Գնդում իմ գտնվելու ընթացքում հրաձգություն տեղի ունեցավ. տուժող ոստիկանի պնդմամբ՝ հոգեբանական ճնշման է ենթարկվել

«Սասնա ծռեր» խմբի անդամների գործով այսօր դատարանում հարցաքննվեց գործով տուժող, ավագ ոստիկան Վիգեն Մարտիրոսյանը:

Նա ասաց, որ ծառայում է պետական պահպանության գլխավոր վարչության հատկապես կարևորագույն օբյեկտների և հիմնարկ ձեռնարկությունների պահպանության գնդում: Նա պատմեց, որ դեպքի օրը՝ 2016թ․ հուլիսի 17-ին, առավոտյան ժամը 6։20-ի սահմաններում զանգահարել են իրեն եւ հայտնել, որ տագնապ է հայտարարված եւ շտապ պետք է ներկայանա ծառայության։

«Երբ հասա գնդի մոտ, նկատեցի, որ «Կռազը» հարվածել է դարպասներին, երբ մի քիչ էլ առաջացա՝ ինքնաձիգով զինված անձինք կանգնացրեցին ինձ, ինքնաձիգն ուղղեցին ինձ վրա, հարցին, թե ով է ինձ ուղարկել, զինված ես, թե ոչ, ստուգեցին գրապաններս, վերցրին հեռախոսս, ասացին, որ մտնեմ հսկիչ անցագրային կետի հանգստյան սենյակ։ Այնտեղ տեսա Վարդան Եղիազարյանին եւ Վալերի Օսիպյանին, մյուս ոստիկաններին, որից հետո հրաձգություն տեղի ունեցավ, հետո Օսիպյանը եկավ ու ասաց, որ հրաձգության հետեւանքով ոստիկաններ են վիրավորել: Հետո ասացին, որ իրավապահների հետ բանակցություն է տեղի ունեցել եւ մեկին պետք է բաց թողնեն ու ինձ ասացին, որ դու դուրս ես գալիս»,- պատմեց տուժողը: Վերջինս ասաց, որ ՊՊԾ գնդի տարածքում գտնվել է մոտ երեք ժամ: Մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի հարցին ի պատասխան Մարտիրոսյանն ասաց, որ առաջին անձը, ում տեսել է՝ ինքնաձիգով զինված Մարտիրոս Հակոբյանն է եղել, հետո իրեն է մոտեցել Արեգ Կյուրեղյանը: Ոստիկանը պատմեց, որ գնդի տարածքում մոտ 17-18 անձի է տեսել, ովքեր զինված էին ինքնաձիգներով, «Մակարով» տեսակի ատրճանակներով, անձինք կային, որոնց մոտ նկատել է մարտական նռնակներ։ Հարցին՝ դուք ձեզ տուժող համարո՞ւմ եք, ոստիկանը դրական պատասխան տվեց: Զարուհի Փոստանջյանի հարցին՝ ինչի՞ց եք տուժեղ, Մարտիրոսյանը պատասխանեց, որ մոտ երեք ժամ գտնվել է գնդի տարածքում եւ հոգեբանական ճնշման է ենթարկվել. «Ամբողջ իրավիճակը վախ ներշնչող էր»,-ասաց նա։

Տուժող ոստիկանը չառարկեց, որպեսզի «Սասնա ծռեր» խմբի անդամների նկատմամբ համաներում կիրառվի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2086 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը