Երևան
12 °C
«Սասնա ծռեր» խմբի անդամ Սերգեյ Կյուրեղյանն այսօր ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Արտուշ Գաբրիելյանին:
Հիշեցնենք, որ Կյուրեղյանն ու խմբի մյուս անդամները հեռացված են նիստերի դահլիճից. դատավորը, սակայն այսօր հրահանգեց նրանց նիստերի դահլիճ բարձրացնել՝ հանրային պաշտպանի ներգրավման հարցի վերաբերյալ դիրքորոշում հայտնելու համար:
Սերգեյ Կյուրեղյանը դժգոհեց այն հանգամանքից, որ մինչ այսօր դատարանը չի հետաքրքրվել, թե ինչու իրենք ոտքի չեն կանգնում:
«Դատարանը գուշակություններով է զբաղվում, ասում է՝ ես գիտեմ ինչ պիտի ասեք, բայց ես ստեղ չեմ դատարանի համար, ստեղ եմ ժողովրդիս համար, ես խոսում եմ ոչ թե դատարանի, այլ ժողովրդիս համար: Դատարանը մեզ թույլ չի տալիս խոսել այդ մասին, խոսել մեր արարքների դրդապատճառների մասին: Չի ցանկանում լսել մեզ, ուստի ես միջնորդում եմ դատավորն ինքնաբացարկ հայտնի, միգուցե մյուս դատավորը գուշակություններով չզբաղվի»,- ասաց նա, ապա հավելեց. «Մինչեւ էսօր դատավորը չի հարցրել՝ ինչո՞ւ ոտքի չեմ կանգնել, ում էլ, որ հարցրել ա, խոսքը կիսատ ա թողել ու ասել ա՝ գիտեմ՝ ինչ եք դուք ասելու: Նաստրադամուսի բարեկամն ա՞, ինչ ա»:
Դատավորն էլ հակադարձեց՝ նշելով, որ ոտքի կանգնելը բոլորի պարտականությունն է. «Ի՞նչ է նշանակում ոտքի չկանգնել, եթե կարողանում եք հանգիստ քայլել, չե՞ք կարողանում ոտքի կանգնել»,- ասաց Գաբրիելյանը: Ի պատասխան Կյուրեղյանն ասաց. «Այ հարցն էլ դա է, ինչո՞ւ ոտքի չենք կանգնում, առ այսօր այդ հարցը դատարանն ինձ չի տվել: Բայց ես դատարանի դահլիճից հեռացված եմ եղել հենց ոտքի չկանգնելու պատճառով»:
Կյուրեղյանը պահանջեց դատավորի ինքնաբացարկը, որին միացան դահլիճում ներկա մյուս ամբաստանյալները եւ ծափահարեցին:
Միջնորդության վերաբերյալ կարծիք հայտնեց նաեւ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը՝ նշելով, որ խիստ կասկածներ ունի, թե արդյոք դահլիճից հեռացված ամբաստանյալն իրավունք ունի դատավորի հրաժարականը պահանջող միջնորդություն ներկայացնել, այն էլ տեղից՝ առանց ոտքի կանգնելու:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատական ակտ կայացնելու, որը կհրապարակվի մեկ ժամից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT