Երևան
12 °C
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ սկսվեց «Սասնա ծռեր» խմբի անդամների գործով արտագնա դատական նիստը:
Այս գործով 18 մեղադրյալ են անցնում, սակայն դատավոր Արտուշ Գաբրիելյանը գործից մասն անջատեց:
Ի տարբերություն դատավոր Արտուշ Գաբրիելյանի՝ Արթուր Օհանյանն ուշադրություն չդարձրեց ամբաստանյալների ոտքի չկանգնելու փաստի վրա: Նիստը սկսվելուն պես դատարանն անցավ ամբաստանյալների ինքնությունը ճշտելուն:
Պավել Մանուկյանի որդին՝ Արամը, պատասխանելով դատավորի այն հարցին, թե որտեղ է ծնվել, պատասխանեց, որ Հայաստանի Հանրապետության մարզ Արցախում, թեեւ դատավորը փորձեց ուղղել ՝ Արցախի Հանրապետության, սակայն ապարդյուն:
Նշենք, որ նման պատասխան Արամ Մանուկյանը տվել էր նաեւ դատավոր Արտուշ Գաբրիելյանին, որի ժամանակ նրա պաշտպան Հրանտ Գեւորգյանը պարզաբանել էր, որ Արամ Մանուկյանը հայկական երկու պետությունները որպես մեկ ամբողջություն է համարում:
Այնուհետեւ Արամ Մանուկյանն ուղղեց դատավորին, որ իր կրթությունը ոչ թե միջնակարգ է, այլ այժմ սովորում է, սակայն չեն թողնում: Դատավորն ասաց, որ այդ հարցին կանդրադառնա:
Ամբաստանյալներից շատերը, ովքեր ծնվել էին Արցախում նույնպես դատավորի հարցին ի պատասխան ասացին, որ ծնվել են ՀՀ մարզ Արցախում, իսկ Թորոս Թորոսյանն էլ ասաց՝ ծնվել է Հայաստանի Հանրապետության Շուշի քաղաքում:
Ամբաստանյալների ինքնությունները ճշտելուց հետո դատավորը հետաքրքրվեց կողմերից թե վերջիններս ինքնաբացարկի միջնորդություն ունե՞ն, թե՞ ոչ: Այս անգամ, սակայն ոչ թե պաշտպանները ներկայացրին մեղադրողներին բացարկի միջնորդություն, այլ ամբաստանյալները: Մասնավորապես՝ Արամ Մանուկյանն ասաց, որ մեղադրական եզրակացությունը «զակազով» է գրվել, նշված չէ թե իրենք ինչ գործողություններ են արել, ապա հավելեց, որ կիբերհանցագործություններով եւ թմրանյութերի գործով դատախազն իրավունք չունի զբաղվելու այս գործով: Ի պատասխան մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը «հիշեցրեց» որ միջնորդություն ներկայացնելիս կամ դատարանին դիմելիս ամբաստանյալները պետք է ոտքի կանգնեն: Դատավոր Արթուր Օհանյանն էլ լրացրեց, որ դա դատավարության կարգն է սահմանում, ասաց, որ իր աչքից չի վրիպել այն հանգամանքը, որ նրանք ոտքի չեն կանգնել:
Ոտքի չկանգնելու հետ կապված ամբաստանյալ Մարտիրոս Հակոբյանը (Դեդ) դիմելով նախագահողին ասաց. ««Դուք, ըստ էության, չեք տանում դատավարությունը, չեք դատում նրա համար, ինչ մենք արել ենք, դրա համար մենք բացարկ ենք հայտնում։ Երբ դատարանը կլինի անաչառ, այ՛, ես ոտքի կկանգնեմ։ Այո՛, նաեւ կխոնարհվենք»։ Նրա այս հայտարարությունից հետո դահլիճում ներկա գտնվողները սկսեցին ծափահարել:
Նրա խոսքին միացավ ամբաստանյալ Արամ Հակոբյանը։ Նա նշեց, որ եթե դատարանն արդար լինի, իրենք ոչ միայն կկանգնեն, այլեւ կխոնարհվեն այդ դատարանի առջեւ։ Նրան միացան մյուս ամբաստանյալները։
Ապա հայտարարություն արեց նաեւ «Սասնա ծռեր» խմբի անդամ Սերգեյ Կյուրեղյանը, նա դիմելով դատարանին, ասաց․ «Եռագույնը, զինանշանը, որը ձեր հետեւում կախված ա, այդտեղ չպիտի լիներ, պիտի մեր մոտ լիներ։ Ձեր մոտ պիտի Չեբուրաշկայի նկարը կախվեր։ Եռագույնը, զինանշանը պատկանում է մեզ, հայ ժողովրդին, ՀՀ-ին։ Բայց դուք, թե՛ էս դատարանը, թե՛ օրենսդիր մարմինները չեն պատկանում Հայաստանին, էն էլ Հանրապետությանը։ Նենց որ մի՛ հանդես եկեք Հայաստանի անունից, դուք դրա իրավունքը չունեք ու արժանի չեք Հայաստանի անունից խոսելու, դուք տարբեր դեմքեր ունեք, բայց կատարում եք նրա կամքը, ում նկարը, որ պետք ա կախված լիներ ձեր հետեւում»։
Ամբաստանյալների հայտնած բացարկի միջնորդությանը միացան նաեւ նրանց պաշտպանները՝ նշելով, որ մեղադրողները չեն կարող այս գործով անկողմնակալ լինել:
Մեղադրող դատախազներն առարկեցին միջնորդության դեմ եւ խնդրեցին մերժել այն:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Մեկ ժամ անց վերադառնալով խորհրդակցական սենյակից դատավոր Արթուր Օհանյանը ընթեցրեց որոշումը, սակայն մինչ նա կասեր որ բացարկի միջնորդությունը մերժվել է, ամբաստանյալներից մեկը տեղից բացականեչեց. «մերժեց»: Ըստ այդմ դատավոր Արթուր Օհանյանը որոշեց մերժել ամբաստանյալների կողմից մեղադրող-դատախազներ Պետրոս Պետրոսյանի, նաեւ՝ Արթուր Չախոյանի դեմ ներկայացված բացարկի միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Նշենք, որ դատավոր Արթուր Օհանյանի՝ նիստերի դահլիճի գալուն պես ամբաստանյալներն արդեն երկրորդ անգամ ոտքի չկանգնեցին եւ չնայած մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանի «հուշումներին», դատավորը այդ հանգամանքին որեւէ կերպ չանդրադարձավ:
Արթուր Օհանյանն իրականացրեց դատավարական մյուս գործողությանը՝ պաշտպանների ներգրավումը: Ամբաստանյալները հերթով հաստատեցին, որ իրենց պաշտպաններն են Երվանդ Վարոսյանը, Լուսինե Սահակյանը, Արայիկ Պապիկյանը, Դավիթ Գյուրջյանը, Լիպարիտ Սիմոնյանը, Հրանտ Գեւորգյանը, Հայարփի Սարգսյանը: Հատկանշական է, որ պաշտպաններին ներկայացնելուց դատավոր Արթուր Օհանյանը Հովհաննես Հարությունյանի պաշտպան Հայարփի Սարգսյանին որակեց որպես շատ պարտաճանաչ ներկայացող պաշտպան, թեեւ առաջին նիստն էր, որ նրան տեսնում էր: Ապա անդրադառնալով փաստաբաններ Լուսինե Սահակյանին եւ Երվանդ Վարոսյանին ասաց. «Նրանք էլ շատ պարտաճանաչ են, այսօր մեկ այլ գործով նիստ ունեին, սական պարտաճանաչորեն եկան նիստին»:
Քանի որ «Սանսա ծռեր» խմբի անդամ Սերգեյ Կյուրեղյանի պաշտպան Մուշեղ Շուշանյանը նիստին ներկա չէր, դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը
Հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 31-ին, 11:30-ին՝ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT