Ծեծկռտուք Շիրակի մարզում. արհեստագործական ուսումնարանի 17-ամյա սանը տեղափոխվել է հիվանդանոց

13/05/2025 schedule22:25

Մայիսի 12-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17:40-ի սահմաններում «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոցից» ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Անիի բաժնում ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների թիվ 31 խումբը «գլխի մակերեսային վնասվածքներ, ուղեղի ցնցում հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել մի երեխայի։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է հետազոտման փուլում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Շիրակի մարզի գյուղերից մեկի բնակիչ 17-ամյա Տիգրան Ն.-ն է։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում, իրենց գյուղում՝ մշակույթի տան դիմաց, Շիրակի մարզի բնակիչ 17-ամյա Մկրտիչ Ա.-ի և հիվանդանոց տեղափոխված Տիգրան Բ.-ի միջև ինչ-որ հարց է առաջացել, որի ժամանակ Մկրտիչ Ա.-ն հարվածներ է հասցրել Տիգրան Բ.-ի մարմնի տարբեր մասերի՝ պատճառելով մարմնական վնասվածքներ։

Դեպքի փաստով ոստիկանության Անիի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք Անիի և Արթիկի քննչական բաժին։

Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ Մկրտիչ Ա.-ն միայնակ չի եղել, նրա հետ եղել են մոտ 5 հոգի, որոնք նույնպես ակտիվ մասնակցություն են ունեցել Տիգրան Ն.-ին ծեծի ենթարկելու մեջ, իսկ թե ինչու է ոստիկանությունը միայն Մկրտիչ Ա.-ի մասին տեղեկացրել քննչական վարչությանը, գյուղացիների մոտ լուրջ կասկածներ է առաջացրել։

Ըստ աղբյուրի՝ Տիգրան Ն.-ն սովորում է Շիրակի մարզի արհեստագործական ուսումնարաններից մեկում, իսկ Մկրտիչ Ա.-ն՝ Շիրակի մարզի դպրոցներից մեկում։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3088 դիտում

Իսրայելական հարձակումների հետևանքով Իրանում զոհերի թիվը գերազանցել է 220-ը

Իսրայելը հարված է հասցրել Իրանի ԱԳՆ-ի շենքերից մեկին

Ապարանում պտտահողմի հետևանքով տուժածների թվում երեխա կա. ինչ վնասվածքներ ունեն նրանք

Արագածոտնում քամու հետևանքով վնասվել են 21 շենք-շինությունների տանիքներ, 19 մարդատար, 3 բեռնատար ավտոմեքենա

Նոր կադրեր Ապարանում տեղի ունեցած ուժեղ քամուց

2025 թվականը` մեզ նորովի ճանաչելու տարի. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել Արտաշատի հանդիպումից

Ապարանում տորնադոյի հետևանքով վնասվածքներ ստացած քաղաքացիներ կան

Ապարանը հոսանքազրկված է. պտտահողմը շենքեր է վնասել

Շուտով խաղաղություն կհաստատվի Իսրայելի և Իրանի միջև. Թրամփը կստիպի գնալ գործարքի

Ապարանում պտտահողմ է մոլեգնել. տանիքներ ու ավտոմեքենաներ են վնասվել. տեսանյութ

Կրթվելը նորաձև է Արտաշատում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Թեհրանն Իսրայելին երրորդ երկրի միջոցով հաղորդագրություններ չի ուղարկել. Իրանի ԱԳՆ

ՀԷՑ-ի մասնաճյուղերից մեկի 47-ամյա էլեկտրիկն աշխատանքի պահին ընկել է. մեկ օր անց՝ հիվանդանոցում մահացել

Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան. ՀՀ ԱԳՆ

Թեհրանի կենտրոնում պայթյունի ձայներ են լսվում. միացել են օդային տագնապի ազդանշանները

Մայիսյան գյուղի ջրատարից դի է դուրս բերվել

«Տեսլա»-ն կանգնում էր հրապարակում, իմ ձայնը բա՜րձր հնչում էր, հիմա ստատիկ կյանքը սպանում է. Հռիփսիմե Նաջարյան

Մահացել են դաժան, բայց քաջի մահով. Իրանը հայտնել է ևս 8 հրամանատարի զոհվելու մասին

Իրանը չի ցանկանում, որ Իսրայելի հետ կոնֆլիկտը վերածվի տարածաշրջանային պատերազմի, եթե դա չպարտադրվի․ Արաղչի

«Հոնդա»-ն բախվել է կայանված 2 մեքենայի և շրջվել. վարորդ ներկայացած կինը եղել է խմածության ամենաբարձր աստիճանի

Հայկական եռագույնը տոկունության, հույսի և ինքնության խորհրդանիշ է. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը

Ռուսաստանը Ուկրաինային 1200 զինվորի մարմին է հանձնել

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով. հյուսիսային առանձին հատվածներում հորդառատ անձրև կտեղա

Ուժեղ քամու հետևանքով գրանցվել է 38 արտակարգ դեպք. ՆԳՆ ՓԾ-ն անցել է ուժեղացված ծառայության

Ընդգծվել է տարածաշրջանում էսկալացիայի բացառման կարևորությունը. հանդիպել են Դավիթ Դանիելյանը և Իրանի հյուպատոսը

Նիկոլա Սարկոզին զրկվել է Պատվո լեգեոնի շքանշանից

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 15-ին

Շիրակի մարզպետն արտակարգ խորհրդակցություն է անցկացրել

Թեհրանի «Շահրան» նավթի պահեստում բռնկված հրդեհը վերցվել է վերահսկողության տակ

Իսրայելը հարվածել է Իրանի պաշտպանության նախարարության կենտրոններից մեկին

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել պահեստի պատին. կան տուժածներ

«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակության անդամները մասնակցում են «Թվային եւ մշակութային զարգացման» սեմինարին

Ախպեր, շատ ձիգ տղա է, չաստում շորտիկով էր ման գալիս. մոռացե՛ք էս արժեքները, սիրելի երիտասարդներ. Հարությունյան

Իրանը պատրաստ է համաձայնագրի. Արաղչին հայտնել է՝ ինչ պայմանով

Ուժեղ պտտահողմն Արթիկում ավերածությունների պատճառ է դարձել. լուսանկարներ

Վարչապետի գլխավորությամբ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստ է տեղի ունեցել

Արմատախիլ են եղել ծառեր, վնասվել տանիքներ. Գյումրու քաղաքապետարանը գիշերն արտակարգ ռեժիմով է աշխատել

Դրախտիկի մոտակա լողափից քաղաքացիները ռետինե նավակով հեռացել են ափից և չեն կարողացել վերադառնալ

Կրակոցներ Երևանում հայտնի ռեստորանային համալիրում․ կա վիրավոր

Ըմբշամարտի ԵԱ. Արտակ Աղաբեկյանն արծաթե մեդալ է նվաճել