Պողոս Պողոսյանը ասել է՝ «պրիվետ, Ռոբ», դրանից հետո Քոչարյանի թիկնապահները տարել են զուգարան, ծեծել․ Ալեքսանյան

13/05/2025 schedule16:08

«Եթե անկեղծ լիներ մեր ընդդիմությունը, առնվազն կարձանագրեր, որ քաղաքական մեծամասնությունը թափանցիկության ու հաշվետվողականության առումով մեկ քայլ առաջ է արել»։

Այս մասին Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ իր խոսքում շնորհակալություն հայտնելով ՔՊ-ին՝ նրա համար, որ խորհրդարանում ստեղծել է ձևաչափ, որի համաձայն՝ ԱԺ-ի առաջ հաշվետու են ՔԿ-ի նախագահը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը:

Դիմելով ընդդիմադիր գործընկերներին՝ Ալեքսանյանը նկատել է՝ ինքը կարող է պատկերացնել, թե ինչ կարող էր տեղի ունենալ, եթե նրանց իշխանության ժամանակ Քննչական կոմիտեի նախագահը գար, կանգներ ԱԺ ամբիոնի մոտ, ինչ հարցեր կտրվեին, ու ինչ խայտառակ տեսարաններ կունենային:

Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանի քննադատությանը, թե ինչու չի բացահայտվում Պողոս Պողոսյանի սպանությունը, հիշեցրել է՝ ինչ է տեղի ունեցել այդ սպանության դեպքով:

«Պողոս Պողոսյանը, ըստ հրապարակումների, սրճարանում տեսել է Ռոբերտ Քոչարյանին, ասել է՝ պրիվետ, Ռո՛բ, դրանից հետո Քոչարյանի թիկնապահները տարել են զուգարան և սկսել են ծեծել Պողոս Պողոսյանին: Պողոսյանը մահացել է: Ըստ դատաբժշկական փորձաքննության՝ մահացել է սրտի կանգից: Այսինքն՝ մարդուն տարել են զուգարան, սկսել են ծեծել ձեր կուսակցական ընկերոջը, մարդը մահացել է: Ուղղակի զարմանալի զուգադիպությամբ իր ծեծվելու ընթացքում սիրտը կանգնել է: Ոնց որ ծեծողները այդքան էլ մեղավոր չեն, սիրտն է կանգնել: Հիմա ասում եք՝ ինչի չեք բացահայտում: Ուզում եմ հասկանալ՝ ինչը պետք է բացահայտել այսքան տարի հետո, ոնց պետք է դա բացահայտել»,- դիմելով Խաչատրյանին՝ ասել է Ալեքսանյանը:

Նրա խոսքով՝ կա օբյեկտիվ իրականություն՝ ակնհայտ է, որ նոր դատաբժշկական փորձաքննություն կատարելը ֆիզիկապես անհնար է:

«Գրեթե անհնար է այդ գործը նորմալ բացահայտելը»,- հավելել է նա՝ նշելով, որ դա կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, եթե ծեծողներից մեկը խոստովանի, որ այնքան են ծեծել, մինչև Պողոսյանը մահացել է:

Անդրադառնալով Խաչատրյանի՝ անմեղության կանխավարկածը հարգելու հայտարարությանը, ՔՊ պատգամավորը հարցրել է՝ ում անմեղության կանխավարկածը՝ Ռոբերտ Քոչարյանի՞, որը համաձայնել է իր գործը ոչ արդարացնող հիմքով կարճել․ «Ի՞նչ անմեղության կանխավարկած կա այդտեղ: Կներեք, բայց չկա: Չի՛ կարող այդտեղ  անմեղության կանխավարկած լինել: Այդտեղ ավելի շատ մեղավորության կանխավարկած կա, պարո՛ն Խաչատրյան: Դա մեղավորության կանխավարկած է, եթե մարդը համաձայնում է իր մասնակցությամբ գործը ոչ արդարացնող հիմքով կարճել»։

Ինչ վերաբերում է Խաչատրյանի պնդումներին, թե իշխող ուժի կողմից կոռուպցիայի մասին անհասցե մեղադրանքներ են հնչեցվում, պատասխանել է՝ դրանից ավելի հասցեական չի լինում:

«Այդ ապօրինի գույքերը, այդ կոռուպցիայի դրսևորումները մեր քաղաքացիները, մենք էլ ներառյալ, անգիր գիտենք: Շենքի նախագծով կարող են ասել՝ որ տունն ումն է: Ամենօրյա ռեժիմով Հակակոռուպցիոն դատարանը վճիռներ է կայացնում ապօրինի գույքի բռնագանձման մասին, ու սա այլևս անդառնալի է ձեզ համար, քանի որ ձեր վերջին մարտը հանուն ապօրինի գույքի ՍԴ-ում տանուլ տվեցիք: Կարելի է ասել, դա ձեր Վատերլոոն էր, հարգելի՛ գործընկերներ: Վստահեցնում եմ ձեզ, որ այդ Վատերլոոյի հետևանքերը դուք դեռ երկար եք քաշելու, որովհետև սա անշրջելի պրոցես է»,- հավելել է պատգամավորը:

Նրա խոսքով՝ անհնար է լինել կոռուպցիայի դեմ պայքարող մարդ ու պայքարել, որ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը ճանաչվի հակասահմանադրական: Այդ դեպքում ստացվում է, որ պայքարում ես ոչ թե կոռուպցիայի դեմ, այլ հանուն կոռուպցիայի:

Ինչ վերաբերում է շինարարության ոլորտում արձանագրված թերությունների մասին ընդդիմադիրների մեղադրանքներին՝ պատգամավորը, դիմելով ընդդիմադիր գործընկերներին, նկատել է՝ շինարարության 70-80 տոկոսը պատկանում է երկու խմբակցությունների հետ փոխկապակցված մարդկանց: 

Որպես օրինակ՝ Ալեքսանյանը բերել է Ռոբերտ Քոչարյանի խնամու շինարարական ընկերությունը, որը տենդերներ է շահում ու ճանապարհներ կառուցում:  

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1055 դիտում

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. սպասվում են կարճատև անձրևներ

Թուրքիայի համար կարևոր օրակարգ է «Միջին միջանցքը», որի մասը կարող է լինել «Խաղաղության խաչմերուկ»-ը. վարչապետ

Տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի նիստը

Բա որ ասում էինք պետության համը կմնա բերանդ, չէիր հավատում. հիմա էլ դատարաններին է ուզում միջնորդի. Չախոյան

Նշում ենք Բուժաշխատողի օրը. Ավանեսյանը գործընկերների և բուժաշխատողների հետ գնացքով մեկնել է Գյումրի

Քննարկվել է իրադրությունը տարածաշրջանում. հեռախոսազրույց են ունեցել Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը

Իսրայելի չհրահրված ագրեսիան Թեհրանին այլընտրանք չթողեց. Արաղչին Ստամբուլում է

Տարածաշրջանային մի շարք հարցերի վերաբերյալ Հայաստանի և Թուրքիայի դիրքորոշումները բավականին մոտ են. Փաշինյան

Հայտնաբերվել է 28-ամյա հնդիկ քաղաքացու դի՝ կախված վիճակում

Պատրաստվում եմ Թուրքիայի նախագահին հրավիրել Երևան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. Փաշինյան

Ճանապարհի վրա ենք, որը ենթադրում է՝ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը ժամանակի հարց է. վարչապետ

Իսրայելը հարձակում է իրականացրել Սպահանի միջուկային օբյեկտի վրա

Հարաբերությունների կարգավորումը և խաղաղության խթանումը առանցքային են ՀՀ արտաքին քաղաքականության մեջ. Միրզոյան

Բավական երկար ժամանակ մենք Թուրքիայի հետ ունենք ուղիղ հաղորդակցություն, ինչը շատ էական է և կարևոր. վարչապետ

Իրանն իրավունք ունի միջուկային տեխնոլոգիաները օգտագործել խաղաղ նպատակներով․ Պուտին

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 21-ին

Հունիսի 21-ն ամառային արևադարձի օրն է, Սուրենյանն ասել է՝ որքան կլինի ցերեկվա տևողությունը Հայաստանում

«Նիսսան»-ում հրդեհ է բռնկվել. տուժածները տեղափոխվել են ԲԿ

Երևանում վագոն-տնակ է այրվել

Դուք պետության կայացման առանցքային դերակատարներից եք. նախարարը շնորհավորել է բուժաշխատողի տոնը

Նրա սիրտը կոնֆլիկտ է ուզում, սա ադեկվատ մարդու խո՞սք է․ Արայիկ Հարությունյանն՝ Աջապահյանին

Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել

Քաղաքի բախտը բերել է, որ ես եկել եմ, մեղայ Աստծո, գլուխ գովալ չհամարեք․ Գյումրին հաստատված բյուջե ունեցավ

Նիկոլ Փաշինյանը Էրդողանի հետ հանդիպումից հետո գրառում է արել

ԵՄ-ն Իսրայելի հետ ասոցացման համաձայնագիրը վերանայելու ցանկություն ունի

Ինչու վարչապետը գնաց Թուրքիա, և ինչ կարող է տալ այն Հայաստանին. Հայկ Կոնջորյանը մանրամասնում է. տեսանյութ

Տարածաշրջանում կայունություն հաստատելու համար Թուրքիան օգտագործում է դիվանագիտական բոլոր ​​գործիքները․ Էրդողան

Սերժ Սարգսյանը ստիպել է Կարապետյաններին, որ առանձնատուն կառուցեն, անունը դրել են բարեգործություն. Ստեփանյան

Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության ապահովման գործընթացին․ ինչ են քննարկել Փաշինյանն ու Էրդողանը

Հանդիպում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Նոր Խարբերդի ամառանոցներից մեկում հայտնաբերվել է 34-ամյա բնակչի դին

Իսրայելում ՀՀ դեսպանությունը հորդորում է լինել զգոն, հետևել պաշտոնական հաղորդագրություններին

Ռուսաստանը չի ձգտում կապիտուլյացիայի. Պուտին

«Խաղաղության խաչմերուկը» մեր ճանապարհային քարտեզն է դեպի կայուն խաղաղություն․ Արշակյանը՝ Չեխիայի փոխվարչապետին

Եթե արտահերթին չմասնակցեք կամ դեմ քվեարկեք՝ կնշանակի խոչընդոտելու եք քննությանը․ Հարությունյանը՝ Ղուկասյանին

Մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը

Քաղաքական դրդապատճառ կա. ինչ է եղել Տաթևում, և ինչու է ձերբակալվել վարչական ղեկավար Գոռ Մինասյանը. մանրամասներ

ՍԱՏՄ ղեկավարի նոր թեկնածու կա

Թուրքիան սպառնալիք չէ Հայաստանի համար, և Հայաստանը սպառնալիք չէ Թուրքիայի համար․ Նիկոլ Փաշինյան․ ԱԿՕՍ

Նիկոլ Փաշինյանը ցանկություն ունի Թուրքիայի նախագահին հրավիրել Երևան՝ գագաթնաժողովի․ ԱԿՕՍ