Մեղադրական «զռոցներ». Սարգսյան-Քոչարյան զույգը «էշի պրինցիպիալությամբ» շարունակում է չընկալել 2018-ի եղածը

16/04/2025 schedule22:00

2018 թվականի ապրիլյան այդ օրերին փողոցները ողողած, ժողովրդի տոտալ մերժմանն արժանացած ու ստիպված հրաժարական տված Սերժ Սարգսյանը նորից «մեյդան» է դուրս եկել ու երկարաշունչ ճառ ասել։ Բայց ոչ թե ապաշխարության, այլ ռևանշիզմի մասին։ Ճառն էլ կարդացել է ոչ թե 7 տարի առաջ իրեն ցկյանս քաղաքական թոշակի ուղարկած ժողովրդի առաջ, այլ իր կողմից նախագահվող Մելիք Ադամյան հասցեում գտնվող գրասենյակում։ Այո՛, ՀՀԿ-ի գրասենյակը միակ «մեյդանն» է, որտեղ Սերժ Սարգսյանին առայժմ չեն մերժում, որտեղ նրա ռեյտինգը «ինչքան ուզում, էդքան խփում են», հետևապես այդ հաստատությունը միակ վայրն է, որտեղ ելույթ ունենալու և «էշ-էշ դուրս տալու» մեջ չմեղադրվելու Սերժ Սարգսյանի շանսերն ամենաբարձրն են՝ 100-ից 100։

Ի դեպ, հենց այդ գերա(թերա)գնահատված կենդանու՝ էշի վերաբերյալ ժողովրդական առածի ժանրին էլ դիմել է «մերժված Սերժը»՝ արտահայտվելով 2018 թվականի իրադարձությունների մասին։ «Փաստ է, որ այսօր՝ այդ տխրահռչակ իրադարձություններից 7 տարի անց, փողոցում ամեն երկրորդ անցորդը անիծում ու հայհոյում է այս կապիտուլյանտ իշխանություններին, ամեն երրորդը՝ ինքն իրեն՝ սրանց անվերապահորեն հավատալու միամտության կամ մոլորության համար»,-դուրս է տվել Սարգսյանը, որի իրական՝ ՀՀԿ-ի գրասենյակի պատերից դուրս ռեյտինգը, հիշեցնենք, ըստ միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հարցումների, տատանվում է 1-2 տոկոսի արանքում։

Արդ, եթե փողոցում «ամեն երկրորդ անցորդը» անում է այն գործողությունները, որոնք նշում է Սերժ Սարգսյանը, ապա հարց է ծագում, թե ինչու այսքանն իմացող, մերժված նախագահը առաջիկա կիրակի օրը հանրահավաք չի հրավիրել՝ հայհոյողների ու անիծողների ճնշման տակ հասնելով այդքան փափագելի իշխանազավթմանը։ Ինչպես երևում է, Սերժ Սարգսյանին շարունակում են սխալ զեկուցել, ինչպես զեկուցում էին իր նախագահության տարիներին ու հատկապես հեղափոխության օրերին։ Իշխանազավթում ասացինք՝ հիշեցինք․ նախագահի աթոռը 10 տարի զավթած պաշտոնաթող սուբյեկտը 2018-ին տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխությունը շարունակում է համարել «իշխանազավթում»՝ փաստորեն իրենից խլված իշխանությունը վերադարձրած ժողովրդին համարելով իշխանազավթիչ։ Ընդ որում, «իշխանազավթումը» տեղի է ունեցել ունիկալ՝ սահմանադրական եղանակով, ԱԺ-ի քվեարկությամբ, որին, ի դեպ, մասնակցել է նաև ՀՀԿ-ը՝ մասնակցելով «սահմանադրական իշխանազավթմանը»։

Հոյակապ է, այնպես չէ՞։ Էստեղ են ասել՝ «էշն ի՞նչ գիտի՝ նուշն ինչ է», այն է՝ Սերժն ի՞նչ գիտի՝ համաժողովրդական վստահությունն ինչ է, չկեղծված ընտրությունների միջոցով իշխանություն ստանձնելն ինչ է։ Ուզուրպատորի, ոչ լեգիտիմի, մերժվածի բարդույթով ապրող նախկին պաշտոնյան իր կողմից վկայաբերված կենդանու համառությամբ շարունակել է զարգացնել՝ իրեն այդքան ցավ պատճառող թեման․ «Մեր կուսակցության վերջին համագումարին այս թեմայով անգամ ձևակերպում տվեցի, որ ես ձեզ չեմ ստիպել գնալ և նախրի միջից պաչել ամենաբարձր զռացողի՝ էշի ճակատը: Դա, կարծես, թևավոր խոսք դարձավ սրանց մասին: Հիմա ուզում եմ վերջին զարգացումները հաշվի առնելով՝ շարունակել միտքս. «Ձեր համբուրած էշին մեր դռանը մի՛ կապեք»: Յուրաքանչյուրը պատասխանատու է այն էշի համար, որի ճակատը համբուրել է»։

Սարգսյանի այս ձայնարկությունն ակնհայտորեն հասցեագրված է Ռոբերտ Քոչարյանին և նրա թիմին, որոնք վերջին ամիսներին քարոզչական արշավ են սանձազերծել՝ երրորդին մեղադրելով 2018-ին իշխանությունը Նիկոլ Փաշինյանին, այն է՝ ժողովրդին հանձնելու համար։ Այստեղ նորից պետք է կրկնել էշի ու նուշի մասին վերոհիշյալ ասացվածքը։    

Պատահական չէ, որ Սերժ Սարգսյանը որպես արտահայտչամիջոց գործածել է հենց նախիրի ու էշի այլաբանությունը, քանի որ հայաստանյան քաղաքական դաշտ խուժած «ղարաբաղյան ավանգարդը» ժողովրդի հետ հարաբերվում էր որպես նախիրի, վերջինիս բողոքական, ընդվզող ձայնն էլ ընկալում որպես էշի բարձր զռոց։ Ժողովրդին նախիրի կարգավիճակ վերագրած «պռադվինուտի չոբաններին», արձանագրենք, հաջողվեց 20 տարի շարունակ զավթած պահել իշխանությունը, քշել «նախիրին», շահագործել, կթել ու դիզել սեփական առասպելական հարստությունն ու կերտել իրենց մեկուսի երջանկությունը։ Ուստի պատահական չէ, որ Սարգսյան-Քոչարյան զույգը «էշի պրինցիպիալությամբ» շարունակում է չընկալել 2018-ին տեղի ունեցածը՝ նախիրի կարգավիճակը թոթափելուն միտված մասսայական ակտը համարելով դավադրություն, մեկումեջ էլ՝ Սորոս պապիկի չար կատակ։

Դե, ի՞նչ ակնկալել այն սուբյեկտներից, որոնց քաղաքական մտքի բարձրակետը Ստեփանակերտում իշու սպարտակիադա կազմակերպելն էր, չորքոտանու հետ առնչվելը (ինչպես նշում է Ավետիս Հարությունյանը)՝ ներկայացնելով որպես ժողովրդին մոտ լինելու, ժողովրդավար լինելու ապացույց:   

Ի դեպ, համբուրված ճակատով էշի ու վերջինիս ինչ-որ մեկի դռանը կապելու մասին․ այս երկուսի ճակատը պաչողի, մեր վզին փաթաթողի ու մեր դռանը կապողի կողմից դեռ 2007-ին ներողության խոսքեր են հնչել․ «Թեև ուշացած, սակայն ամենայն անկեղ­ծու­թյամբ ձեզանից ներողություն եմ խնդրում Ռոբերտ Քո­չար­յանին և Սերժ Սարգսյանին Հայաստան բերելու և ձեր վզին փաթաթելու համար: Եթե ես կադրային քաղաքականության հարցում սխալներ գործել եմ, ապա խոս­տովա­նում եմ՝ սա իմ ամենամեծ սխալն է: Ավելին, սա սխալ էլ չէ, այլ փորձանք, որ բերել եմ մեր ժողովրդի գլխին»:

Հ․Գ․ Ակնհայտ է, որ 2026 թվականի ընտրություններին ընդառաջ նախկին նախագահները իրենց՝ փոխադարձ մեղադրական «զռոցներով», հեղափոխությամբ եկած իշխանությանը թիրախավորելով՝ դիրքավորվում են՝ փորձելով ստանձնել թիվ մեկ ընդդիմադիրի տիտղոսը։ Նախիրի կարգավիճակից յոթ տարի առաջ դուրս եկած հանրությունը, հուսանք, պատասխանատվություն կստանձնի ու գալիք ընտրությունները կօգտագործի իր վզին փաթաթված նախրչիներից վերջնականապես և առմիշտ ազատվելու համար։

Հեղինե Մանուկյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3259 դիտում

Որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու. ՀՀ-ում Իրանի դեսպան

Հայաստան-Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքը դեռ չի մեկնարկել. ՀՖՖ-ն նախազգուշացնում է

Սպիտակ տան նախկին բժիշկը հայտնել է, թե Բայդենին ապրելու որքան ժամանակ է մնացել

Վթարի է ենթարկվել ՊՆ հաշվեկշռում հաշվառված «ՈՒԱԶ»-ը և այլ մեքենա. 1 հոգի տեղում մահացել է, կա 3 վիրավոր

Ինձ դարձրել եք տիեզերական մասշտաբների անբարոյական, հրեշ, մաֆիոզ. նեխել եք, ուղեղներդ օդափոխել է պետք. Հակոբյան

Լավրովին Երևանում կաղամբի թթու և գնդակ են նվիրել

Իրանի Պաշտպանության նախարարի այցը ցույց տվեց՝ հարաբերությունները ձեռք են բերել ռազմավարական բնույթ. Սոբհանի

Կառավարության և Ազգային ժողովի շենքերում զանգվածային անկարգությունների 9 մասնակից ձերբակալվել է

Ձեր աշխատանքով ցույց տվեցիք, որ ուստարվա ամփոփումը կարող է լինել մշակութային, ճաշակով և բովանդակային. նախարար

Մի շարք շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը չի փոխվի

Ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո. ՀՀ-ում Իրանի դեսպան

Հայաստանի տարածքում «Արևմտյան Ադրբեջան» չկա. ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի հայտարարությանը

Վաշինգտոնի սպանություններից հետո Նեթանյահուն կարգադրել է ուժեղացնել անվտանգությունը իր բոլոր դեսպանատներում

Կառավարությունը մոտ 714 մլն դրամով կհամաֆինանսավորի 15 համայնքի 33 սուբվենցիոն ծրագիր. Ղալեչյանը մանրամասնել է

Զորակոչի առավելագույն տարիք կսահմանվի 32 տարեկանը. Կառավարության նիստում որոշումն ընդունվել է

Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և այդ միությունից դուրս գալու օրակարգ չկա. Գևորգ Պապոյան

Հայաստանը միանում է Խոշոր կատվազգիների հարցերով միջազգային դաշինքին

Իրենց տղամարդ համարողները վիրավորում են Աննա Հակոբյանին, նստած բամբասում են, հիմա ինչո՞ւ են զարմացել. Պապոյան

Կառավարությունը հիմա մշակում է աջակցության ծրագրեր կոնյակագործների համար. Պապոյանը մանրամասներ է հայտնել

Շանթ Հարությունյանը «Իմնեմնիմի» տաղավարում Սերժ Սարգսյանին անվանել է «սուկա». տեսանյութ

Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի և Օմանի քաղաքացիների համար վերացվել է ՀՀ մուտքի արտոնագրերի անհրաժեշտությունը

Հայաստանում և Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությունները վարչական համաձայնագիր են ստորագրել

Ծակ շապիկով Հայաստան եկած Քոչարյանը դարձել է նաև Միկոնոս կղզում 1,3 մլրդ դրամ արժեքով առանձնատան տեր. Չախոյան

Հետախուզվողը հայտնաբերվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

«Կրթվելը նորաձև է» շարժումը ուղևորվում է Վանաձոր. մանրամասներ

Ձեր ֆինանսական «տունը». Converse Mobile-ի անհատականացված փորձառությունը

Էստոնիայի կրթության նախարարը ԿԳՄՍ նախարարին է ներկայացրել բուհերի խոշորացման իրենց փորձը

Քննարկվել են Հայաստանի և աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ միջմշակութային երկխոսության հնարավորությունները

Վարդանյանների այգու շատրվաններն այսօրվանից երգում ու պարում են

Քննարկվել է սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընթացքը

Մհեր Գրիգորյանը մեկնում է Մոսկվա

Հարավային Կովկասը թյուրքական աշխարհի համար ռազմավարական նշանակություն ունի. Էրդողան

Թրամփը G8-ից Ռուսաստանի դուրս մնալը սխալ է անվանել

Մաստարայում բախվել են «Տոյոտա»-ն և «Իվեկո» բեռնատարը․ կան վիրավորներ

Հաղթանակի կամրջից նետվել փորձող երիտասարդը հայտնել է՝ ժամեր առաջ սպանել է հորը. դին հայտնաբերվել է Էջմիածնում

Երևան-Երասխ ավտոճանապարհին մեքենա է հրդեհվել

Կրակոցներ Վաշինգտոնում․ սպանվել են Իսրայելի դեսպանատան դիվանագետներ

2025 թվականի առաջին եռամսյակում ՀՆԱ-ն աճել է 5.2%-ով․ ՀՀ կառավարություն

Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

Նոր նշանակումներ՝ ՀՀ ՊՆ-ում