Երևան
12 °C
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր Օհանյանի նախագահությամբ այսօր շարունակեց «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի գործով դատական նիստը:
Նշենք, որ այս մասով անցնում է 11 մեղադրյալ, մասնավորապես՝ քննվում են Արամ Մանուկյանի, Հովհաննես Հարությունյանի, Թաթուլ Թամրազյանի, Արամ Հակոբյանի, Տիգրան Մանուկյանի, Արայիկ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Մարտիրոս Հակոբյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Գեւորգ Իրիցյանի եւ Թորոս Թորոսյանի մասով գործերը:
Նիստը մի քանի անգամ հետաձգվեց, պատճառներից մեկն էլ Դեդ մականունով հայտնի Մարտիրոս Հակոբյանի դատական նիստերի դահլիճ չներկայացվելն էր: Դատավոր Օհանյանը պաշտպան Մուշեղ Շուշանյանին թույլատրեց տեսակցել իր պաշտպանյալին եւ հասկանալ, թե ի՞նչ պատճառաբանությամբ Դեդը չի ցանկանում մասնակցել նիստին: Ընդմիջումից հետո Դեդին տեսակցած Մուշեղ Շուշանյանը դատարանին հայտնեց, որ Մարտիրոս Հակոբյանն ասում է, որ ինքը ապստամբել է հանցագործների դեմ, հիմա այս դատական նիստերի ընթացքում, մեղադրողների կողմից փորձ է արվում իրեն ներկայացնել հանցագործի կերպարով: Բացի այդ, նա դժգոհություններ ունի, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներին բժշկական օգնություն չեն ցուցաբերում: Ինչպես նաեւ Դեդը հայտարարել էր, որ մի քանի անգամ դատարանին տեղեկացրել է, որ իրեն դատարան են տեղափոխում անմարդկային պայմաններ ունեցող խցում՝ ձեռնաշղթաներով, ինչի կարիքը չկա, որովհետեւ նրանց շատ ոստիկաններ են ուղեկցում, այդ թվում՝ ինքնաձիգերով զինված ոստիկաններ: Առանց Դեդի նիստը շարունակելու դեմ առարկեցին մեղադրող դատախազները՝ Արթուր Չախոյանն ու Հակոբ Ենոքյանը, նշելով, որ ամբաստանյալի ներկայությունը պարտադիր է: Դատավոր Արթուր Օհանյանն էլ ասաց, թե իր համար Մարտիրոս Հակոբյանի պատճառաբանությունները պարզ չեն, ուստի նրա նկատմամբ սանկցիա կիրառեց՝ 4 ժամով դատական նիստերի դահլիճից հեռացում:
Այնուհետեւ նիստի ընթացքում հայտարարությամբ հանդես եկավ «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարդան Գերավետյանը: «Մենք չենք հանդուրժելու, որ մեր ընկերներն այդ պայմաններում են: Պահման պահմանները բարելավելը բարդ խնդիր չի, առավել եւս, որ մի քանիսի խնդրանքը բավարարվել է, եւ նրանց տեղափոխվել են «Արմավիր» ՔԿՀ: Ես՝ ինքս, տեսել եմ, խոզանոց են այդ հացադուլի սենյակները՝ փնթի, բորբոսնած սենյակներ են»,- հայտարարեց Վարդան Գերավետյանը: Նա նշեց, որ իրենք հրաժարվում են իրենց փաստաբաններից եւ դուրս գալիս նիստերի դահլիճից: Դատավոր Արթուր Օհանյանն ասաց, որ նման բան չի թույլատրել, եւ իրենց պատճառաբանությունները հիմնավոր չեն: Վարդան Գերավետյանը նույնպես դժգոհեց նաեւ այն փաստից, որ իրենց ՔԿՀ-ից դատարան են տեղափոխում անմարդկային պայմաններում. «Տորք-անգեղին են տանո՞ւմ, վախենում են, որ մեքենան շուռ կգա՞: Տեսե՞լ եք այդ փոքր խցերը, որոնցում ուսերս անգամ չեն տեղավորվում: Ի՞նչ իմաստ ունի ձեռնաշղթան, նվաստացնելո՞ւ»: Ապա Գերավետյանը կրկին հայտարարեց, որ լքում են նիստերի դահլիճը, ինչը, սակայն դատավորը չթույլատրեց, նրանց փորձեցինք կանգնեցնել ուղեկցող ոստիկանները, լարված իրավիճակ ստեղծվեց:
Տեսնելով, որ այնուամենայնիվ, «Սասնա ծռերը» վճռական են տրամադրված, դատավորը նրանց բոլորի նկատմամբ սանկցիա կիրառեց՝ 5 ժամով հեռացնելով նիստերի դահլիճից: Ամբաստանյալներից հետո դահլիճը լքեցին նաեւ փաստաբանները՝ Հայարփի Սարգսյանը, Մուշեղ Շուշանյանը, Լիպարիտ Սիմոնյանը, Դավիթ Գյուրջյանը եւ Հարություն Բաղդասարյանը, քանի որ ըստ նրանց, իրենց պաշտպանյալները հրաժարվել են իրենց ծառայություններից: Նրանց նկատմամբ դատարանը նույնպես սանկցիա կիրառեց:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT