Երևան
12 °C
«Սասնա ծռեր» խմբի 10 անդամի գործով այսօրվա նիստն անցավ լարված իրավիճակում՝ փոխադարձ վիրավորանքներով: «Պատճառը» գործով հանրային պաշտպանների ներգրավումն էր:
Գործի այս անջատված մասով անցնում են Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Մխիթար Ավետիսյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Սմբատ Բարսեղյանը, Արեգ Կյուրեղյանը, Էդուարդ Գրիգորյանը եւ Սեդրակ Նազարյանը:
Նախորդ նիստին գործով մի քանի պաշտպանները չէին ներկայացել, ինչից ելնելով՝ դատարանը գործում հանրային պաշտպան ներգրավելու որոշում էր կայացրել՝ հիմնավորելով, որ դա պայմանավորված է պաշտպանների վարքագծով։
Հանրային պաշտպան ներգրավելու վերաբերյալ իրենց դիրքորոշումը հայտնելիս Պավել Մանուկյանն ասաց, որ չի ընդունում հանրային պաշտպաններին. «Ես ճիշտն ասած, արդեն զզվել եմ ձեր որոշումներից, նկատողություններից ու շատ անտանելի ա, թքած ունեմ որոշումների, նկատողությունների վրա... վերջին հաշվով, թքած ունեմ նաեւ գերագույն գլխավոր ցռան մոզու ճակատին, որ երկիրը բերեց հասցրեց էս իրավիճակին...մեզանից պահանջում եք անհնարինը, միանգամից հոդված կարդացեք, պրծեք»,- ասաց Մանուկյանը:
Դիրքորոշում հայտնեց նաեւ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը. «Ես իմ պաշտպաններն ունեմ, փառք Աստծու, իմ ախպերներն են՝ Արայիկներս (նկատի ունի Արա Ղարագյոզյանին եւ Արայիկ Պապիկյանին), Մուշեղս, մենք մերոնցով: Այնուամենայնիվ, եթե պարտադիր պայման ա հանրային պաշտպանը, ապա..... ձեր համակարգի ղեկավարը, արդարադատության նախարարը, ձեր վարչափեդը, ձեր դատաղազը, ընձի մի հատ կարգին աղջիկ ա պետք խցումս, ազիզ, տեղավորեք էլի: Եթե դուք պարտադրում եք տենց, մենք դրանց կարիքը չենք զգում, մեզ պետք ա ընդամենը կարգին աշխատող աղջիկ խցում»,- ասաց նա: Դատավոր Մեսրոպ Մակյանը Խանդոյանին կոռեկտության կոչ արեց, որից հետո դիրքորոշում հայտնեց նաեւ Վարուժան Ավետիսյանը:
«Ոչ դուք եք մեզ համար դատարան, ոչ ձեր պաշտպաններն են մեզ համար պաշտպան, բոլորը ռեժիմը գործիքներ են եւ ըստ այմդ՝ մեր վերաբերմունք էլ համապատասխան է դրան: Դուք ձեր արածն արեք, մենք մեր արածի մի մասն արել ենք, մի մասը, երբ ժողովուրդը ոտքի կկանգնի, այդ ժամանակ կանենք, ավարտին կհասցնենք»,- հայտարարեց Վարուժան Ավետիսյանը: Սմբատ Բարսեղյանն էլ ասաց. «Եթե երկրի նախագահն ադրբեջանցուն հրապարակային ասում է՝ դու իմ հայրենակիցն ես, դուք էլ այդ նույն նախագահի կողմից նշանակվածն եք, ես ձեզ ի՞նչ ասեմ»:
Իսկ երբ դիրքորոշում էր փորձում հայտնել մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը լարված իրավիճակ ստեղծվեց, Պավել Մանուկյանը ընդհատելով Պետրոսյանի խոսքն ասաց. «Խի եք էս թուրքին բերել, նստացրել դեմս»: «Թուրքը դու ես»,- պատասխանեց Պետրոս Պետրոսյանը: Սա զայրացրեց «Սասնա ծռեր» խմբի անդամներին եւ նրանք ոտքի կանգնեցին ինչ-որ բաներ ասացին, որոնք այդպես էլ լսելի չեղան ապակիներից այն կողմ գտնվող լրագրողների համար: Դատավորը նիստերի դահլիճից հեռացրեց Պավել Մանուկյանին, Արայիկ Խանդոյանին եւ Սմբատ Բարսեղյանին:
Սանկցիա կիրառեց նաեւ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի նկատմամբ՝ նախազգուշացման տեսքով: Ապա դատախազը շարունակեց իր խոսքը. «Դատարանը բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկել է ապահովելու ամբաստանյալների կողմից իրենց ընտրած պաշտպանների միջոցով պաշտպանվելու համար, դատական նիստերի ընթացքը ցույց է տալիս, որ ինչպես ամբաստանյալների, այնպես էլ նրանց պաշտպանների վարքագիծը բացառապես միտված է դատական նիստերի բնականոն ընթացքը խաթարելուն եւ ամեն կերպով դատական նիստեր տապալելուն»:
Այս միջադեպից հետո Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը նկատեց, որ երբ Պավել Մանուկյանը դատավոր Արտուշ Գաբրիելյանին «Ցռան մոզի» էր անվանել, նրա նկատմամբ քրեական գործ էր հարուցվել, ուստի, ըստ Ղարագյոզյանի, պետք է քրեական գործ հարուցել նաեւ հերոսին «թուրք» անվանած Պետրոս Պետրոսյանի նկատմամբ:
Ղարագյոզյանի կարծիքն էր նաեւ պաշտպան Հարություն Բաղդասարյանը, դահլիճում ներկաները եւս ապակիներից այն կողմ սկսեցին բղավել, որ պահանջում են դատախազին քրեական պատասխանատվության ենթարկել:
Դատավոր Մեսրոպ Մակյանն արձագանքեց, որ ինքն արդեն իսկ կատարել է այն իրավաչափ գործողությունները, որոնք տվյալ իրավիճակում պետք է կատարել եւ փաստաբաններին հիշեցրեց, որ նրանք ազատ են իրենց բարձրացրած հարցի առնչությամբ համապատասխան քայլեր կատարել այս դատական նիստից դուրս, եթե տեսնում են անհրաժեշտություն:
Ապա մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը շարունակեց հրապարակել գործում եղած ապացույցները: Իսկ ահա ընդմիջումից հետո «Սասնա ծռեր» խմբի աջակիցները «Թուրքը դու ես պետրոսիկ»,«Պավլիկը քո նման թուրքերին է սատկացրել», «Թուրքը դու ես ծախված», եւ նմանատիպ պաստառներով էին եկել նիստերի դահլիճ՝ նման կերպ իրենց բողոքն արտահայտելու մեղադրող Պետրոս Պետրոսյանի դեմ։ Նրանք այնպես էին պահել պաստառները, որպեսզի տեսանելի լիներ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին, վերջինս սակայն ձեռքով փակել էր իր տեսադաշտը:
Հ.Գ. Դատական նիստի ընդմիջման ավարտից հետո հայտնի դարձավ, որ ընդմիջման ընթացքում վթարի են ենթարկվել գործով հանրային պաշտպաններ Լիանա Գասպարյանը եւ Արմինե Ֆանյանը: Նրանք, սակայն չեն տուժել, մարմնական վնասվածքներ չեն ստացել, վնասվել է միայն Ֆանյանի ավտոմեքենան: Այս պատճառով նիստը կրկին մեկ ժամով ընդմիջվեց, ապա հետաձգվեց մինչեւ փետրվարի 28-ը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT