Բոլորիդ ճակատներին կարմիր արյունով գրված ա՝ Արթուր, Յուրի, Գագիկ. տուժող ոստիկանը՝ «Սասնա ծռերին»

27/03/2019 schedule16:37

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, այսօր շարունակեց «Սասան ծռեր» խմբի անդամների գործով դատական նիստը:

Դատարանում այսօր ցուցմունք տվեց տուժող ոստիկան Գեղամ Խաչատրյանը, որը դեպքի ժամանակահատվածում աշխատելիս է եղել որպես ՊՊԾ գնդի 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար: Խաչատրյանն ասաց, որ ներկայումս համակարգում չի աշխատում. «Դուրս եմ եկել համակարգից»,- ասաց նա:

Տուժողն ասաց, որ 2016 թվականի հուլիսի 17-ին, ժամը 02:30-ի սահմաններում գնդից դուրս է եկել քաղաքում ծառայությունները ստուգելու նպատակով, գանցել է «Զվարթնոց» օդանավակայան. «Ժամը 06:00-ի սահմաններում իմ տղաներից մեկը զանգահարել, ասել է, որ գունդը գրավել են: Զանգից անմիջապես հետո գնացել եմ դեպքի վայր, տեղում եղել են բազմաթիվ ոստիկաններ, որից հետո սկսել ենք մեր ծառայությունը իրականացնել տվյալ տարածքում: Դեպքի վայրի զննության արդյունքում իմ աշխատասենյակի մուտքի մոտ նկատեցի իմ չհրկիզվող պահարանը, որը գտնվել է իմ աշխատասենյակում. այն կոտրված էր: Այդ պահարանում եղել է գումար, որը գոյացել էր ավտոմեքենայի վաճառքի արդյունքում՝ մոտ 3500 ԱՄՆ դոլար, 340 հազար ՀՀ դրամ 500 կամ 700 եվրո: Դրանից հետո հրաձգարանում նորից չհրկիզվող պահարանում հայտանաբերվել է գումար ինձ պատկանող կապույտ պայուսակի մեջ, գումարը կազմում էր մոտ մեկ միլոին  դրամ, եթե չեմ սխալվում, հայտնաբերվեց նաեւ նոթատետր»,- պատմեց Խաչատրյանը:

Մեղադրող դատախազ Արամ Արամյանի հարցին՝ ի՞նչի եք ականատես եղել, ի՞նչ տեղեկատվության եք տիրապետել այդ ընթացքում նշված դեպքի վայրում տեղի ունեցող իրադարձություններից եւ մանրամասնություններից, տուժողը պատասխանեց, որ տեղում տեղեկացվել են, որ մոտ 30 հոգի գունդը գրավել են՝ վնասելով գնդի դարպասները, պատանդ պահել ոստիկաններին. «Դրանից հետո միանգամից ես գործառութային պարտականություններս եմ կատարել, ապահովել եմ հասարակական կարգը»,- հավելեց նա:

Հարցին, թե դեպքերի ժամանակ զոհված անձանց դեպքի վերաբերյալ ի՞նչ տեղեկությունների եք տիրապետում, տուժողն ասաց. «Մեր գնդի հրամանատարի տեղակալի մահվան փաստը իմացանք մեր տղաներից՝ այնտեղի ոստիկաններից, իսկ մեր Յուրի Տեփանոսյանի մահվան փաստը նորից տղաներից եւ լրատվամիջոցներից: Ինչ վերաբերում է Գագիկ Մկրտչյանին, ապա նա վիրավոր է եղել, տեսել եմ արյունահոսությունը»:

Պաշտպան Զարուհի Փոստանջյանի հարցին, թե «Զվարթնոց օդանավակայան» գնում էիք ի՞նչ անելու, տուժողը պատասխանեց. «Ես այնտեղ ծառայություն ունեի, գնացել էի ծառայությունները ստուգելու: Հարցին՝ ձեր ծառայությունը կանոնակարգվա՞ծ է, Խաչատրյանը պատասխանեց՝ ճիշտ այդպես: Փոստանջյանի հարցին՝ ծառայությունում այդպե՞ս է նշված, որ 02:30-ին պետք է լինեք օդանավակայանում, Խաչատրյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ ինքը հրամանատար է. «Ինքս եմ որոշում՝ որտեղ եւ ում պետք է ստուգեմ»,- պատասխանեց նա: Ճշտող հարցին՝ խնդիր կա՞ր, տուժողը պատասխանեց. «Ոչ մի կերպ»:

Փոստանջյանի մյուս հարցին՝ Գագիկ Մկրտչյանին որտե՞ղ տեսաք, Խաչատրյանն ասաց, որ գնդից դուրս գալուց: Հարցին՝ ո՞ւմ հետ էր դուրս գալիս, նա ասաց՝ չեմ հիշում: Փոստանջյանի հարցին՝ որ տեսաք արյունահոսությունը, չմոտեցա՞ք իրեն, Գեղամ Խաչատրյանը պատասխանեց. «Շատերը մոտեցան, կողքից տեսել ենք, կարիք չկար 100 հոգով մոտենայինք էդ տղուն, հազիվ շտապօգնությունը եկել է, հասցրել են հիվանդանոց»: Պաշտպանի հարցին՝ շտապօգնությունը որ եկավ, ինչ արեց, տուժողն ասաց, որ չի կարող պատասխանել, իսկ դատավոր Մակյանն էլ նկատեց, որ պաշտպան Փոստանջյանը տուժողին բժշկական հարցեր է տալիս:

«Ձեր աչքի առջեւ Գագիկ Մկրտչյանը արյունահոսում էր, ձեր ընկերն է, չհետաքրքրվեցի՞ք՝ ո՞ւր են տանում նրան»,- հարցրեց Փոստանջյանը: Ի պատասխան Գեղամ Խաչատրյանն ասաց, որ հետաքրքրվել են, որ հիվադանոցում է: Պաշտպանի մյուս հարցին՝ ե՞րբ իմացաք, որ Գագիկ Մկրտչյանը մահացել է, տուժողն ասաց, որ չի հիշում: Փոստանջյանի հարցին՝ չե՞ք էլ հետաքրքրվել, Խաչատրյանը արձագանքեց. «Հետաքրքրվել ենք, իհարկե, ո՞նց կարող էինք չհետաքրքվել, եթե մեր ընկերոջը վիրավորել են կամ սպանել»: Փոստանջյանի հարցին՝ հիվանդանոց այցելե՞լ եք, տուժողը պատասխանեց, որ շատ կցանկանար, բայց չի հասցրել, 15 օր ծառայություն է իրականացրել եւ չէր կարող դեպքի վայրը թողնել գնալ:

Այսինքն՝ դուք շուրջ 15 օր ազատ ժամանակ չե՞ք ունեցել, տուժողը չպատասխանեց, քանի որ դատավորը հարցը հանեց. «Հանդիմանո՞ւմ եք, որ չի գնացել, բարոյախրատական զրո՞ւյց եք վարում»,- դիմելով Փոստանջյանին՝ ասաց դատավոր Մակյանը: «Եթե չէին թողնում մտնել Գագիկի մոտ, ո՞ւր գնար»,- արձագանքեց Գագիկ Մկրտչյանի այրին՝ Հասմիկ Ոսկանյանը:

«Սասնա ծռեր» խմբի անդամ Սմբատ Բարսեղյանի հարցին՝ Գագիկ Մկրտչյանի արյունահոսությունը որտեղի՞ց էր, տուժողն ասաց, որ չի կարող ասել, չի հիշում:

Բարսեղյանի ճշտող հարցին՝ տեսել եք արյունահոսություն եւ չեք կարող ասել որտեղի՞ց էր, Խաչատրյանը ասաց. «Վերքը չեմ տեսել, սպիտակ մայկա էր, եթե չեմ սխալվում, արյունահոսում էր, ես չեմ կարող ասել՝ որտեղից էր»: Ապա դատավորի ճշտող հարցին ի պատասխան տուժողն ասաց, որ Գագիկ Մկրտչյանի մայկան արյունոտված էր. «Արյունը կաթում էր»:

Բարսեղյանի հարցին՝ հնարավո՞ր է, որ չեք տեսել, ասել են, ասելու հիման վրա դուք հիմա այստեղ այդպես եք ասում, տուժողը արձագանքեց. «Ինձ ոչ ոք չի կարող ասել ասելու համար»:

Պաշտպանի հարցին՝ արյունահոսություն ասելով ի՞նչ եք հասկանում, Գեղամ Խաչատրյանը ասաց. «Բառացի եմ հասկանում՝ արյունը հոսում էր»:

Արմեն Բիլյանի հարցին՝ շտապօգնության մեքենան որտեղ էր կանգնած, տուժողը կրկին պատասխանեց, որ չի հիշում: «Որպես ոստիկան ոչ մի բան չեք հիշում, կարող ա Ազատության հրապարակում էր կանգնած»,- շարունակեց Բիլյանը, ինչին ի պատասխան ոստիկանն ասաց, որ ինչ հիշում է, դա է պատասխանում:

«Գեղամ Խաչատրյան, հիշո՞ւմ եք՝ ոնց էիք ՀՀ քաղաքացիներին լավ ծեծի ենթարկում»,- հարցրեց Բիլյանը: «Իսկ դուք հիշո՞ւմ եք, որ բոլորիդ ճակատներին կարմիր արյունով գրված ա՝ Արթուր, Յուրի, Գագիկ»,- պատասխանեց տուժողը: Ի պատասխան Բիլյանն ասաց. «Հլը էդ շատ մեծ հարց ա՝ ում ճակատին ա գրված»:

Ապա նրա պաշտպան Զարուհի Փոստանջյանը հետաքրքրվեց՝ երբ դեպքի օրը ՊՊԾ գնդից դուրս եկաք, Արթուր Վանոյանին տեսաք, ինչպե՞ս հրաժեշտ տվեցիք նրան, տուժողն ասաց, որ չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը: Փոստանջյանը ասաց՝ ձեր ենթակաների մասին է խոսքը, ինչին ի պատասխան տուժողն ասաց. «Ասեմ, իմանաք՝ ես եմ պարոն Վանոյանի ենթական եղել»:

Տուժող Գեղամ Խաչատրյանը դատարանի հացին ի պատասխան ասաց, որ իր անհետացած գումարների մասին տեղեկություն չունի, ոչ ոքից պարտք պահանջ բողոք չունի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4254 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը