Երևան
12 °C
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորքի նստավայրում «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով նիստն այսօր անցավ լարված մթնոլորտում:
Այս մասով անցնում են Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը, Սեդրակ Նազարյանը եւ Էդվարդ Գրիգորյանը:
Նիստը սկսվելուն պես նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը խմբի անդամներից ճշտեց, թե արդյոք պնդո՞ւմ են, որ իրենց շահերը դատարանում ներկայացնեն իրենց կողմից ընտրված փաստաբանները, թե՞ ոչ: Նշենք, որ նախորդ նիստին, երբ խմբի անդամները լքել էին նիստերի դահլիճը, հայտարարել էին, որ հրաժարվում են իրենց պաշտպաններից, դատարանն էլ նրանց համար հանրային պաշտպաններ էր ներգրավել:
Այնուհետեւ «Սասնա ծռեր» խմբի անդամ, ազատամարտիկ Պավել Մանուկյանը, դիմելով դատավորին, ասաց, որ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը նիստերի դահլիճում չպետք է գտնվի: Այս դատախազի դեմ պաշտպանական կողմը մի քանի բացարկի միջնորդություններ է ներկայացրել, պատճառներից մեկի համաձայն՝ նա «Սասնա ծռերին» անվանել է «վիժվածք»: Այսօր, երբ Պետրոսյանը պետք է շարունակեր հրապարակել գործում եղած ապացույցները, Պավել Մանուկյանը, դիմելով դատավորին, ասաց, որ հայտարարություն ունի անելու: «Ինչ անում եք, ինչ պնդում եք, հասկանալի է...բայց արդեն գիշեր է՝ ես չեմ կարողանում քնել: Մեր հերոս նահատակները՝ ապրիլյան նահատակներ Արմենակ Ուրֆանյանը, Աբաջյանը, Սլոյանը, գիշերը գոռում են, որ ես դատարանում հանդուրժում եմ մի անձի, որը պետական մեղադրանքի մեջ է մեղադրված այսօր, բայց հանդիսանում է պետական մեղադրող: Ես համարում եմ Պետրոս Պետրոսյանին մի հատ թուրք սելջուկ»,- այս հայտարարությունից հետո դատավորը ընդհատեց Մանուկյանին եւ նրա նկատմամբ սանկցիա կիրառեց՝ նախազգուշացման տեսքով: Նա հորդորեց Պավել Մանուկյանին վիրավորական արտահայտություններ չհնչեցնել: Ի պատասխան՝ Մանուկյանն ասաց. «Նախազգուշացումով եւ գնդակահարությունով ինձ չեք կարող կանխել, ես չեմ կարող սա հանդուրժել, դուք մեզ ծաղրում եք»: Դատավորն էլ ասաց, որ ինքը գնդակահարող չէ, ապա հետաքրքվեց, թե այդ ինչպես է ծաղրել, ինչին Պավել Մանուկյանը պատասխանեց. «Էս դատարանը վերածել եք Քեմալ Աթաթուրքի մի հատ վագոնի»:
Հայտարարությամբ հանդես եկավ նաեւ Արայիկ Խանդոյանը: Դիմելով դատավորին, նա ասաց. «Ընկեր Մակյան, մի քանի դատ առաջ, երբ դուք չկայիք, Արտուշն էր... կտրվես դու, Արտուշիկ...: Արտուշիկ Գաբրիելյանը հայտարարություն արեց, որ մենք Ազգային ժողով չունենք, եւ էսօր տեսնում ենք, որ, իրոք, մենք ոչ ԱԺ ունենք, ոչ դատարան: Մակյան, ես իրոք ցավում եմ, որ դուք էդ կազմի մեջ եք եւ ցավում եմ՝ ոնց են իմ ազգի տղերքին մտցնում ունիտազը, փոխարենը հանեն»,- դատավորն այստեղ ընդհատեց Խանդոյանի հայտարարությունը եւ նրան նախազգուշացում հայտարարեց՝ վիրավորական արտահայտություններ հնչեցնելու համար: Խանդոյանն ասաց, որ ինքն իր ցավն է արտահայտում: «Ցավը մի արտահայտեք այնպես, որ վիրավորական լինի: Էդ ո՞վ ասաց, որ դուք ինքնասիրություն ունեք, ես չունեմ, կամ էստեղ որեւէ մեկը չունի, ո՞վ է ձեզ նման բան թույլ տվել: Մարդը իր աշխատանքը կատարում է օրենքի տառին համապատասխան, չի նշանակում, որ պետք է վիրավորեք: Որեւէ մեկն այստեղ չի կարող ասել, որ ձեր ինքնասիրությունը իմինից բարձր ա եւ հակառակը»,- ասաց դատավորը: Խանդոյանն էլ ի պատասխան ասաց՝ բայց օրենք պետք է լինի: Խանդոյանը շարունակեց իր հայտարարությունը եւ մի քանի անգամ նախազգուշացվեց: Պավել Մանուկյանը երկրորդ անգամ հայտարարություն արեց՝ կրկին անդրադառնալով մեղադրող դատախազին. «Ես ձեզ անուն եմ տալիս, որը պետական դավաճանության մեջ հանցագործ է, իսկ դուք սրան ուշադրություն չեք դարձնում, ես չեմ կարող հանդուրժել, որ դատական նիստերի դահլիճում թրքաբարո, թուրք սելջուկ կա, դու սա վիրավորանք կհամարես, թե՝ խրախուսանք, դու պարտավոր ես սրան ուշադրություն դարձնել»,- ասաց Մանուկյանը: Դատավոր Մեսրոպ Մակյանը հայտարարության ավարտից հետո մեկ ժամով հեռացրեց Պավել Մանուկյանին նիստերի դահլիճից:
Այնուհետեւ մեղադրող դատախազներ Պետրոս Պետրոսյանը եւ Արամ Արամյանը շարունակեցին հրապարակել գործում եղած ապացույցները: Դրանք, սակայն, լսելի չէին, մեղադրողների դիմաց անգամ մի քանի բարձրախոսներ էին դրված, սակայն՝ անօգուտ: Դատավորը ստիպված եղավ դատախազներին հորդորել, որ ապացույցները մի փոքր բարձր ընթերցեն. կրկին աօգուտ: Ապացույցները «Սասնա ծռեր» խմբի անդամներին չէին հետաքրքրում. նրանց մի մասը շրջվել էր դեպի դահլիճը եւ զրուցում խմբի մյուս անդամների հետ, սուրճ խմում, ապա տեղերով փոխվում: Ի վերջո, Մեսրոպ Մակյանը, դիմելով նրանց, ասաց. «Հասկացանք, որ սուրճ եք խմում, ինչքան չտեսնելու եմ տալիս, այնքան շարունակում եք»: Առիթից օգտվում էին նաեւ «Սասնա ծռերի» աջակիցները՝ փորձելով ապակե պատնեշից այս կողմ լուսանկարվել Խանդոյանի հետ: «Ոնց որ ասում են՝ կենացները քաղցրանում են, հա՞»,- դիմելով աջակիցներին՝ ասաց Մակյանը:
Սույն գործով հաջորդ նիստը տեղի կունենա փետրվարի 7-ին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT