Երևան
12 °C
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Սլովենիայի փոխվարչապետ, Արտաքին ու եվրոպական հարցերի նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է նաև լրատվամիջոցների հարցերին:
Ադրբեջանը չի նահանջում թե՛ Մինսկի խումբը լուծարելու, թե՛ Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջներից՝ նախքան պայմանագրի ստորագրումը: Ձեր վերջին բանակցություններից, եթե հնարավոր է մի փոքր փակագծեր բացեք. արդյոք ստորագրման հեռանկարը կարելի՞ է փակված համարել, քանի դեռ Հայաստանը չի լուծարել Մինսկի խումբը և Մայր օրենքում փոփոխություն չի կատարել։
Պատասխանելով հարցին՝ Արարատ Միրզոյանն ասել է.
«Ըստ էության, և՛ Ադրբեջանի, և՛ մեր կողմի, և՛ հայաստանյան կողմի դիրքորոշումները երկու հարցի վերաբերյալ էլ հայտնի են։ Իհարկե, մենք փորձեցինք նախարար Բայրամովի հետ Անթալիայում օրեր առաջ մի փոքր ավելի առաջ գնալ, սակայն ասել, որ ունենք վերջնական հանգուցալուծում կամ պայմանավորվածություն, կլինի չափազանցություն, բայց ես կարծում եմ, որ խոսակցությունը պետք է շարունակել:
Ինչպես և նախկինում, մենք կարծում ենք, որ դե ֆակտո ավարտված հակամարտությունը դե յուրե ավարտելու, ինստիտուցիոնալ կերպով կոնֆլիկտի ավարտն ազդարարելու դեպքում, որի մարմնավորումը կարող է լինել խաղաղության համաձայնագրի ստորագրումը, մենք, իհարկե, կարիք չենք ունենա մի միջազգային ֆորմատի, որը կոչված է զբաղվել այդ հակամարտությամբ։ Հետևաբար, Մինսկի խմբի գոյությունն իսկապես ոչ մի հավելյալ արժեք չի տա, և հակառակը`կարող է նույնիսկ հակառակ ազդեցություն ունենալ կարգավորված հակամարտության, ստորագրված համաձայնագրի պարագայում: Այդ պատճառով մենք բաց ենք և կողմ ենք այդ ձևաչափի լուծարման գործընթացին:
Մենք ուղղակի կարծում ենք, որ կարող ենք այդ փաստաթղթերն առնվազն նույն օրում ստորագրել, նույն օրը, ինչ հաջորդականություն ուզում եք դրեք. դրեք առաջինը խաղաղության համաձայնագիրը և մյուսը` համատեղ դիմումը ԵԱՀԿ-ին`տեղեկացնելով այդ խմբի լուծարման գործընթաց սկսելու Հայաստանի և Ադրբեջանի պատրաստակամության կամ նախաձեռնության մասին։
Ինչ վերաբերում է Հայաստանի Սահմանադրությանը, գիտեք, այս մասին էլ շատ ենք խոսել, բայց քանի որ հարցնում եք, մեկ անգամ էլ կասեմ: Նախ պետք է հասկանանք` որքանով են անկեղծ Ադրբեջանի մտահոգությունները: Եթե սա ուղղակի գործիք է, խոսույթ է, որն օգտագործվում է Ադրբեջանի կողմից բանակցությունները ձգձգելու և այդ ստորագրված խաղաղությունը չունենալու համար, սա մի իրավիճակ է: Եթե անկեղծորեն մտահոգություն են տեսնում, սա այլ իրավիճակ է: Այստեղ մենք կարող ենք բացատրություն տալ, խոսել հարցի մասին և ասել մոտավորապես այն, ինչը, որ ես հիմա ասում եմ. մեր Սահմանադրությունը չի պարունակում որևէ տարածքային պահանջ Ադրբեջանի տարածքային ամբողջականության նկատմամբ։
Մենք ոչ միայն հիմք ունենք դա կարդալով ասելու, այլ նաև նայելով, թե ինչպիսի դիրքորոշում ունի աշխարհում միակ իրավասու, իրավական առումով այդ իրավունքով օժտված միակ մարմինը`մեր Սահմանադրական դատարանը: Մենք հիշում ենք անցյալ սեպտեմբերին, երբ մի համանման փաստաթուղթ էր քննարկվում, եզրակացություն էր տալիս Սահմանադրական դատարանը, դա երկու սահմանային հանձնաժողովների միջև կանոնակարգ էր: Այնտեղ կար չէ՞ հղում Ալմա-Աթայի հռչակագրին, դա դիտվում էր որպես բազա դելիմիտացիայի համար։ Սա նշանակում է, եթե շատ կարճ և անկյունները հարթած ասեմ, 1991 թ.-ին՝ Խորհրդային Միության փլուզման պահին եղած սահմաններ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Եվ ահա, եթե Սահմանադրական դատարանն այս փաստաթուղթը քննարկելիս եկավ եզրակացության, որ այս դրույթը սահմանադրական է, այսինքն՝ Հայաստանը չունի հավակնություններ այդ 1991 թ. սահմաններից այն կողմ, ապա հարցը փակված է։ Ստացվում է, որ մեր Սահմանադրությունը չունի այդպիսի պահանջ, և մենք, ելնելով սրանից, իհարկե, դատական իշխանությունների անկախությանը երբեք չենք կարող միջամտել կամ կանխավարկած հայտնել, բայց ելնելով նրանից, որ արդեն մի անգամ այս հարցով դատարանը դրական եզրակացություն է տվել, մենք կարծում ենք, որ ստորագրումից հետո, իսկ մենք պարտավոր ենք ստորագրումից հետո վավերացման գործընթացում նորից դիմել Սահմանդրական դատարանին, ելնել նախորդ փորձից, որ Սահմանադրական դատարանը կրկին դրական եզրակացություն կտա: Չեմ կարծում, թե կարծիքը, դիրքորոշումը նույն հարցում, նույն սահմանների վերաբերյալ Սահմանդրական դատարանը փոխի, իսկ սա նշանակում է, որ չկա մեր Սահմանադրությունում տարածքային պահանջ:
Նաև գիտեք, որ մենք ունենք նույն մտահոգություններն Ադրբեջանի Սահմանադրության վերաբերյալ, բայց նաև մենք կարծում ենք, որ դա ինչպես մեր դեպքում կարող է հարցը փակել, այնպես էլ իրենց դեպքում։ Այսինքն՝ մենք պիտի ելնենք նրանից, որ եթե մտահոգություններն անկեղծ են, ապա համաձայնագրի ստորագրումը բոլոր մտահոգությունները փարատելու ամենակարճ, ամենաարագ և ամենաարդյունավետ միջոցն է:
Իմիջիայլոց, չեմ ուզում այս հարցում որևէ բաց մնա։ Գիտեք, որ մենք 2018 թ.-ից սկսած խոսել ենք մեր երկրում սահմանդրական փոփոխությունների անհրաժեշտության մասին, հանձնաժողով է ձևավորվել, որի մանդատը, կարծեմ, մյուս տարի ավարտվում է, և արդեն պիտի հանրության դատին ինչ-որ սահմանդրական փոփոխությունների առաջարկ տա: Բայց ես չեմ ուզում այս ամբողջը խառնել իրար, մենք այդտեղ պիտի մեր ներքին իրավակարգավորումները, գուցե, փոխենք կամ չէ։
Այսինքն՝ պետք է մտածենք այդ հարցի շուրջ և կարող ենք նաև անդրադառնալ նախաբանին։ Ամեն դեպքում Սահմանադրությունը մի փաստաթուղթ է, որը ներքին ուղղվածություն ունի, ներքին նշանակություն, բայց նաև կարող ենք հասկանալ, որ դա նաև պետության դեմքն է և ինչ-որ տարածաշրջանային կամ աշխարհաքաղաքական ուղերձներ կարող են պարունակվել: Այսինքն՝ մենք ունենք սահմանադրական փոփոխությունների մեր գործընթացը, բայց դա այն պատճառով չի, որ մենք համարում ենք Ադրբեջանի մտահոգությունները հիմնավոր»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՓողոցում՝ քարերի և երկաթե խողովակների արանքում, 18-ամյա տղա է հայտնաբերվել. նա տեղափոխվել է հիվանդանոց
«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի երեխաները բացահայտեցին գեղանկարչության ժանրերը. «Իմ քայլը»
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում. կա փակ ավտոճանապարհ
Ֆրանսիայի նախագահը, Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի վարչապետները և Գերմանիայի կանցլերը Կիևում են. տեսանյութ
Պակիստանը լայնամասշտաբ ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ
Ադրբեջանի ԶՈւ-ն կրակ է բացել Սյունիքի Խնածախ բնակավայրի ուղղությամբ, բնակելի տան տանիք է վնասվել. լուսանկարներ
ՀՀ-ն միշտ եղել է եվրոպական քաղաքակրթության մաս՝ կիսելով ընդհանուր պատմական ժառանգությունը և արժեքային հիմքերը
Արմավիրում մեքենաներ են բախվել. կան վիրավորներ. պարեկները կասկածներ ունեն, որ վարորդներից մեկին փոխել են
Հիբրիդային հարձակումներից եկավ հերթականը՝ մի անհայտ ռուսական ֆոնդից. Թորոսյանը՝ «London Times»-ի հոդվածի մասին
Էստոնիայում՝ Ռուսաստանի հետ սահմանին, Հիտլերի կերպարով Պուտինի պաստառն է փակցվել
Վանաձորում մեքենաներ են բախվել․ կա 11 վիրավոր
2020-ի նոյեմբերի 9-ին դժոխքում էի, ՌԴ-ում էի, ասում էի՝ գնամ ում ոտքերը ընկնեմ՝ կանգնեցվի պատերազմը. Սիմոնյան
London Times-ը հղում է անում մի հիմնադրամի, որի կայքի ուսումնասիրությամբ ՀՀ-ի մասին վերջին տարիների հոդված չկա
Ի՞նչ տեխնոլոգիա են մտածել Քոչարյանի և Սերժ Սարգսյանի թիմերը և ինչո՞ւ. մանրամասնում է Մինասյանը. տեսանյութ
Հոդվածում հիշատակված տվյալները բացարձակապես մտացածին են. Ավանեսյանը՝ «London Times»-ի հրապարակման մասին
Պատրաստ էինք անցնելու ամբողջ ճանապարհը՝ առանց շեղվելու նպատակից. «Նոան»-ն՝ Հայաստանի չեմպիոն
«Վեստ Արմենիան» չի ներկայացել «Արարատ-Արմենիայի» հետ հանդիպմանը
Ղազարյանի և Մալյանի նամակը կարդացել եմ ու գցել աղբամանը, որովհետև իմպիչմենտի հիմք չկա. Պարսիլյան. տեսանյութ
The «London Times» կայքի ստահոդ հրապարակումը վարչապետի հանձնարարությամբ ուղարկվել է իրավապահներին. Բաղդասարյան
Վանաձորում բեռնատար է հրդեհվել
Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների նոր փուլի անցկացմանը
Ուտելու և թունավոր սունկը տարբերակելու համար հիմք չընդունել ժողովրդական մոտեցումները. թունավորման ախտանշաններ
Երևան-Գյումրի ավտոճանապարհին մեքենան բախվել է քարերին և գլխիվայր շրջվել․ կան վիրավորներ
Վարդան Ղուկասյանի նախկին խոսնակ Լիլիթ Աղեկյանը կալանավորվել է
Կանխվել է հրդեհի տարածումը հարակից ավտոտնակներ
«ՍԱ Էջմիածինը» գալիք մրցաշրջանում կվերադառնա Սիրողական Ա լիգա
Եվրոպական միություն-Հայաստան հարաբերությունները երբևէ այսքան սերտ չեն եղել. Վասիլիս Մարագոսի ուղերձը
Պուտինն ու Թրամփը օգնականների միջոցով շնորհավորանքներ են փոխանակել
Այս դժվարին ժամանակներում խաղաղության ձեր ձայնը առավել կարևոր է, քան երբևէ. վարչապետի ուղերձը Հռոմի պապին
Նկարներով լուրջ վերլուծություններ անողները խնդիր ունեն տարրական տրամաբանության հետ. Ղազարյան
Հայտնաբերվել է 1 շաբաթ առաջ ընկերոջ հետ «BMW»-ով Դեբեդն ընկած տղամարդու դին
Հրդեհ է բռնկվել «Ռիո Մոլ» առևտրաժամանցային կենտրոնի տանիքում
Շնորհակալություն այցելության համար. Պուտինը հրաժեշտ է տվել Նիկոլ Փաշինյանին. տեսանյութ
Ադրբեջանում գերության մեջ գտնվող Վիգեն Էուլջեքչյանը 15 օր հացադուլի մեջ է եղել. նա չափազանց պարզ պահանջ ունի
Հանդիպեցի մեր սիրելի վետերաններին և շնորհավորեցի նրանց Հաղթանակի 80-ամյակի առիթով. վարչապետ. տեսանյութ
Օդերևութաբանական կանխատեսումները խիստ գաղտնագրվում էին. օդերևութաբանները՝ ռազմաճակատի անտեսանելի զինվորներ
Թուրքիան Սոմալիում 20 մլրդ բարել նավթային պաշար է հայտնաբերել
Անկում տարադրամի շուկայում. ի՞նչ փոփոխություններ են արձանագրվել մայիսի 9-ին
Իրանում քննարկվել են Շիրազ քաղաքը և ՀՀ քաղաքներից մեկը քույր քաղաքներ հռչակելու հնարավորությունը
Հայ վետերանները զորահանդեսը դիտել են Նիկոլ Փաշինյանի կողքին՝ նրա տաղավարից
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT