Ծռերի գործով դատավորը հանրային պաշտպաններին «պատանդ» է պահում եւ վատնում պետության փողերը

«Սասնա ծռեր» խմբի 11 անդամների գործը քննող դատավոր Արթուր Օհանյանի որոշմամբ՝ այսուհետ ծռերի շահերը կպաշտպանեն թե՛ հանրային պաշտպանները, թե՛ նրանց ընտրած մասնավոր փաստաբանները:

Այս գործով անցնում են Արամ ՄանուկյանըՀովհաննես ՀարությունյանըԹաթուլ ԹամրազյանըԱրամ Հակոբյանը,Տիգրան ՄանուկյանըԱրայիկ ՀակոբյանըՎարդան ԳերավետյանըՄարտիրոս ՀակոբյանըՍերգեյ ԿյուրեղյանըԳեւորգ Իրիցյանը եւ Թորոս Թորոսյանը:

Սա այն դեպքում, երբ «Սասնա ծռեր» խմբի անդամները նիստը սկսվելուն պես հայտարարեցին, որ չեն ցանկանում իրենց շահերը դատարանում պաշտպանեն հանրային պաշտպանները, քանի որ ունեն իրենց կողմից ընտրած պաշտպան: Չնայած այս հայտարարությանը, դատավոր Արթուր Օհանյանը անդրդվելի մնաց, ասաց՝ «հանրային պաշտպաններ ներգրավելու որոշում նախորդ նիստին կայացվել է»: Իսկ երբ պաշտպանները փորձեցին հստակեցնել, թե ինչու է դատավորը հանրային պաշտպաններին պատանդ պահում դատարանում, Արթուր Օհանյանը պատասխանեց. «Էդ դուք չեք որոշում»: Իր լիազորությունները դադարեցնելու համար դատարանին դիմեց նաեւ հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը՝ նշելով, որ ամբաստանյալների մեծ մասի պաշտպանները ներկա են, սակայն դատավորն ադ հարցը նույնիսկ չքննարկեց:

Ընդհանուր առմամբ՝ դատավորն այսօր ագրեսիվ էր տրամադրված, նա պարբերաբար բղավում էր թե՛ պաշտպանների, եւ թե՛ խմբի անդամների վրա՝ այդ կերպ լարված իրավիճակ ստեղծելով դատական նիստերի դահլիճում:

«Նախորդ նիստին էլ հայտարարեցին, որ մենք հրաժարվում ենք հանրային պաշտպանների ծառայությունից, մինչեւ մեր պաշտպանների հարցը չլուծվի: Հիմա այս պահին մեր պաշտպանները ներգավվել են ընդհանուր աշխատանքին եւ հանրային պաշտպանների առկայությունը որպես պաշտպաններ նոր գործում ստացվում է ավելորդ»,- դիմելով դատավորին, ասաց «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարդան Գերավետյանը: Դատավորն ի պատասխան ասաց, թե դատարանը ի սկզբանե իր պաշտպան Դավիթ Գյուրջյանին վարույթից չի հեռացրել, քանի որ նախորդ նիստում պաշտպանից հրաժարվելու՝ Գերավետյանի հայտարարությունը դատարանը չէր քննարկել: «Ես նորից եմ ասում, նրանց վարույթից հեռացնելու հարցը չենք քննարկել: Իսկ հանրային պաշտպանների հարցը նախորդ դատական նիստերին քննարկվել, վերջացել ա»,- ասաց Օհանյանը

Տիգրան Մանուկյանը էլ, դիմելով դատավորին, հետաքրքրվեց, թե ինչո՞ւ են հանրային պաշտպանները դատարանի դահլիճում, իմաստը ո՞րն է, դատավորը արձագանքեց. «Էդ դուք չեք որոշում...»: «Մարդկանց պատանդ եք վերցրել, հասկանո՞ւմ եք»,- պատասխանեց Տիգրան Մանուկյանը: Սրան ի պատասխան էլ դատավորն ասաց. «Ձեզ մի դրեք շատ կարդացած մարդու տեղ»: Նրա այս հայտարարությունը լարվածություն առաջացրեց դահլիճում: «Դուք եք փորձում կիրթ երեւալ»,- դիմելով Օհանյանին՝ նշեց Մանուկյանը:

Պաշտպան Լիպարիտ Սիմոնյանն էլ, էթիկայից ելնելով, առաջարկեց հանրային պաշտպանների իր գործըկներին գնալ եւ զբաղվել իրենց գործերով, իզուր ժամանակ չծախսել, իրենք այլ դատական նիստեր ունեն:

Պաշտպան Մուշեղ Շուշանյանն էլ հայտարարեց, որ հանրային պաշտպանների ներգրավումը կատարվել է օրենքի եւ իրենց պաշտպանյալների իրավունքների կոպիտ խախտումներով: «Եթե կարծում եք, որ նրանք պետք է մնան որպես, ձեր խոսքերով ասած՝ զուգահեռ պաշտպաններ, ապա դա ապօրինի որոշում է, նման որոշում կայացնելու անհրաժեշտություն չկար էլ: Ես գտնում եմ, որ հանրային պաշտպանները հենց այս պահին ուղղակի պարտավոր են վեր կենալ եւ դուրս գալ դատական նիստերի դահլիճից, որովհետեւ իրենք պաշտպան համարվել որեւէ դեպքում չեն կարող: Պաշտպան համարվելու համար պետք է լիներ մեր պաշտպանյալների համաձայնությունը»,- ասաց Շուշանյանը: «Սասնա ծռեր» խմբի անդամ Արամ Մանուկյանը դատավորից հետաքրքրվեց, թե երբ կարող է հրաժարվել հանրային պաշտպանի ծառայությունից, դատավորն էլ ասաց, թե դատարանը էստեղ հարցերին չի պատասխանում, իսկ երբ նրան դիմեց «ամբաստանյալով», Արամ Մանուկյանը զայրացավ. «Եթե դուք ինձ ասում եք ամբաստանյալ, ես էլ Ձեզ ասում եմ դատական կատարածու»:

Չնայած պաշտպանների եւ ամբաստանյալների պահանջին՝ դատավոր Արթուր Օհանյանը անդրդվելի մնաց եւ հանրային պաշտպաններին չհեռացրեց գործի վարույթից՝ հայտարարելով, թե արդեն իսկ որոշում կայացրել է: Նշենք, որ հանրային պաշտպաններից միայն Արմինե Ֆանյանն է, որ քիչ թե շատ ծանոթ է քրեական գործի նյութերին (նախաքննության ընթացքում), մյուս հանրային պաշտպանները թեեւ գործի նյութերին ծանոթ չէին, սակայն շարունակեցին «պաշտպանություն» իրականացնել: Հանրային պաշտպանների համար պետությունը գումար է հատկացնում: Թե ինչու է դատավոր Արթուր Օհանյանը որոշել վատնել պետության փողերը, հայտնի չէ:

Այսօրվա նիստում մեղադրող դատախազները շարունակեցին հրապարակել գործում եղած ապացույցները:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3302 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը