Երևան
12 °C
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել են Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2025-2027թթ. ռազմավարական ծրագիրը և դրանից բխող գործողությունները:
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն իր խոսքում նշել է, որ ռազմավարական ծրագիրը մշակման բազմաթիվ փուլեր է անցել և ըստ էության, նախատեսվում է, որ այն կլինի մեկ միասնական փաստաթուղթ, որտեղ կամփոփվեն ոլորտի բոլոր դերակատարների առջև դրված խնդիրները:
Մինչ ռազմավարական ծրագրին անդրադառնալը՝ մանրամասներ են ներկայացվել աշխարհում և Հայաստանում թմրամիջոցների և հոգեմետ դեղերի գործածման վիճակագրական տվյալները: Նաև ընդգծվել է, որ ռազմավարական ծրագիրը թույլ է տալիս խնդրին առավել համապարփակ մոտեցում ցուցաբերել, քանի որ այն իր մեջ ներառում է նաև հանրային առողջապահության կոմպոնենտը:
Այսպիսով, ներկայացվել են ռազմավարական ծրագրի մշակման փուլերը, նպատակները, որոնք են՝ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման կանխարգելումը, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը, բժշկական օգնության, սոցիալ-հոգեբանական աջակցության, վերաինտեգրման և հանրային առողջության պահպանման ապահովումը: Մանրամասներ են ներկայացվել վերոնշյալ նպատակների ուղղությամբ նախատեսվող քայլերի վերաբերյալ: Ըստ այդմ՝ նախատեսվում են բնակչության իրազեկման աշխատանքներ, թմրամիջոցներ գործածող կամ ապօրինի շրջանառություն իրականացնող անձանց վերաբերյալ վարչական տվյալների շտեմարանի ստեղծում՝ հետագծելիության ապահովմամբ, օրինական շրջանառությանը վերաբերող օրենսդրական դաշտի կատարելագործմամբ, ապօրինի թմրամիջոց գործածող անձանց համար սահմանափակումների սահմանմամբ:
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում նախատեսվում է մաքսանենգ ճանապարհով թմրամիջոցների ապօրինի ներկրման կանխարգելում, օպերատիվ-հետախուզական գործունեության և նախաքննության արդյունավետության բարձրացում, համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելում, իրավասու մարմինների և կազմակերպությունների կարողությունների զարգացում, համագործակցության ամրապնդում:
Սոցիալ-հոգեբանական վերականգնման ուղղությամբ նախատեսվում է բուժման, վերականգնման և վնասի նվազեցման ծառայությունների տրամադրում, հանրային առողջության ապահովում, կայուն վերականգնման կառավարում և սոցիալական ինտեգրում:
Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել ծրագրի առանձին կետերի շուրջ, ներկայացրել իրենց դիտարկումներն ու առաջարկությունները ռազմավարության նպատակների, դրանց իրագործմանն ուղղված քայլերի շուրջ:
Ամփոփելով քննարկումը՝ վարչապետը կարևոր է համարել այն, թե ռազմավարությամբ ինչ քաղաքական ուղղորդում է տրվում պատկան մարմիններին: Նիկոլ Փաշինյանի խոսքով, ռազմավարության հիմնական խնդիրը պետք է լինի պատասխանել մի հարցի, թե հիմնական հարվածի ուղղությունը ո՞րն է՝ ներմուծումը, արտադրությունը, տարածումը, թե սպառումը:
«Ես կարծում եմ, որ մեր հարվածի ուղղությունը պետք է լինի ներմուծումը և արտադրությունը»,- ասել է վարչապետը և հավելել, որ թիրախները պետք է հստակեցնել և բոլոր քաղաքականությունները պետք է կարգաբերել այս տրամաբանությանը համապատասխան: Վարչապետը նաև կարևորել է թմրանյութերն ըստ վտանգավորության դասակարգելը և հանձնարարել աշխատանքները ծավալել այս ուղղություններով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԴադարեցվել են Վահագն Թևոսյանի լիազորությունները
Երրորդ երկրո՞ւմ, թե՞ սահմանին. Միրզոյանը հայտնել է՝ որտեղ կարող է կնքվել խաղաղության համաձայնագիրը
«Նիսսան»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ՆԳՆ գլխավոր մուտքի մոտ
Աշխարհում չկա խաղաղության համաձայնագիր, որ պատասխանի բոլոր հարցերին, թշնամանքը մեկ թղթով չի լուծվում. նախարար
Հայ և թուրք մասնագետները հանդիպել են Թուրքիայում, նպատակը Անիի պատմական կամրջի վերականգնումն է. Միրզոյան
Ծանրամարտի ԵԱ. մրցահարթակ դուրս կգա Ռաֆիկ Հարությունյանը
Ժան Կլոդ Վան Դամը ՌԴ նախագահ Պուտինին առաջարկ է արել. տեսանյութ
Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է
Քարկոփ գյուղի սկզբնամասում այրվել է տան տանիք
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, Լարսը՝ փակ
Թբիլիսիում կկայանա Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների եռակողմ հանդիպում
Քարաթափում Դիլիջանի ոլորաններում
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Քաջարան-Ագարակ հատվածի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է. Խուդաթյան
Հարգանքի տուրք է մատուցվել ներքին գործերի առաջին նախարար Արամ Մանուկյանի հիշատակին. տեսանյութ
Մահացել է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Արտակ Ղուլյանը
Ֆրանսիայում ՀՀ դեսպանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողությանը
Հայաստան-Հունաստան զբոսաշրջության բնագավառում համագործակցության զարգացման պայմանավորվածություն է ձեռք բերվել
Մեղադրական «զռոցներ». Սարգսյան-Քոչարյան զույգը «էշի պրինցիպիալությամբ» շարունակում է չընկալել 2018-ի եղածը
Գնացքի գծերի մոտ մեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և ընկել ձորը
Եթե Ադրբեջանի մտահոգությունն անկեղծ է՝ համաձայնագրի ստորագրումը դա փարատելու ամենակարճ միջոցն է. Միրզոյան
Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին
Կրիմինալ, բիզնեսմեն, կոմունիստ ու հավատացյալ` 4-ը 1-ում. Իոաննիսյաը՝ Ղուկասյանի մասին
Լեհաստանը ճանաչում է Պաղեստինի պետությունը. Սիկորսկի
Մարտուն Գրիգորյանի շնորհավորանքը իր ընտրած քաղաքապետին ուշանում է, Մարտունը Գյումրին փրկե՞ց, թե իրեն. Սաֆարյան
Ո՞ր գույքն է ենթակա բռնագանձման. Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել
Երևանի նախկին քաղաքապետը ապօրինի կերպով ձեռք է բերել և օրինականացրել շուրջ 3 տասնյակ գույք. գործը դատարանում է
Ավինյանը հանդիպել է Միկոյան 64-ի շահառուների և սնանկ ճանաչված կառուցապատող ընկերության ներկայացուցիչների հետ
Պետք չէ Թուրքիայի համբերությունը փորձել. Էրդողանը՝ Սիրիայի շուրջ զարգացումների մասին
Կցորդիչով բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել. Իրանի քաղաքացի վարորդը հիվանդանոցում է
ՏԿԵ նախարարությունում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի պատվիրակության հետ քննարկվել են իրականացվող աշխատանքները
Հնարավոր է էլեկտրոնային կառավարման համակարգերից օգտվելու որոշակի սահմանափակում լինի. ՊԵԿ-ը պարզաբանել է՝ ինչու
Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է. ի՞նչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին
Գոռ Սահակյանը՝ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
Ի դեմս Վարդանիկի՝ ռոբասերժական ծայրագավառականների նպատակը նույնն է՝ զոհաբերել ՀՀ ինքնիշխանությունը. Չախոյան
Մենք հույս ունենք, որ Հայաստանի խաղաղության օրակարգը, ի վերջո, կսկսի նաև շոշափելի պտուղներ տալ. Միրզոյան
ՀՀ նախագահը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ խաղաղության հաստատման ուղին շարունակելու հարցում
Դատապարտյալը ծնողից պահանջել է երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ անել և տեսաձայնագրել
Այն հարգանքը, որ ունի ոստիկանությունը, պետք է ամենօրյա աշխատանքով ավելացնենք՝ հատիկ-հատիկ, գրամ-գրամ. վարչապետ
Կրակոցներ «Գանձակ» հացատան մոտ. կասկածյալը դեպքի վայրից դիմել է փախուստի
Ասում են՝ Ղարաբաղը ՀՀ կառավարությունը լուծարեց․ ո՞ւմ հիշողությունն է այդքան կարճ․ նախարար
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT