Դա գաղտնիք է, այս լսարանում չեմ կարող ասել. ԱԱԾ պետի տեղակալը՝ Նիկոլ Փաշինյանին

Ազգային Ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում 2016 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ Արամ Հարությունյանից հետաքրքրվեց 2016 թվականի հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ ԱԱԾ-ի կատարած գործողություններից:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ երբ հունիս ամսին ձերբակալվեց «Հիմնադիր խորհրդարանի» ղեկավարներից Ժիրայր Սեֆիլյանը, այդ ժամանակ ԱԱԾ-ի կողմից հաղորդագրություն տարածեց, որ մի խումբ մարդիկ պլանավորել են զինված կերպով շենքերի, շինությունների, զորամասի գրավում, որից մոտ 3.5 շաբաթ անց տեղի ունեցան ՊՊԾ գնդի իրադարձությունները:

«Ես ուզում եմ հասկանալ՝ այն, ինչ տեղի է ունեցել, ձեր տրամաբանությամբ եւ ձեր տեսակետից քննելու համար, արդյո՞ք ԱԱԾ-ում ծառայողական քննություն իրականացվել է, թե ինչպես է պատահել, երբ հունիսին դուք մեղադրում եւ ձերբակալություններ էիք իրականացնում, իսկ հուլիսին տեղի ունեցան մոտավորապես այնպիսի իրադարձություններ, որոնք դուք նկարագրում էիք ձեր պաշտոնական հաղորդագրություններում: Այս փաստերի համադրությունն ինչի՞ մասին է վկայում, ծառայողական քննություն իրականացրե՞լ եք, ինչ-որ արդյունքների հանգե՞լ եք»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը:

ԱԱԾ պետի տեղակալը, պատասխանելով պատգամավորի հարցին՝ ասաց, որ հնչեցված հարցը ԱԱԾ-ի գործունեության հետ է կապված: «Փաստացի դեռ ոչ էս մասով է վերջացել քննություն, ոչ՝ մյուս մասով: Ինչ վերաբերվում է ծառայողական քննության հետ կապված, եթե կատարվել է, դա գաղտնիք է, մնացել է մեր պահուստներում: Կուզենայի ձեզ ասել, որ եթե կունենաք նման հարց, գրավոր դիմեք, ինչ որ հնարավոր է, ձեզ կպատասխանեն, այս լսարանում նմանատիպ հարցերի ես իրավունք չունեմ պատասխանելու»,- ասաց Արամ Հակոբյանը:

Պատգամավորը, արձագանքելով ԱԱԾ պետի տեղակալի պատասխանին՝ արձանագրեց, որ բոլոր հարցերին կարելի է պատասխանել՝ նախաքննությունը դեռ չի ավարտվել, դատաքննությունը դեռ չի ավարտվել, հետո ՄԻԵԴ-ում դեռ պրոցեսը չի ավարտվել, կամ ավարտվել է եւ ոչինչ ասել չենք կարող: «Իմ նախորդ հարցին ի պատասխան էլ՝ հիմա այն փուլն է, որ քննությունը նոր է սկսվել, կավարտվի, կտեսնենք, հետո քննությունն ավարտվում է, ոչ մի բան էլ չենք տեսնում, ես ձեր պատասխանը հասկացա»,- եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9596 դիտում

Կամչատկայում 3 օր անց հայտնաբերվել է անհետացած Ան-2 ինքնաթիռը. անձակազի բոլոր անդամները ողջ են

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին և Լարսում

Սննդային թունավորում Վանաձորում. 10 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց

Արարատում 13-ամյա աշակերը դանակահարել է նույն դպրոցի 14-ամյա պատանուն

Ես նամակների եմ պատասխանում, Աննան անգլերեն է պարապում. վարչապետ

Մեր «Բոլերոն». վարչապետը բանտային օրագրից հերթական հատվածն է հրապարակել

Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան

Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը

Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը