Երևան
12 °C
ՀՀ Քննչական կոմիտեի կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալը, օգտվելով անչափահաս երեխաների ծնողի ֆինանսական ծանր վիճակում գտնվելու հանգամանքից, վերջինիս առաջարկել է երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու, պոռնկության և սեքսուալ շահագործման այլ ձևերի ենթարկելու, վերջիններիս ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու ընթացքը տեսաձայնագրելու և իրեն ուղարկելու դիմաց կատարել նյութական ծառայություններ, որին ծնողը, ըստ էության, տվել է իր համաձայնությունը:
Այնուհետև դատապարտյալը կեղծ օգտատիրոջ սոցիալական ցանցի էջով շփումներ է հաստատել անչափահաս երեխաների ծնողի հետ՝ պահանջելով երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել, ենթարկել սեքսուալ շահագործման, ինչին վերջինս համաձայնել է՝ նյութական օգուտ ստանալու պայմանով:
Բացի այդ՝ դատապարտյալը նույն եղանակով սեքսուալ շահագործման է ենթարկել մեկ այլ անչափահասի և այդ տեսաձայնագրությունները պահպանել իրեն պատկանող բջջային հեռախոսում:
Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (երեխայի կամ անօգնական վիճակում գտնվողի թրաֆիքինգը կամ շահագործումը), 46-198-րդ հոդվածի 4-րդ մասով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունների դրդելը) (3 դրվագ), 46-198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կազմակերպելը) (3 դրվագ) և 300-րդ հոդվածի 2-րդ մասով (պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելը, տարածելը կամ պահպանելը), մեկ անձի նկատմամբ՝ 198-րդ հոդվածի 4-րդ մասով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները), 189-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (երեխայի կամ անօգնական վիճակում գտնվողի թրաֆիքինգը կամ շահագործումը) և 300-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելը, տարածելը կամ պահպանելը), մեկ անձի նկատմամբ՝ 189-րդ հոդվածի 3-րդ 2-րդ կետով (երեխայի կամ անօգնական վիճակում գտնվողի թրաֆիքինգը կամ շահագործումը), 198-րդ հոդվածի 4-րդ մասով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները), 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) (3 դրվագ) և 300-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելը, տարածելը կամ պահպանելը) և մեկ անձի նկատմամբ՝ 402-րդ հոդվածի 1-ին մասով և 3-րդ մասի 1-ին կետով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների գործածմանը հակելը կամ ներգրավելը) և 171-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (առողջությանը թեթև վնաս պատճառելը):
Երկու անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՎարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի 100-ամյակին նվիրված համերգին
Սրբազան պայքարի ակցիայի մի քանի մասնակից բերման է ենթարկվել
Թալանչիները պետք է իմանան իրենց տեղը, ձև չունեն, ինչ կրկես էլ սարքեն՝ գողոնը վերադարձվելու է. Ռուբինյան
Ընդդիմությունն ու Քոչարյանն ակտիվացան, երբ ուժի մեջ մտավ ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենքը. Ռուբինյան
Վարչապետ Փաշինյանը ԲՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Դեյմոն Հագիվարային ՀՀ պետական մրցանակ է հանձնել
Վարչապետը Յոշիակի Դեյմոն Հագիվարայի գործունեությունը որակել է որպես հայ երիտասարդների համար օրինակ
Հայաստան են ժամանել ԱԲ բնագավառում միջազգային ճանաչում ունեցող ֆրանսիական ընկերության ներկայացուցիչները
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները գյուղատնտեսությունը բացահայտում են գործնական դասերով. տեսանյութ
Սա էն մարդու երեխան է, ում երբ հրապարակային ասում են՝ «հայ չես», պատասխանում է՝ «ալբանացի եմ». Պապոյան
Թրամփը Քաթարի հետ ավելի քան 1,2 տրիլիոն դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել
Պետության կայունությունն ու զարգացումը սկսվում է հզոր տնտեսությունից. Պապոյանը՝ ուսանողներին
Աշոցքի ոլորաններում բեռնատարի վրա տեղադրված խցիկը, որում եղել է 4 ավտոմեքենա, պոկվել ու ընկել է
Ամերիկյան կողմի հետ քննարկվում են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնություններ. ԱԳՆ խոսնակ
Արարատում «Հոնդա»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին, կոտրել դրանք և գլխիվայր հայտնվել դաշտում. կան վիրավորներ
Մոսկվան Երևանին ատոմակայանի էներգաբլոկների համար մի շարք տարբերակներ է առաջարկել. ՀՀ-ում ՌԴ դեսպան
Կանանց հետևում հայհոյող «միակ տղամարդը». Ռոբի տղու և ախրանիկ պատգամավորների արկածները ԱԺ-ում. տեսանյութ
Սպանության փորձի համար Ռուսաստանի կողմից հետախուզվողին հայտնաբերել են Գեղարքունիքում
Վտանգավոր է ոչ թե աղի օգտագործումը, այլ չարաշահումը. Առողջապահության նախարարություն
Սաակաշվիլիին ժամանակին Վրաստան է ուղարկել Ուկրաինան՝ թթվասերի կոնտեյներով, գաղտնի. խորհրդարանի նախագահ
Դուք, նույնիսկ երբ ձեններդ կտրած է լինում, էլի տառասխալ եք անում, ո՞նց դարձաք դոլարային միլիոնատեր. Կոնջորյան
Դատախազը դատարան է հանձնել անչափահասին ծեծի ենթարկած և սպանած անձանց վերաբերյալ վարույթը. ինչ է հայտնի
Միրզոյանը և Կայա Կալասը Բրյուսելում քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում ձևավորված հեռանկարները
Մարիամ Գևորգյանը նշանակվել է Ուրուգվայում ՀՀ դեսպան
Այսօր կամ վաղը, նաև՝ ուրբաթ, կարող են լավ նորություններ լինել ուկրաինական կարգավորման վերաբերյալ. Թրամփ
Հասկացան, որ պետք է ոչ թե թռուցիկը բերանը մտցնել, այլ գումարը գրպանը դնել․ Իոաննիսյանը՝ Նարեկ Գալստյանի մասին
Լրագրողը գնում է դպրոցի խնդիրների մասին նյութի, բայց ուշքն ու միտքը թուրք, դավաճան գտնելն է. Ղազարյան
Թբիլիսին դատապարտել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից Վրաստանին պատժամիջոցների ենթարկելու մասին օրինագիծը
Գրանցվել են ուժգին կարկտահարություններ. Հայաստանը կշարունակի գտնվել ակտիվ ցիկլոնի ազդեցության տակ
Արմեն Աբազյանի որդին Երևանի կենտրոնում բնակարանը ձեռք է բերել դրա օրինական սեփականատիրոջից. ԱԱԾ-ի պարզաբանումը
Գյումրու ՏԻՄ ընտրություններում ընտրակաշառք տալու և ստանալու մասին քրվարույթի նյութերը հանձնվել են դատարան
Թիվ 147 մանկապարտեզի վերաբերյալ դեռևս 2023 թվականին հարուցվել է քրեական վարույթ. Երևանի քաղաքապետարան
2-ամյա երեխայի որոնումները շարունակվում են. հարցաքննվել է շուրջ 70 անձ, ստուգվել՝ մոտ 40 տրանսպորտային միջոց
Որ պահին մտավ այս դահլիճ, պատասխան է տալու, սկզբում՝ վերբալ․ Ալեքսանյանը՝ Լևոն Քոչարյանի մասին
Աբովյանի 3-րդ և 4-րդ միկրոշրջանները վարչական կենտրոնին կապող աստիճանները հիմնանորոգված են. Փաշինյան
Զինծառայողի հոսանքահարման և մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ոչ մի գողացող չի պլստալու. Նարեկ Գրիգորյանը՝ ապօրինի գույքի բռնագանձման մասին
Ազգային ժողովի խորհրդի համաձայնությամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
Ով մեզ թուրք կասի, դրա մերն էլ, հերն էլ, լավն էլ, ընտանիքն էլ. Արսեն Թորոսյան
Ձեր փոքրիկի ձեռքը կրակն ենք ընկել, խմբակցությունը դայակի պես ընկել է հետևը. Ռուբինյանը՝ Ռոբերտ Քոչարյանին
Ալեն Սիմոնյանն ու Ղազախստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT