Մենք հույս ունենք, որ Հայաստանի խաղաղության օրակարգը, ի վերջո, կսկսի նաև շոշափելի պտուղներ տալ. Միրզոյան

16/04/2025 schedule18:23

Հայաստանի և Սլովենիայի ԱԳ նախարարները համատեղ մամուլի ասուլիսով են հանդես եկել:

1744810155495.jpeg (212 KB)

Ելույթի իր խոսքում Արարատ Միրզոյանն ասել է.

«Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ, հարգելի տիկի՛ն Ֆայոն, հարգելի տիկի՛ն նախարար,

Ողջունում եմ Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանի Հանրապետությունում։ Ես ջերմորեն հիշում եմ իմ այցը Սլովենիա 2023 թվականին, մենք շատ հետաքրքիր շփումներ ունեցանք Բլեդի ռազմավարական ֆորումի շրջանակներում, և այժմ պատիվ և հաճույք ունեմ հյուրընկալել Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը Հայաստանում։

Սա, իհարկե, շատ լավ հնարավորություն է զարգացնել մեր համագործակցությունը և կարևոր հանգրվան է հետագա զարգացման համար։ Մենք այսօր բավականին համակողմանի, համապարփակ քննարկում ենք ունեցել և՛ երկկողմ օրակարգի վերաբերյալ, և՛ տարածաշրջանային, և՛ միջազգային գործընթացների վերաբերյալ: Կուզենայի մի քանի բան առանձնացնել։

Նախ՝ Հայաստանի և Սլովենիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը։ Այն ընթանում է բավականին ինտենսիվ և հարուստ բովանդակությամբ։ Մենք կարևորում ենք Սլովենիայի հետ մեր բարեկամական հարաբերությունները։ Դրանք հիմնված են, առաջին հերթին, համատեղ ընդհանուր արժեքների վրա և, իհարկե, նաև փոխադարձ շահերի վրա։ Մենք վերջին տարիներին այցելություններով, որոնք ես նշեցի, նաև միջազգային հարթակներում մեր երկխոսությամբ բավականին հետաքրքիր դինամիկա ենք հաղորդել այդ հարաբերություններին, և պետք է նշենք, որ երկուստեք կա պատրաստակամություն սա է՛լ ավելի ընդլայնելու:

17448101560505.jpeg (291 KB)

Երկրորդը, որը կուզենայի առանձնացնել, կոնկրետ ուղղություններն են, որտեղ մենք տեսնում ենք մեր երկկողմ համագործակցությունը։ Մենք այսօր խոսել ենք այնպիսի ոլորտների մասին, ինչպիսին են բարձր տեխնոլոգիաները, տեղեկատվական տեխնոլոգիաները, նորարարական գյուղատնտեսությունը, կրթությունը, զբոսաշրջությունը, կանաչ էներգիան, դեղագործությունը, բազմաթիվ այլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներ: Իհարկե, կարևոր թիրախ է առևտրաշրջանառության ծավալների մեծացումը: Եվ այս առումով մենք խոսել ենք նաև այն համագործակցության մասին, որը կա, բայց պետք է ավելի ընդլայնվի «Ներդրումների աջակցման կենտրոնի» և «SPIRIT Slovenija»-ի գործակալության միջև:
Կարևոր երկխոսություն է նաև այն գործընթացը, որն այժմ ընթանում է մեր «Երևանյան երկխոսություն» ֆորմատի և Բլեդի ռազմավարական ֆորումի միջև: Կարծում եմ, որ այս համագործակցությունը շատ հետաքրքիր արդյունքների կարող է հանգեցնել։

17448101557834.jpeg (196 KB)

Ես նաև բարձր եմ գնահատում համագործակցությունը հումանիտար հարցերում։ Այս համատեքստում ուզում եմ կրկին և հրապարակավ շնորհակալություն հայտնել Սլովենիային՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների և կանանց, մայրերի համար շարունակական արվող ծրագրերի համար:

Ցանկանում եմ ընդգծել, որ մենք կարևորում ենք Սլովենիայի հետ հարաբերությունները ոչ միայն քիչ առաջ նշածս երկկողմ համատեքստում, այլև Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության համատեքստում: Ուզում եմ նշել և կարծում եմ տիկին նախարարն ինքն էլ առիթ կունենա խոսելու այդ մասին, մենք վայելում ենք Սլովենիայի լիակատար աջակցությունը, ըստ էության, օրակարգի բոլոր կետերով: Եվ ավելին ասեմ, տեսնում ենք նաև Սլովենիայի պատրաստակամությունն էլ ավելի մեծացնել այն աջակցությունը, որը Սլովենիան այս պահին ցուցաբերում է Հայաստան-Եվրոպական միություն գործընթացների համատեքստում:

Իհարկե, կարևոր է մեր համագործակցությունը բազմակողմ հարթակներում, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, այլուր, և մենք մեկ անգամ չէ, որ առիթ ենք ունեցել տեսնելու, թե որքան գործուն է այդ համագործակցությունը։
Իհարկե, մենք այսօր անդրադարձել ենք նաև մեր տարածաշրջանային հարցերին: Գլոբալ անորոշությունների և փոփոխվող աշխարհընկալումների պայմաններում համագործակցությունը համախոհ գործընկերների միջև, միջազգային իրավունքի նորմերի անվերապահ պահպանման հարցում ամուր հանձնառությունը, առաջնահերթությունների ճիշտ ընտրությունը կարևոր է առավել, քան երբևէ: Եվ այս առումով ևս Հայաստանի և Սլովենիայի միջև փոխգործակցությունը կարող ենք նույնիսկ օրինակելի համարել։

17448101563667.jpeg (245 KB)

Ես շնորհակալություն և բարձր գնահատանք եմ հայտնել Սլովենիայի դիրքորոշմանը և հայտարարությանը`կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման հետ և, իհարկե, գործընկերոջս ներկայացրել եմ այս գործընթացում առկա վերջին զարգացումները։ Մենք հույս ունենք, որ Հայաստանի խաղաղության օրակարգը, ի վերջո, կսկսի նաև շոշափելի պտուղներ տալ: Մասնավորապես խոսեցինք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրից։ Ինչպես և նախկինում, մենք պատրաստ ենք օր առաջ սկսելու խորհրդակցություններն Ադրբեջանի հետ`որոշելու համաձայնագրի ստորագրման տեղը և ամսաթիվը։

Տիկի՛ն Ֆայոն, ես երկար խոսեցի մեր քաղաքական օրակարգի մասին, բայց խոսքս ուզում եմ եզրափակել՝ ընդգծելով այն ամուր կապերը, որոնք գոյություն ունեն իմ և Ձեր միջև անձնապես, պատվիրակություններում մեր գործընկերների և ընդհանրապես տարբեր մայրաքաղաքներում մեր դիվանագիտական ներկայացուցիչների միջև: Ուզում եմ եզրափակել` ընդգծելով այդ անձնական կապերի կարևորությունը: Դրանք իսկապես մեծ դեր են խաղում և թույլ են տալիս խոսել Հայաստանի և Սլովենիայի ժողովուրդների միջև ամուր բարեկամության մասին։ Ես կարծում եմ, որ սա շատ ամուր հիմք է, որը երաշխավորում է մեր հետագա բարեկամությունը։ Շնորհակալ եմ բազմաշերտ քննարկումների համար»:

17448101566833.jpeg (260 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
465 դիտում

Ուժգին քամին պոկել է տանիքի թիթեղը, հարվածել 36 շաբաթական հղիին. երեխան ծնվել է ճակատի վնասվածքով

Ամենակեղծ թեզն է՝ թե Ոսկեպար-Կիրանց հատվածում Ադրբեջանը ստացել է ուզածը, շատ կարևոր բան է կորցրել. Ալեքսանյան

Որոշ երեխաների մասով կարող է որոշում կայացվել առաջին դասարան ընդունել յոթ տարին լրանալու դեպքում. ԿԳՄՍ նախարար

Երևանի փողոցներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Կիևը պատրաստ է Պուտինի հետ ուղիղ բանակցությունների. Զելենսկի

Քոչարյանը քաղաքական աղբանոցում է, դուրս գալու շանս չունի, «Գելափ»-ի պես կենդանուն պետք չէ հավատալ. տեսանյութ

Անկախ Հայաստանի պատմության առաջին նորակառույց ջրամբարում արդեն սկսել են ջուր կուտակել. տեսանյութ

Նոր փառահեղ էջեր կգրենք բրազիլական ֆուտբոլի պատմության մեջ. Անչելոտին՝ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ

Ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ ընդդիմության և հասարակության որոշ շերտի հիացմունքը Ալիևի նկատմամբ. տեսանյութ

Ռոնալդուն և «Ալ Նասրի» ղեկավարությունը դադարեցրել են բանակցությունները. պատճառը հայտնի է

Ուղղությունները, որոնցով ՀՀ կառավարությունն աշխատում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ, շատ կարևոր են. Խուդաթյանը՝ Վայգանդին

Տպավորված էր Հայաստանի ինքնատիպ ջերմությամբ. Արմեն Խաչատրյանը մանրամասնել է՝ ով է Լուի Ֆլիշին

Թրամփը մտադիր է մեկնել Ստամբուլ, պաշտոնական Անկարան, սակայն, տեղեկություն չունի այդ այցից

Ինչու վարչապետը գնաց Մոսկվա. ինչ մեսիջ պետք է փոխանցի Հայաստանը Եվրամիությանը. տեսանյութ

ԲՏԱ նախարարն ու Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել են «Ինժեներական քաղաք»

Պետության գործառույթն է ապահովել արդար և մրցակցային բիզնես միջավայր. Պապոյանը՝ ՄՊՀ ներկայացուցիչներին

Պատրաստ ենք համատեղ աշխատանքի, վերահաստատում եմ մեր հանձնառությունը. Շիրակի մարզպետն ընդունել է ՄԻՊ-ին

Քարկոփ-Բագրատաշեն ուղղությամբ երթևեկությունը որոշակի ժամանակահատվածով մասնակի կսահմանափակվի

Իշխանության եկան ծակ վերնաշապիկով, կարճ ժամանակ անց դարձան Forbes-ի չափանիշներով միլիարդատերեր. Ալխաս Ղազարյան

Արարատ Միրզոյանը կմեկնի Լյուքսեմբուրգ

Մենք խլել ենք ոմանց՝ Հայաստանը ծայրագավառ դարձնելու իղձը, թույլ չենք տալու. Կոնջորյանը՝ ընդդիմությանը

Նորընտիր Հռոմի Պապի առաջին արտագնա այցի ուղղությունը հնարավոր է Թուրքիան լինի

Երևանում օդում փոշու պարունակությունը մայիսի 11-ին 3.9 անգամ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Հրաշք Սյունիք. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Դատախազությունը «Սևքարի անտառտնտեսություն» մասնաճյուղի նախկին տնօրենից բռնագանձման պահանջ է ներկայացրել

«Հոկտեմբերի 27»-ի գործով քննչական խումբը այնպիսի ինֆորմացիայի է տիրապետում, որ ոչ մի տեղ չեք գտնի. Քոչարյան

Գառնիում մեքենաներ են բախվել. ընտանիքի 3 անդամ տեղափոխվել է հիվանդանոց

Որքան գումար են հետ ստացել հունվարի 1-ից մինչև օրս հայտարարագիր լրացրած քաղաքացիները. վարչապետը թվեր է հայտնել

Պետական դավաճանության վերաբերյալ քրեական վարույթներ կան. ՔԿ նախագահը՝ 44-օրյա պատերազմի մասին

Ամփոփվել են ՀՀ մարզերի և Երևան քաղաքի՝ առաջին անգամ իրականացվող մարզական վարկանիշավորման արդյունքները

Աննա Պետրոսյանն ընտրվել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ

Լիլիթ Աղեկյանը բազմաթիվ առերևույթ հանցանքներ է կատարել. ՔԿ նախագահը պարզաբանել է՝ ինչու է նա կալանավորվել

Դոլարն ու եվրոն էժանացել են. ի՞նչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 12-ին

Առաջարկվում է ժամկետային զինվորական ծառայության սահմանային տարիքը 27-ից դարձնել 37

ՎՏԲ-Հայաստան Բանկը 2,5 անգամ ավելացրել է հաճախորդի վարկային պատմության հիման վրա տրվող վարկերի ծավալը

Լոռիում էլեկտրալարերը պոկվել ու ընկել են. հոտն արածեցնող հովիվը մահացել է, մի քանի անասուն՝ սատկել

«Հոկտեմբերի 27»-ի գործով հարցաքննվել է Ժիրայր Սեֆիլյանը

Ծառայել 1 ամիս և վճարել 20 մլն դրամ․ Հայկ Սարգսյանն առաջարկում է ժամկետային զինծառայության 3 տարբերակ

«Հոկտեմբերի 27»-ի և «Մարտի 1»-ի գործերով ժողովուրդը սպասելիքներ ունի, կհրապարակվի կոնկրետ արդյունքը. Պողոսյան

Բանկային խարդախությունների հիմնական դերակատարները ՀՀ-ից դուրս են. ՔԿ նախագահ