Պաշտպանն առաջարկում է ոտքի չկանգնելու համար ոչ թե ծռերին հեռացնել, այլ նախազգուշացում տալ

24/08/2017 schedule16:13

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը այսօր հերթական սանկցիան կիրառեց «Սասնա ծռեր» խմբի անդամների պաշտպան Լուսինե Սահակյանի, Հայարփի Սարգսյանի նկատմամբ:

Մինչ այդ այսօրվա նիստին պաշտպանների հարցը քննարկելու համար նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հրահանգեց կարգադրիչներին նիստերի դահլիճ բերել խմբի մի քանի անդամների՝ Թորոս Թորոսյանին, Արամ Մանուկյանին, Հովհաննես Հարությունյանին, Տիգրան Մանուկյանին եւ Գեւորգ Իրիցյանին հաստատելու, որ իրենց բացակայության դեպքում իրենք հրաժարվում են նաեւ իրենց պաշտպանների ծառայություններից:

Դատավորը տեւական ժամանակ փորձում էր հասկանալ՝ ի վերջո ամբաստանյալները հրաժարվում են պաշտպաններից, թե՝ ոչ, թե հրաժարվում են միայն այն դեպքում, երբ իրենք ներկա չեն լինին դատական նիստին:

Խմբի անդամ Գեւորգ Իրիցյանը մի քանի անգամ հաստատեց, որ եթե ինքը դատական նիստին ներկա չի գտնվելու, ապա հրաժարվում է պաշտպանից:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանն էլ նկատեց, որ այդ դեպքում Իրիցյանը հրաժարվելու է իր պաշտպանյալներ Նինա Կարապետյանցից եւ Արայիկ Պապիկյանից, հետեւաբար՝ դատարանը ստիպված կլինի հանրային պաշտպան նշանակել:

Իրիցյանի պաշտպան Նինա Կարապետյանցն էլ նկատեց՝ իր պաշտպանյալը հրաժարվում է ոչ թե կոնկրետ փաստաբանի ծառայությունից, այլ պարզապես չի լիազորում վերջինիս իր բացակայության ժամանակ ներկա գտնվել նիստերին: Նա նաեւ նկատեց, որ հանրային պաշտպան ներգրավելու դեպքում, հազիվ թե նրան պատշաճ ժամանակ տրամադրվի գործի նյութերին ծանոթանալու համար. «Ժամանակ եք տալու, որ ինքն էլ գործի նյութերին ծանոթանա, էլ ո՞ւր մնաց ողջամիտ ժամկետը»:

«Բա ի՞նչ անենք, որ էդ մարդը պաշտպանության պարտադիր իրավունք ունենա», - միջամտեց Արտուշ Գաբրիելյանը:

Որպես լուծում Կարապետյանցը առաջարկեց վերանայել ամբաստանյալների նկատմամբ սահմանված սանկցիան եւ ոչ թե հեռացնել նրանց նիստերի դահլիճից, այլ ամեն դատական նիստին չկանգելուց նախազգուշացում տալ: «Ձեր դատական որոշումը վերջնական կայացնելիս ասեք էս, էս, էս մարդը չի կանգնել ոտքի, դատարանը չի հարգել, եւ դա էլ որպես ծանրացնող հանգամանք հաշվի առեք», - առաջարկեց պաշտպանը: Գեւորգ Իրիցյանին նիստերի դահլիճից հեռացնելուց հետո Կարապետյանցը եւս լքեց նիստերի դահլիճը: Նույնը պնդեցին նաեւ գործով մյուս ամբաստանյալները: Մասնավորապես՝ Արամ Մանուկյանը, Տիգրան Մանուկյանը, Թաթուլ Թամրազյանը: Վերջիններիս հեռացնելուց հետո նրանց պաշտպանները նույնպես լքեցին նիստերի դահլիճը:

Ինչ վերաբերում է Հովհաննես Հարությունյանին, ապա նրա պաշտպան Հայարփի Սարգսյանը կրկին բարձրաձայնեց իր պաշտպանյալի կյանքի եւ առողջության հարցը: Նա դատավոր Արտուշ Գաբրիելյանին հայտնեց, որ  նախորդ նիստում՝ այն բանից հետո, երբ Հովհաննես Հարությունյանի հանդեպ ուժ կիրառվեց, դատավորին ոստիկանների կողմից ուղարկվեց գրություն Հարությունյանի ստորագրությամբ՝ առ այն, որ իր հանդեպ բռնի ուժ չի կիրառվել: «Իմ պաշտպանյալը տեղեկացնում է, որ նյարդայնացած է եղել ու չի կարդացել ոստիկանների ներկայացրած այդ գրությունը: Իրականում նա հայտարարում է, որ իր հանդեպ բռնի ուժ է կիրառվել, վիրավոր ոտքը վնասվել է, եւ այժմ ցավեր ունի»,- Հարությունյանի խոսքերը փոխանցեց նրա պաշտպանը, ապա դատավորին հարցրեց՝ չի՞ պատրաստվում այդ առնչությամբ որեւէ գործողություն ձեռնարկել, քանի որ ըստ պաշտպանի՝ այդ գործողություններն եղել են հենց իր աչքի առաջ:

Արտուշ Գաբրիելյանը, սակայն ասաց, որ իր աչքի առաջ ոչ մի դեպք չի եղել, ապա նշեց, որ եթե նման խնդիր կա, թող դիմեն՝ համապատասխան փորձաքննություն անցկացնելու համար: Պատասխանը Հայարփի Սարգսյանին չբավարարեց եւ հայտնեց, որ Հովհաննես Հարությունյանը հայտարարություն ունի անելու: Դատավորը, սակայն չթույլատրեց եւ կարգադրիչներին հրահանգեց նիստերի դահլիճից տանել Հովհաննես Հարությունյանին: Հայարփի Սարգսյանը, սակայն շարունակում էր պնդել, որ  հայտարարություն ունի անելու, ինչից հետո դատավորը նրա նկատմամբ սանկցիա կիրառեց՝ նախազգուշացման տեսքով:  «Դուք թքած ունեք իմ պաշտպանյալի կյանքի եւ առողջության վրա»,- շարունակեց Հայարփի Սարգսյանը: Դատավորը հայտարարեց, որ հեռանում է խորհրդակցական սենյակ Հայարփի Սարգսյանի նկատմամբ սանկցիա կիրառելու համար: Մինչ նրա հեռանալը մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը հիշեցրեց դատավորին, որ Լուսինե Սահակյանն առանց նախագահողի թույլտվության լքել է նիստերի դահլիճը:

Խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ դատարանը սանկցիա կիրառեց թե Լուսինե Սահակյանի, թե Հայարփի Սարգսյանի նկատմամբ եւ որոշեց նրանց պատասխանատվության ենթարկելու դիմում ներկայացնել Փաստաբանների պալատ:

Լուսինե Սահակյանը, հիշեցնենք, նիստերի դահլիճը լքել էր այն բանից հետո, երբ դատարանն առանց պաշտպանների նիստ էր արել եւ մերժել նիստը հետաձգելու՝ պաշտպանական կողմի միջնորդությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3006 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը