Երևան
12 °C
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի գործով նիստին դատարանը մերժեց Վարդան Գերավետյանի պաշտպանի միջնորդությունը: Պաշտպան Դավիթ Գյուրջյանը դատարանին միջնորդություն էր ներկայացրել վերացնել իր պաշտպանյալ Վարդան Գերավետյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը, կամ այն փոխարինել գրավով:
Ներկայացված միջնորդությանն առարկեցին մեղադրող դատախազներ Արթուր Չախոյանն ու Հակոբ Ենոքյանը՝ նշելով, որ այն անհիմն է, եւ ամբողջությամբ ենթակա է մերժման:
Նիստը նախագահող դատավոր Արթուր Օհանյանը խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ մերժեց այն:
Նիստը վերսկսվեց Մարտիրոս Հակոբյանի եւ Արայիկ Հակոբյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի եւ Երվանդ Վարոսյանի բացակայության պայմաններում: Լուսինե Սահակյանը մինչեւ դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը տեղեկացրեց, որ ինքն ու Երվանդ Վարոսյանը պետք է մասնակցեն քննչական գործողությունների եւ չեն կարող մասնակցել նիստին: Դատավորը, չնայած վերը նշվածին, փաստաբանների բացակայությունն անհարգելի համարեց եւ շարունակեց նիստը: Պաշտպաններից Լիպարիտ Սիմոնյանը միջնորդեց հետաձգել նիստը, քանի որ Մարտիրոս Հակոբյանի ու Արայիկ Հակոբյանի պաշտպանները դատարանում չեն, սակայն ապարդյուն՝ դատավորը որոշեց նիստը շարունակել նրանց բացակայությամբ՝ համարելով, որ եթե, օրինակ, մյուս ամբաստանյալների առնչությամբ միջնորդություններ լինեն, դա չի հակասի Հակոբյանի շահերին: «Դուք խախտում եք քրեական դատավարության օրենսգրքի նորմերը եւ պաշտպանական իրավունքը, ու այդ կերպ շահագրգռվածություն եք ցուցաբերում ընդդեմ Մարտիրոս Հակոբյանի, որի պաշտպանները ներկա չեն»,- հակադարձեց պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը: Տեսնելով, որ դատավորը, այնուամենայնիվ, շարունակում է նիստը, Լիպարիտ Սիմոնյանը փորձեց դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել, ինչը պարբերաբար ընդհատում էր դատավոր Արթուր Օհանյանը՝ ճշտելու նոր հիմք ներկայացվելու է, թե՝ ոչ: Նշենք, որ պաշտպանական կողմն այսօր ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավորին, որը կրկին մերժվել էր:
«Սասնա ծռեր» խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանն էլ իր հերթին պարզաբանեց, որ իր պաշտպանները նախապես տեղեկացրել են հեռանալու մասին, սակայն տեսնելով, որ իր խոսքը լսելի չէ, բարկացավ եւ փորձեց լքել նիստերի դահլիճը. ուղեկցող ոստիկանները, սակայն Դեդին թույլ չտվեցին հեռանալ: «Ինձ չի հետաքրքրում, ես գնում եմ, խփի…չե՛մ նստելու, այ քեզ բան: Մենք խաղաղ մեր համար նստած էինք...»,- բղավեց նա: Դատավորն էլ առիթից օգտվելով՝ ասաց. «Որ կանգնած եք խոսում էդ շատ լավ ա»: Նշենք, որ դատավորի ներս մտնելիս, ինչպես նաեւ հայտարարություններ անելիս «Սասնա ծռեր» խմբի անդամները ոտքի չեն կանգնում: Երբ մեղադրող դատախազներից մեկը Դեդին ասաց ամբաստանյալ, սա ավելի զայրացրեց Մարտիրոս Հակոբյանին. «Ամբաստանյալը դո՛ւ ես»,- դիմելով դատախազին՝ ասաց նա: Դատավոր Արթուր Օհանյանը շփոթվեց՝ դիմելով պաշտպանական կողմին ասաց. «Հիմա ինչ անենք», ապա դիմելով Լիպարիտ Սիմոնյանին՝ ասաց. «Կարող ա՞ պնդում եք ձեր միջնորդությունը»: Սիմոնյանը հիշեցնենք, միջնորդել էր հետաձգել նիստը: Ի վերջո, դատական նիստը հետաձգվեց եւ նշանակվեց դեկտեմբերի 5-ին:
Մանրամասները՝ տեսանյութում
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT