Ինչո՞ւ իմ էրեխու սպանությունից հետո հանձնվեցիք. Տեփանոսյանի հարազատները կգա՞ն դատարան

13/06/2017 schedule19:18

2016 թվականին հուլիսի 30-ին ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում սպանված 30-ամյա ենթասպա Յուրի Տեփանոսյանի հարազատները տեղյակ չեն եղել, որ ՊՊԾ գնդի գրավման գործով դատավարությունն արդեն սկսվել է:

Հունիսի 8-ին կայանալիք նիստի մասին նրանք իմացել են նիստի ավարտից հետո, երբ նիստի վերաբերյալ հրապարակումներ են եղել մամուլում: Մեր զրույցում սպանված ոստիկանի մայրը՝ տիկին Աշխենը, ասաց, որ նշանակվելիք նիստի օրվա մասին դատարանից ծանուցում չեն ստացել: Տեփանոսյանի ընտանիքը նախաքննության ընթացքից էլ որեւէ տեղեկություն չի ստացել. «Մեզ մի տարի է, ոչ մի բան էլ չեն ասում»,- ասաց նա:

Մեր հարցին, եթե ծանուցում ստանան, կգնա՞ն դատարան, կմասնակցե՞ն դատավարությանը, Տեփանոսյանի մայրը հուզված պատասխանեց. «Չգիտեմ, հիմա չեմ կարող ասել... էս ցավը մինչեւ կյանքիս վերջ գնալու է: Մեկ տարի է, մենք անընդհատ ինչ-որ բան սպասում ենք, ախր իմ 30  տարեկան էրեխեն մահացավ, տանից դուրս եկավ ու զոհվեց: Ի՞նչ ձեւ են նայում սրան, ոնց կարելի է էսքան հանգիստ նայել»: Ճշտող հարցին, թե տեղյա՞կ է ինչ հանգամանքներում է սպանվել Յուրի Տեփանոսյանը, տիկին Աշխենն ասաց. «Իմ տղան չկա, ինչ հանգամանքներում է մահացել, ինչ է եղել, ես էսօր ոչ մի բան չեմ հասկանում: Հարյուր ձեւի քննարկումներ են գնում, ի՞նչ իմանամ, որն է ճիշտը»:

Տեփանոսյանի ընտանիքը գործի հանգամանքների մասին համացանցից է տեղեկանում, որդու՝ Յուրիի սպանության մասին էլ են համացանցից տեղեկացել: Մեր հարցին ի պատասխան` նա ասաց, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներին մինչեւ դեպքը չի ճանաչել. «Չեմ էլ իմացել դրանք ովքեր են, հետաքրքիր էլ չի եղել, որ իմանամ, որովհետեւ հիմա ինչ... ամեն ինչ կեղծիք է: Եթե սուտ չլիներ, իմ երեխու սպանվելուց մի ժամ հետո էս ամեն ինչը կվերջանա՞ր, բա թող շարունակվեր, որ ես էսօր իմանայի, որ հերոսի մայր եմ, ոչ թե մտածեի, որ իմ երեխան եղավ էս ամեն ինչի փակվելու պատճառը...սպանեցին ու վերջ: Ես չեմ ուզում ոչ մի ծնող, ոչ մի մայր էս ցավը զգա, հարցը էն ա, որ իմ էրեխու սպանվելուց հետո ամեն ինչ վերջացավ, ինչի՞ համար, ինչի՞ հանձնվեցիք, մի օր շուտ հանձնվեիք: Երկու զոհն իրենց համար քի՞չ էր, անպայման պետք է երրորդ զոհ ունենայի՞ն, որ մի ժամ հետո հանձնվեին»,- հուզված պատմում էր սպանված ենթասպայի մայրը:

ՊՊԾ գնդի տարածքում սպանված Յուրի Տեփանոսյանը ծառայում էր ոստիկանության զորքերում՝ 1033 զորամասում: Մոր՝ տիկին Աշխենի խոսքով, որդին չի սիրել ոստիկանական համակարգը: «Իր պապիկի երազանքն է եղել, որ ոստիկան դառնա, աշխատելուց հետո քիչ-քիչ սկսեց սիրել համակարգը, երկու տարի անց՝ նվիրվեց աշխատանքին: Ասում էր մամ՝ հեսա լեյտենանտ կստանամ, ամեն ինչ լավ կլինի: Յուրին կյանքով լիքն էր, շատ նպատակներ ուներ...»,- պատմեց տիկին Աշխենը:

Յուրի Տեփանոսյանը 2 դուստր եւ մեկ որդի ունի: Դուստրերից ավագը՝ Էլենն է միայն դպրոց գնում՝ պարուհի է, փոքր դուստրը մանկապարտեզ է հաճախում: Տեփանոսյանը դուստրերից հետո տղա էր ունեցել. «Երազում էր, թե երբ է տղա ունենալու...»,- ասաց մայրը: Որդին 6 ամսական է եղել, երբ Յուրին մահացել է. «Առաջին բառը պապա է ասել»,- հուզված նշեց տիկին Աշխենը:

Նշենք, որ Յուրի Տեփանոսյանին հետմահու շնորհվել է լեյտենանտի կոչում:

Նրա սպանության հարցում բազմաթիվ տարակարծություններ կային: Տեփանոսյանի սպանությունից հետո «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը տեղեկացրել էր, որ իրենք այդ ոստիկանի սպանության հետ որեւէ առնչություն չունեն։ Ավետիսյանն ընդգծել էր նաեւ, որ այն վայրը, որտեղ սպանության պահին գտնվել է Տեփանոսյանը, իրենց համար տեսանելի չէ։ Ոստիկանության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Յուրի Տեփանոսյանը սպանվել էր դիպուկահարի կրակոցից։ Ոստիկանությունը նաեւ տեսանյութ եւ լուսանկար հրապարակեց ՊՊԾ գնդի տանիքից, որում պատկերված էր «Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանը:

Որոշ ժամանակ անց ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ Յուրի Տեփանոսյանի սպանության համար մեղադրանք է առաջադրվել Սմբատ Բարսեղյանին: Առաջադրված մեղադրանքներում, սակայն, «Սասնա ծռեր» խմբի անդամ Բարսեղյանն իրեն մեղավոր չի ճանաչում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
11253 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը