Թիթեղը հարվածել է հղի կնոջը, վնասել պտղին. չծնված երեխան փրկել է մոր կյանքը. մանրամասներ

13/05/2025 schedule15:49

Դեռ լույս աշխարհ չեկած երեխան փրկել է մոր կյանքը, սակայն ծնվել է ճակատի ձախ շրջանում խոր վնասվածքով։

Արտառոց դեպքը տեղի է ունեցել Հայաստանում․ մայիսի 11-ին՝ երեկոյան ժամը 17:10-ին, երբ հանրապետության մի շարք շրջաններում ուժեղ քամիներ էին, «Էրեբունի» ծննդատուն է տեղափոխվել 23-ամյա 36 շաբաթական հղի՝ որովայնի թափանցող վնասվածք-պատռվածքով, սուր ցավերով, արյունահոսությամբ:

Պարզվել է, որ այդ օրը՝ կիրակի երեկոյան՝ ուժգին քամու ժամանակ, տանիքից պոկվել է թիթեղի մի կտոր և հարվածել այդ պահին բակում գտնվող հղի կնոջը՝ վնասելով որովայնը:

Հարազատները կնոջն անմիջապես ծննդատուն են տեղափոխել, հետազոտություններից հետո՝ բժշկական կենտրոն մտնելուց ընդամենը 7 րոպե անց, սկսվել է վիրահատությունը: Կատարվել է կեսարյան հատում, վերականգնվել է պատռված արգանդը: Ծնվել է 9 ամսական աղջիկ երեխա՝ 2 կգ 450 գրամ քաշով, 48 սմ հասակով, ճակատի ձախ շրջանում 5 սմ երկարությամբ խոր վնասվածքով:

Վերքը կարելու նպատակով նորածինն անմիջապես տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Բժշկական կենտրոնի նյարդավիրաբուժական բաժանմունքի ղեկավար, երեխային վիրահատած բժիշկ Սամվել Սարգսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մանրամասնում է՝ ԲԿ տեղափոխվելուց հետո երեխան կրկին հետազոտություններ է անցել. բեկորը հարվածել է նրա գլխին:

«Մեծ մակերեսով էր վերքը. արվել է նաև ԿՏ հետազոտություն. դրանով ոսկրի վնասում և ներգանգային խնդիրներ չեն հայտնաբերվել։ Կատարել ենք նաև վերքի կարում, փակում, վիրաբուժական մշակում։ Այս պահին գտնվում է ռեանիմատոլոգների հսկողության տակ. որոշակի բուժում, հետազոտություն կլինի, քանի որ անհաս է փոքրիկը»,- ասում է մասնագետը:

Ըստ բժշկի՝ գլխի վնասվածքի հետ կապված որևէ բարդություն չկա։ Երեխայի բուժման հետ կապված այլ մանրամասներ կորոշվեն առաջիկայում։

Վերջինս նկատում է, որ դեպքն իրոք արտառոց է. Հայաստանում առաջին անգամ է գրանցվում:

«Արտառոց էր այնքանով, որ չծնված երեխայի վնասվածք էր, որը չենք ունենում։ Ես ամեն դեպքում առաջին անգամ եմ այսպիսի դեպքի ականատես լինում Հայաստանում: Խնդիրը նրանում էր, որ արգանդում էր»,- ասում է նա։

Երեխայի վիրահատության ժամանակ բժիշկը մտավախություններ չի ունեցել․ «Որպես վնասվածք այնպիսին էր, ինչպես մյուս պացիենտների դեպքում: Խնդիրն այն էր, որ երեխան մի քանի ժամվա ծնունդ էր: Բազմաթիվ դեպքեր են եղել, որ վիրահատել ենք մի քանի ժամվա ծնված երեխաների, սակայն՝ բնածին արատներ: Մտավախությունն այն էր, թե ինչ վնասվածք էր ստացել, բայց երբ հետազոտությամբ տեսանք՝ այլ ծանր վնասվածքներ չկան, մտածում էինք, որ բարեհաջող կանցնի»։

Մոր և երեխայի վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Մասնագետները համոզված են, որ կնոջ կյանքը փրկել է դեռ չծնված երեխան:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4669 դիտում

Թուրքիայի համար կարևոր օրակարգ է «Միջին միջանցքը», որի մասը կարող է լինել «Խաղաղության խաչմերուկ»-ը. վարչապետ

Տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի նիստը

Բա որ ասում էինք պետության համը կմնա բերանդ, չէիր հավատում. հիմա էլ դատարաններին է ուզում միջնորդի. Չախոյան

Նշում ենք Բուժաշխատողի օրը. Ավանեսյանը գործընկերների և բուժաշխատողների հետ գնացքով մեկնել է Գյումրի

Քննարկվել է իրադրությունը տարածաշրջանում. հեռախոսազրույց են ունեցել Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը

Իսրայելի չհրահրված ագրեսիան Թեհրանին այլընտրանք չթողեց. Արաղչին Ստամբուլում է

Տարածաշրջանային մի շարք հարցերի վերաբերյալ Հայաստանի և Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են. Փաշինյան

Հայտնաբերվել է 28-ամյա հնդիկ քաղաքացու դի՝ կախված վիճակում

Պատրաստվում եմ Թուրքիայի նախագահին հրավիրել Երևան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. Փաշինյան

Ճանապարհի վրա ենք, որը ենթադրում է՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը ժամանակի հարց է. վարչապետ

Իսրայելը հարձակում է իրականացրել Սպահանի միջուկային օբյեկտի վրա

Հարաբերությունների կարգավորումը և խաղաղության խթանումը առանցքային են ՀՀ արտաքին քաղաքականության մեջ. Միրզոյան

Բավական երկար ժամանակ մենք Թուրքիայի հետ ունենք ուղիղ հաղորդակցություն, ինչը շատ էական է և կարևոր. վարչապետ

Իրանն իրավունք ունի միջուկային տեխնոլոգիաները օգտագործել խաղաղ նպատակներով․ Պուտին

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 21-ին

Հունիսի 21-ն ամառային արևադարձի օրն է, Սուրենյանն ասել է՝ որքան կլինի ցերեկվա տևողությունը Հայաստանում

«Նիսսան»-ում հրդեհ է բռնկվել. տուժածները տեղափոխվել են ԲԿ

Երևանում վագոն-տնակ է այրվել

Դուք պետության կայացման առանցքային դերակատարներից եք. նախարարը շնորհավորել է բուժաշխատողի տոնը

Նրա սիրտը կոնֆլիկտ է ուզում, սա ադեկվատ մարդու խո՞սք է․ Արայիկ Հարությունյանն՝ Աջապահյանին

Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

Քաղաքի բախտը բերել է, որ ես եկել եմ, մեղայ Աստծո, գլուխ գովալ չհամարեք․ Գյումրին հաստատված բյուջե ունեցավ

Նիկոլ Փաշինյանը Էրդողանի հետ հանդիպումից հետո գրառում է արել

ԵՄ-ն Իսրայելի հետ ասոցացման համաձայնագիրը վերանայելու ցանկություն ունի

Ինչու վարչապետը գնաց Թուրքիա, և ինչ կարող է տալ այն Հայաստանին. Հայկ Կոնջորյանը մանրամասնում է. տեսանյութ

Տարածաշրջանում կայունություն հաստատելու համար Թուրքիան օգտագործում է դիվանագիտական բոլոր ​​գործիքները․ Էրդողան

Սերժ Սարգսյանը ստիպել է Կարապետյաններին, որ առանձնատուն կառուցեն, անունը դրել են բարեգործություն. Ստեփանյան

Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության ապահովման գործընթացին․ ինչ են քննարկել Փաշինյանն ու Էրդողանը

Հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Նոր Խարբերդի ամառանոցներից մեկում հայտնաբերվել է 34-ամյա բնակչի դին

Իսրայելում ՀՀ դեսպանությունը հորդորում է լինել զգոն, հետևել պաշտոնական հաղորդագրություններին

Ռուսաստանը չի ձգտում կապիտուլյացիայի. Պուտին

«Խաղաղության խաչմերուկը» մեր ճանապարհային քարտեզն է դեպի կայուն խաղաղություն․ Արշակյանը՝ Չեխիայի փոխվարչապետին

Եթե արտահերթին չմասնակցեք կամ դեմ քվեարկեք՝ կնշանակի խոչընդոտելու եք քննությանը․ Հարությունյանը՝ Ղուկասյանին

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը

Քաղաքական դրդապատճառ կա. ինչ է եղել Տաթևում, և ինչու է ձերբակալվել վարչական ղեկավար Գոռ Մինասյանը. մանրամասներ

ՍԱՏՄ ղեկավարի նոր թեկնածու կա

Թուրքիան սպառնալիք չէ Հայաստանի համար, և Հայաստանը սպառնալիք չէ Թուրքիայի համար․ Նիկոլ Փաշինյան․ ԱԿՕՍ

Նիկոլ Փաշինյանը ցանկություն ունի Թուրքիայի նախագահին հրավիրել Երևան՝ գագաթնաժողովի․ ԱԿՕՍ

Վարչապետն այցելել է Ստամբուլի Ս. Աստվածածին աթոռանիստ մայր եկեղեցի․ տեսանյութ