Սասնա ծռերի գործով բացակա պաշտպանների նկատմամբ սանկցիա կիրառվեց

03/07/2017 schedule17:11

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արտուշ Գաբրիելյանը դատական սանկցիա կիրառեց «Սասնա Ծռեր» խմբի անդամներ Արթուր Սողոմոնյանի եւ Գառնիկ Հովակիմյանի պաշտպան Կարապետ Բադալյանի, ինչպես նաեւ Թաթուլ Թամրազյանի պաշտպան Մոնիկա Մարգարյանի նկատմամբ, եւ որոշեց նրանց պատասխանատվության ենթարկելու դիմում ուղարկել Փաստաբանների պալատ:

Նշենք, որ Մոնիկա Մարգարյանը ժամը 11:00-ից գտնվում է դատարանի բակում, սակայն քանի որ կարգադրիչները պահանջել են բացել իր պայուսակը՝ խուզարկելու, վերջինս չի համաձայնել, ուստի նիստերի դահլիճ չի կարողացել մտնել: Ինչ վերաբերում է Կարապետ Բադալյանին, ապա Արտուշ Գաբրիելյանը հայտարարեց, որ Բադալյանն առավոտյան եղել է նիստերի դահլիճում, սակայն այժմ առանց զգուշացնելու հեռացել է, հետեւաբար անհարգալից վերաբերմունք է դրսեւորել դատարանի նկատմամբ:

Սա զայրացրեց պաշտպանական կողմին: Ավելին՝ քանի որ նիստի ընթացքում նրանք չեն կարողացել առարկություններ միջնորդություններ եւ հայտարարություններ անել, ուստի փաստաբաններն միջնորդությունը դատավորին հղել են գրավոր տեսքով: Մասնավորապես՝ փաստաբաններ Գրիշա Բալասանյանը, Արա Ղարագյոզյանը, Հրանտ Գեւորգյանը, Հայարփի Սարգսյանը, Դավիթ Գյուրջյանը եւ Կարեն Մեժլումյանը գրավոր միջնորդություն են ներկայացրել նիստը հետաձգելու վերաբերյալ: Միջնորդության հիմքում դրվել է այն, որ մի խումբ պաշտպաններ նիստին ներկա չեն եւ նիստը շարունակելով խոչընդոտվում է նրանց պաշտպանյալների իրավունքները: Միջնորդության վերաբերյալ դիրքորոշում հայտնելիս դատավոր Արտուշ Գաբրիելյանն ասաց, որ ստիպված է լինելու նորից կրկնել, որ նախապատրաստական փուլում պաշտպանների ներկայությունը պարտադիր չէ. «Մենք գտնվում ենք նախապատրաստական փուլում այս պահին արգելք չի գործի քննություն իրականացնել, հաջորդ նիստին մենք նրանց (նկատի ունի բացակա փաստաբաններին) կկրկնեք ինչ գործողություն ենք արել»,- ասաց նա:

Սա զայրացրեց փաստաբան Գրիշա Բալասանյանին՝ վերջինս հետաքրքրվեց, եթե պաշտպանի ներկայությունը պարտադիր չէ, ապա ինչո՞ւ փաստաբաններ Մոնիկա Մարգարյանի եւ Կարապետ Բադալյանի նկատմամբ սանկցիա կիրառվեց:  Ի պատասխան Գաբրիելյանն ասաց, որ նրանք առանց դատավորին զգուշացնելու լքել են նիստերի դահլիճը: Գրիշա Բալասանյանի էլ դատավորից հետաքրքրվեց, թե առավոտյան քանի մեղադրող էր ներկայացել եւ հիմա քանիսն են դահլիճում: Նշենք, որ 4 մեղադրող դատախազներից ընդմիջումից հետո մնացել էին երկուսը: Բալասանյանն ասաց, ինչու չորս մեղադրողից երկուսն է նիստին ներկա, բայց դատարանը սանկցիաներ է կիրառում միայն փաստաբանների նկատմամբ: Պաշտպան Գրիշա Բալասանյանը հարցը կրկնեց` ինչո՞ւ են առանց զգուշացնելու երկու դատախազները հեռացել: Արտուշ Գաբրիելյանը նշեց, որ այդ դատախազներն իրեն խնդրել են` պատճառաբանելով, որ աշխատանքային զբաղվածության պատճառով չեն կարող մնալ: Բալասանյանն ասաց, թե ինչպե՞ս կարող են դրանում համոզվել, սակայն հարցը մնաց անպատասխան:

Նշենք, որ Արտուշ Գաբրիելյանը նիստն անցկացնում է առանց մի քանի ամբաստանյալի պաշտպանների, մասնավորապես՝ ներկա չեն Մարտիրոս Հակոբյանի եւ Արայիկ Հակոբյանի պաշտպաններ Երվանդ Վարոսյանն ու Լուսինե Սահակյանը, Սերգեյ Կյուրեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը, Արամ Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը, Թաթուլ Թամրազյանի պաշտպան Մոնիկա Մարգարյանը: Վերջին երեքը սպասում են դատարանի բակում. կարգադրիչները փորձեցին խուզարկել նրանց, ինչին նրանք չհամաձայնվեցին, կարգադրիչները թույլ չտվեցին նրանց ներս մտնել: 

Ավելի ուշ խորհրդակցական սենյակից վերադառնալով դատարանը սանկցիա կիրառեց նաեւ Նինա Կարապետյանցի, Արայիկ Պապիկյանի եւ Դավիթ Գյուրջյանի նկատմամբ: Գաբրիելյանը հայատարարեց, թե նշված պաշտպանները անհարգալից վերաբերմունք են դրսեւորել եւ որոշեց դիմել Փաստաբանների պալատին` պաշտպաններին պատասխանատվության ենթարկելու համար: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3940 դիտում

Երևանի Վարդաշենի շենքերից մեկից 1,5-ամյա երեխան ընտանիքի անդամների հետ տեղափոխվել են հիվանդանոցներ

Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՝ ոչ․ տեսանյութ

Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան

Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց

Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել

Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի

Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին

Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը

Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ

ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ

Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ

Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ

Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը

Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում

«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ

Ավետիք Չալաբյանը կալանավորվել է

«Կաթնառատ» ապրանքանիշի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է

Գողթ գյուղում «Նիսսան»-ը բախվել է երկաթե խողովակներին, գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս

Տևական ժամանակով Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատված կփակվի

Մեզ անհրաժեշտ են պատասխանատու լրատվամիջոցներ․ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում․ տեսանյութ

AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները

Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահը Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր են քննարկել

Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք

Խաղաղ օվկիանոսը մտնում է մինչ այժմ չտեսնված փուլ․ Նինյո 3.4 ինդեքսը հասել է պատմականորեն բարձր արժեքի

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 24-ին

Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ

Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը

ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes

ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը

Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ

Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար

Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը

ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով

Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ

Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը