Երևան
12 °C
Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել Թուրքիայում գործող մի քանի լրատվամիջոցների:
Ի թիվս այլ հարցերի՝ Միրզոյանը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հեռանկարների, այդ փաստաթղթի բովանդակության և այդ համատեքստում Ադրբեջանի կողմից հնչող պահանջների մասին:
Միրզոյանի մեկնաբանությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
«Սա կարևոր հարց է, և ես չեմ պատրաստվում չանդրադառնալ դրան։ Սա նաև Հայաստան-Թուրքիա ընդհանուր երկխոսության մաս է։ Ինչպես նշեցիք, մենք կարողացել ենք համաձայնության գալ խաղաղության համաձայնագրի նախագծի տեքստի շուրջ, և այն լիովին պատրաստ է ստորագրման։ Սա բավականին մեծ ձեռքբերում է։ Սա, ես կասեի, պատմական իրադարձություն է, աննախադեպ մի բան։ Պատկերացրեք՝ Հայաստանն ու Ադրբեջանը երկարատև հակամարտությունից հետո, մեր տարածաշրջանում տեղի ունեցած արյունահեղություններից հետո, մենք կարողացանք, մենք հաջողեցինք համաձայնության գալ տեքստի շուրջ։
Մենք առաջարկել ենք անմիջապես սկսել խորհրդակցություններ ադրբեջանցի գործընկերների հետ՝ ստորագրման արարողության տեղի և ժամկետի որոշման նպատակով: Սակայն, ցավոք, մենք նկատում ենք, որ Ադրբեջանը հարցի վերաբերյալ ունի որոշակիորեն այլ պատկերացում։ Նրանք գտնում են, որ Հայաստանը պետք է կատարի որոշ հավելյալ քայլեր, որպեսզի պայմանագրի ստորագրումը հնարավոր դառնա։
Օրինակ՝ նշվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման հարցը։ Մեր դիրքորոշումն այն է, որ մենք լիովին պատրաստ ենք սկսել, նախաձեռնել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացը։ Մեր ընկալումն այն է, որ եթե այլևս չկա հակամարտություն, իսկ Մինսկի խումբը ստեղծված է հենց հակամարտության համար, ապա այդ խմբի գոյության անհրաժեշտությունը նույնպես վերանում է։ Բայց մենք պետք է ունենանք, այսպես ասած, հակամարտության ինստիտուցիոնալ ավարտ՝ ինչը կլինի խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումը։ Այդ իսկ պատճառով մենք առաջարկել ենք մեր ադրբեջանցի գործընկերներին ստորագրել երկու փաստաթուղթ միևնույն օրը՝ նախ՝ մեր երկու երկրների միջև խաղաղության պայմանագիրը, ապա համատեղ դիմում ԵԱՀԿ համապատասխան քարտուղարությանը Մինսկի խմբի լուծարման գործընթացը սկսել մեր պատրաստակամության վերաբերյալ։
Մեր ադրբեջանցի գործընկերները նաև շարունակաբար հղում են անում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Նրանք պահանջում են փոփոխություն մեր Սահմանադրության մեջ: Նրանք ասում են, որ մեր Սահմանադրության մեջ՝ նախաբանի մասում, մենք ունենք հղում մեր Անկախության հռչակագրին, ինչը ճիշտ է, և որում, ըստ նրանց, մենք ունենք տարածքային պահանջ իրենց տարածքային ամբողջականության նկատմամբ, ինչն այդքան էլ ճիշտ չէ, քանի որ Անկախության հռչակագրի միայն այն մասերն ունեն պարտադիր իրավական ուժ Սահմանադրության իմաստով, որոնք բառացիորեն մեջբերված են Սահմանադրության մեջ: Ավելին, համաձայնագիրը, որը մենք պատրաստվում ենք ստորագրել, անդրադառնում է այդ խնդրին: Այսպիսով, իրավիճակը լիովին հասկանալու համար այստեղ ես ավելի շատ մանրամասներ պետք է ներկայացնեմ:
Այսպիսով, համաձայնագրով կողմերը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այն սահմաններում, որոնք գոյություն են ունեցել մեր երկրների միջև որպես Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություններ՝ Խորհրդային Միության փլուզման պահին, և որոնք հետագայում դարձել են միջազգային ճանաչում ստացած սահմաններ։ Այդ դրույթը լիովին հասցեագրում է ադրբեջանական կողմի մտահոգություններին, ինչն ինքնին թույլ է տվել հասնել համաձայնության պայմանագրի տեքստի շուրջ։ Միևնույն ժամանակ դա լիարժեք կերպով համահունչ է նաև մեր ընկալումներին։
Եթե մենք ստորագրենք այս պայմանագիրը, և այն ուղարկվի վավերացման, ապա այդ գործընթացի շրջանակներում այն պետք է ուղարկվի Սահմանադրական դատարան՝ եզրակացության, կարծիքի համար։ Դա մեր իրավական ընթացակարգն է։ Եթե մեր Սահմանադրական դատարանն արձանագրի, որ այդ կետը, այդ ձևակերպումը լիովին համապատասխանում է Սահմանադրությանը, այսինքն՝ չի պարունակում որևէ տարածքային հավակնություն սահմաններից դուրս, ինչն ընդունելի է ադրբեջանական կողմի համար, և միջազգային հանրության կողմից ճանաչվածն է, ապա դա նշանակում է, որ որևէ խնդիր չկա։ Այսպիսով, պատասխանը, լուծումը խաղաղության պայմանագրից դուրս չէ, այլ հենց դրա ներսում է։ Իսկ հարցի հասցեագրման ամենակարճ ճանապարհը խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումն է։
Միևնույն ժամանակ կարող եմ նշել, որ տեսականորեն, իհարկե, չի բացառվում Սահմանադրական դատարանի կողմից բացասական եզրակացություն տալու հավանականությունը, թե համապատասխան կետը չի համապատասխանում Սահմանադրությանը։ Այնուամենայնիվ, ես լուրջ հիմքեր ունեմ ենթադրելու, որ ամենայն հավանականությամբ դատարանը կարտահայտի դրական դիրքորոշում։ Եվ սա, պետք է նշեմ, իրոք ուշագրավ հանգամանք է։ Մի քանի ամիս առաջ՝ սեպտեմբերին, մեր Սահմանադրական դատարանը կարծիք է ներկայացրել նման հարցի վերաբերյալ։ Մենք մեկ այլ փաստաթուղթ էինք ստորագրել Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Դա երկու երկրների միջև երբևէ ստորագրված առաջին միջազգային փաստաթուղթն էր՝ սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը: Այդ կանոնակարգում երկու պետությունները ևս մեկ անգամ համաձայնել են, որ սահմանազատման հիմքը պետք է հանդիսանա Ալմա-Աթայի հռչակագիրը, որը փաստացի կրկնում է այն միտքը, որը ես արդեն նշեցի՝ սահմանները պետք է լինեն այն սահմանները, որոնք գոյություն ունեին Խորհրդային Միության փլուզման պահին։
Այսպիսով, կրկին փաստաթուղթը վավերացնելու համար մենք դիմել ենք մեր Սահմանադրական դատարան, և մեր Սահմանադրական դատարանը հայտարարել է, որ այն լիովին համապատասխանում է մեր Սահմանադրությանը: Այսպիսով, ես ունեմ հիմնավոր պատճառ ենթադրելու, որ խաղաղության համաձայնագրի դեպքում, որն ասում է նույն բանը, մեծ հավանականություն կա, որ մեր Սահմանադրական դատարանը կրկին կասի, որ այն համապատասխանում է մեր Սահմանադրությանը: Այսպիսով, խնդիր չկա:
Զուգահեռաբար մենք տեսնում ենք և ունենք մեր սեփական մտահոգություններն Ադրբեջանի Սահմանադրության վերաբերյալ: Եվ կրկին բացատրեմ: Սա պարզապես հայելային հակադարձում չէ: Իրենց Սահմանադրության մեջ նրանք ունեն հղում իրենց Անկախության հռչակագրին: Այսպիսով, իրենց Անկախության հռչակագրում նրանք հայտարարում են, որ ներկայիս Ադրբեջանի Հանրապետությունն առաջին Ադրբեջանական (Դեմոկրատական) Հանրապետության իրավահաջորդն է, ոչ թե Խորհրդայինի: Եվ առաջին Ադրբեջանական Հանրապետությունը, որը գոյություն է ունեցել մինչև Խորհրդային Միությունը, հայտարարել է իր ինքնիշխանությունը շատ ավելի մեծ տարածքների նկատմամբ, քան այսօրվա Ադրբեջանն է: Այն ներառում է այսօրվա Հայաստանի ինքնիշխան տարածքների ավելի քան 60%-ը: Այսպիսով, տեսնում ենք, որ մենք ունենք մեր սեփական մտահոգությունները, բայց ինչու՞ այս հարցը շարունակաբար չենք բարձրացնում, որովհետև տեսնում ենք, ինչպես նշեցի նախկինում, մեր Սահմանադրության դեպքում լուծումը խաղաղության համաձայնագրի մեջ է: Մենք ստորագրում ենք այն և լուծում ենք խնդիրը: Վերջ:
Վերադառնալով հիմնական հարցին՝ պետք է նշեմ, որ մենք շատ կառուցողական ենք, շատ ճկուն։ Մենք մեծ աշխատանք ենք կատարել այս տեքստի շուրջ։ Այժմ այն պատրաստ է ստորագրման։ Աշխարհում չկա որևէ խաղաղության համաձայնագիր, որը պատասխաներ բոլոր հնարավոր հարցերին։ Եթե երկու հասարակություններ ունեն թշնամանքի, բախումների պատմություն, նրանք չեն կարող ամեն ինչ լուծել մեկ փաստաթղթով։ Խաղաղության պայմանագրով նախատեսվում է ստեղծել երկկողմ մեխանիզմ՝ հանձնաժողով, որը կհետևի պայմանագրի կատարմանը, ինչպես նաև կզբաղվի բոլոր այն հնարավոր դժվարություններով և անհարթություններով, որոնք կարող են և, ամենայն հավանականությամբ, կարձանագրվեն գործընթացի ընթացքում։ Այլ կերպ ասած՝ մենք ձևավորում ենք գործիքակազմ այդ մարտահրավերները կառավարելու նպատակով։ Հետևաբար, ակնկալիքը, թե խաղաղության պայմանագրի ստորագրումից առաջ պետք է լուծված լինեն բոլոր հնարավոր հարցերը, մեր գնահատմամբ, ո՛չ արդարացի է, ո՛չ էլ իրատեսական»,- ասել է Միրզոյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄեկնարկել է «Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթի առաջին կիսաեզրափակիչը. երբ է ելույթ ունենալու Պարգը
Թուրքիային F-35-երով զինելու հանգամանքը կարող է խախտել ռազմական բալանսը տարածաշրջանում
Ծեծկռտուք Շիրակի մարզում. արհեստագործական ուսումնարանի 17-ամյա սանը տեղափոխվել է հիվանդանոց
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ցմահ դատապարտյալների հետ
ՌԴ պատվիրակությունը կլինի Ստամբուլում և կսպասի ուկրաինական կողմին. Պեսկովը հայտնել է՝ երբ կհրապարակվի կազմը
Քննարկվել են Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները
Ընդդիմության երեսփոխանները «կատաղած են». ինչի համար է Քոչարյանի և Սերժ Սարգսյանի «սիրտը գցում». տեսանյութ
«Նոա»-ն իր պատմության մեջ երկրորդ անգամ նվաճել է Հայաստանի գավաթը
Շինաղբով պատված «Եռաբլուր»-ին հարող լանջերի շուրջ 15 հա տարածքում ևս նոր քաղաքային անտառ է հիմնվել. Ավինյան
Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնը տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար ունի
Զեղծարարության տարածված սխեմաներից մեկը՝ հեռախոսազանգեր․ ինչպե՞ս պաշտպանվել
Ադրբեջանից և Թուրքիայից հետո որպես երրորդ սպառնալիք ՀՀ քաղաքացիները դիտարկում են ՌԴ-ն. Ղազարյան. տեսանյութ
Գործընկերության նոր օրակարգի ստորագրումը կարևոր հանգրվան՝ ԵՄ-ՀՀ համագործակցության ընդլայնման ճամփին. Միրզոյան
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Սյունիքի մարզերում. ժամանակացույց
ՀԷՑ վթարավերականգնողական բրիգադներն աշխատում են արտակարգ ռեժիմով. ինչու լույս չկա Երևանի բազմաթիվ հասցեներում
Մեր ռազմավարական դիրքը Հայաստանը դարձնում է բիզնեսի համար իսկական տարածաշրջանային հաբ. Գևորգ Պապոյան
ԲՏԱ նախարարն ընդունել է տեխնոլոգիական ոլորտում մեծ ներդրում ունեցող ճապոնացի գիտնական Յոշիակի Հագիվարային
Ծաղկունքի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել. դրանցից մեկը հայտնվել է դաշտում
Բուդապեշտում կբացվի Հայաստանի առաջին ռեզիդենտ դեսպանությունը. Արշակյանն ընդունել է Հունգարիայի պատգամավորներին
Հակակոռուպցիոն կոմիտեն թեժ գիծ է գործարկել. այն արդեն գործում է
Ոչ ֆորմալ շփումներ գործընկերների հետ. Սուրեն Պապիկյանը նոր լուսանկարներ է հրապարակել
Ահազանգում եմ և անհանգստացած եմ համայնքային մանկապարտեզներում բռնության դեպքերով. Սոնա Ղազարյան
Հզոր ցիկլոնի հետևանքները. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
Լյուքսեմբուրգում Արարատ Միրզոյանն ու ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը համագործակցության հարցեր են քննարկել
Արայիկ Հարությունյանը մասնակցել է փոստային բացիկի և հատուկ ծրարի մարման արարողությանը
Նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման ծառայությունների ձեռքբերման մրցույթ. «ՔոնթուրԳլոբալ Հիդրո կասկադ»
Թրամփը չի խմել թագաժառանգ Բեն Սալմանի հյուրասիրած սուրճը. տեսախցիկները ֆիքսել են պահը. տեսանյութ
Բեռլինում հանդիպել են Սուրեն Պապիկյանն ու Միացյալ Թագավորության զինված ուժերի նախարարը. ի՞նչ է քննարկվել
Նյու Դելիում Հայաստան-Հնդկաստան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր են քննարկվել
ԵՄ-ն դիտարկում է Հայաստանը որպես վստահելի և արժանահավատ գործընկեր. Գերտ Յան Կուպմանը՝ վարչապետին
Հոսանքահարման հետևանքով զինծառայող է մահացել. ՊՆ
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը
ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման մասնակիցները. Սուրեն Պապիկյանը լուսանկարներ է հրապարակել
Հնդիկ վաճառականները կրպակներից հեռացրել են թուրքական ապրանքները
Պողոս Պողոսյանը ասել է՝ «պրիվետ, Ռոբ», դրանից հետո Քոչարյանի թիկնապահները տարել են զուգարան, ծեծել․ Ալեքսանյան
Դոլարն ու եվրոն շարունակել են էժանանալ. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 13-ին
2-ամյա երեխայի անհետացման չճշտված հրապարակումներն էմոցիաներ են ստեղծում. ընտանիքը ծանր վիճակում է. ՆԳՆ խոսնակ
Սուրեն Պապիկյանը Բեռլինում մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության նախարարական հանդիպման բացման արարողությանը
Թիթեղը հարվածել է հղի կնոջը, վնասել պտղին. չծնված երեխան փրկել է մոր կյանքը. մանրամասներ
Մարմարիկում որոնողական աշխատանքները կշարունակվեն մինչև կորած երեխայի գտնվելը. ջրում ցանցեր են տեղադրվել
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT