետևյալ հղումով՝ https://forms.gle/14TU9paSzmZrKeps5 և հասցնել ներկա լինել այս ամռան վերջին բանախոսություններին:
հունիսի 28 - Երևան
հուլիսի 4 - Գյումրի
հուլիսի 6 - Աշտարակ
հուլիսի 13 - Մարտունի»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Երևանում բեռնատարը կողաշրջվել է և ամբողջությամբ փակել ճանապարհը
Վարչապետը հետևել է բանակային խաղերի մարտական փոխանցումավազքի մրցումներին. լուսանկարներ
««Բոշա՛», «Բոշան դու՛ ես»» ներկայացման երկրորդ արարը կամ՝ ի՞նչը չեն կարողանում կիսել Բաքուն ու Մոսկվան
ՀՀ ապաշրջափակման տեսլականը խարսխված է ինքնիշխանության վրա. ԱԳՆ-ն՝ Էրդողանի հայտարարության մասին
Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա
Ձեր փոքրիկ խմբակով ո՞նց կարողացաք «ДзерДзевов» «փուռը տալ» հարգանք վայելող մարդուն, հայտնի գործարարին. Թունյան
Լավ, էդքան ջանքի արանքում հնարավոր չէ՞ր մի հատ էլ շարֆ բաժանել՝ հաջակցություն Գալստանյան-Աջապահյանի. Ազարյան
Հյուսիսային պողոտայից առևանգել են ոստիկանական համարանիշերով ավտոմեքենա, ապա դրանով վթարի ենթարկվել
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 24-ի, ավելի քան 20 երեխա դեռ անհետ կորած է
Փարիզը 102 տարվա ընթացքում առաջին անգամ թույլատրել է Սեն գետում լողալ. կան մի շարք սահմանափակումներ
ԶՈՒ նվագախմբի տոնական քայլերթը մայրաքաղաքում. ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել
Ուժեղ կարկուտ և տեղատարափ անձրև Գավառում. տեսանյութ
Նորամարգում հրդեհվել է 2 ավտոտնակ, այրվել է ներսում գտնվող մի մեքենա ևս
Ղազախստանի զինծառայողները ժամանել են Ադրբեջան՝ մասնակցելու «Թարլան-2025» զորավարժություններին
ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդը համարի իրենը. վարչապետ
Որքան հասկանում եմ՝ Կալուգայից մաթեմատիկայի ուսուցիչներ են բերել, որ մեզ սովորեցնեն ճիշտ հաշվել. Ալեքսանյան
Անդրեասյանն այցելել է Գեղարվեստի ակադեմիա, ծանոթացել պայմաններին, առկա խնդիրներին, քննարկել դրանց լուծումները
Ջերմաստիճանը կբարձրանա. սպասվում են կարճատև անձրևներ, որոշ տեղերում՝ կարկուտ
Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ մասնակցել է Սահմանադրության 30-ամյակի հանդիսավոր միջոցառմանը
«40 հազար փող եմ թողե, մի ծակ կփակի էլի», «քարտ տուր, թալեմ». Կարապետյանի երթի մասնակիցների ձայնագրությունները
ՌԴ քաղաքացի Սամոն ասում է՝ ՀՀ վարչապետը անելիք չունի Հայաստանում. ափերը խառնել է, փողից՝ հաբռգել. Չախոյան
Սահմանադրությունը պետք է լինի ժամանակի ազդակներին արձագանքող կենդանի փաստաթուղթ. ՀՀ նախագահ
Թրամփը կարող է վերսկսել Patriot հրթիռների մատակարարումը Ուկրաինային
Էրդողանը վերահաստատել է աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին
Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և միջազգային վարպետ Լիլիթ Մկրտչյանը կմասնակցեն ՖԻԴԵ-ի կանանց աշխարհի գավաթին
Երևանի քաղաքապետարանն իր գործունեության բոլոր ոլորտներում առաջնորդվում է Սահմանադրության արժեքներով. Ավինյան
Թուրքիայում ձերբակալվել են Ադանայի, Ադիյամանի և Անթալիայի քաղաքապետերը
ՌԴ քաղաքացի Կարապետյանները Կալուգայից եկել են, որ բացատրեն՝ ինչ է ազատությունը և ինչ «սլոգան» ունի. Ալեքսանյան
Չիմանաք՝ հուլիսին միշտ հով ապրելու եք, գալու է նաև տժժալու ժամանակը. Սուրենյան
Վահագն Չախալյանը 2 ամսով կալանավորվել է
Այ սրա համար արժե ջանք դնել. Անդրեասյանը՝ Հագվու դպրոցի աշակերտների ամառային զբաղմունքների մասին
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներ. տեսանյութ
Մարզերում ունենք հսկայական ներուժ, որը դեռ չենք բացահայտել. Մխիթար Հայրապետյանը՝ Tech Week-ի բացմանը
Ձեր հավատն էլ համազգեստի պես է` դուք այն հագնում եք, բայց չեք կրում ձեր սրտերում․ Հայկ Կոնջորյան
Սահմանադրությունն իրավական ու ժողովրդավարական պետության և հասարակության հիմնաքարն է․ ՄԻՊ
Սահմանադրությունը մեր հավաքական երդումն է՝ ապրել օրենքով և առաջնորդվել արդարությամբ․ Ալեն Սիմոնյան
Հայաստանն այսօր նշում է Սահմանադրության օրը
Կարևոր և արդյունավետ զրույց ունեցա ԱՄՆ նախագահի հետ. Զելենսկի
Երևի հիմա Ռոբերտ Քոչարյանը մտքում հարց է տալիս Միքայել Աջապահյանին. Հրաչյա Հակոբյանը գրառում է արել
Հաստատվել է «Հայ-չինական բարեկամության դպրոց» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT