«Սասնա ծռերի» գործով նոր դատավորը այլ տակտիկա է ընտրել. սայլը տեղից մի փոքր շարժվեց

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ այսօր սկսվեց «Սասնա ծռեր» խմբի 10 անդամի գործով դատական նիստը:

Այս գործի անջատված մասով անցնում են Պավել Մանուկյանը, Վարուժան Ավետիսյանը, Մխիթար Ավետիսյանը, Արայիկ Խանդոյանը, Գագիկ Եղիազարյանը, Արմեն Բիլյանը, Արեգ Կյուրեղյանը,  Սմբատ Բարսեղյանը, Սեդրակ Նազարյանը, Էդվարդ Գրիգորյանը:

Այս գործով նիստն այսօր սկսվեց բոլորովին այլ մթնոլորտում: Ի տարբերություն սույն գործն ի սկզբանե քննող դատավոր Արտուշ Գաբրիելյանի, դատավոր Մեսրոպ Մակյանը սանկցիաներ չկիրառեց ոտքի չկանգնող ամբաստանյալների նկատմամբ: Նա նաեւ ուշադրություն չդարձրեց այն հանգամանքի վրա, որ ամբաստանյալները հայտարարություն են անում նստած: Իսկ երբ ամբաստանյալները հայտարարություններ էին անում, վերջինս նրանց չէր ընդհատում, սակայն երբեմն հորդորում էր հայտարարություններն անել ըստ էության:

Դատավոր Մակյանը պարբերաբար հավաստիացնում էր, որ դատարանը ղեկավարվելու է միայն օրենքով: Այս գործով այսօր սայլը տեղից մի փոքր շարժվեց. եթե դատավոր Արտուշ Գաբրիելյանի ժամանակ այս գործով դեռ միայն դատավորի ինքնաբացարկի հարցն էր քննարկվում, միջնորդվում եւ որոշումներ կայացվում, ապա այսօր այդ հարցից բացի դատարանն անցավ ամբաստանյալների ինքնության ճշտմանը, մեղադրողների դեմ բացարկին, ինչպես նաեւ «Սասնա ծռեր» խմբի անդամների հեռախոսային խոսակցությունների եւ տեսակցությունների վրա դրված արգելքի քննարկմանն ու որոշմանը: Բացի այդ, Մակյանը թույլ տվեց նաեւ ամբաստանյալներին քաղաքական հայտարարություններ անել, խոսել այն թեմաներից, որոնք իրենք էին ուզում՝ առանց ընդհատելու: Այսինքն՝ այն, ինչ չարեց Արտուշ Գաբրիելյանը 4 ամսում, արեց այս դատավորը՝ մի քանի ժամում:

Այսօր դատավոր Մեսրոպ Մակյանին ինքնաբացարկ չհայտնվեց, սակայն գործով ամբաստանյալներն այս առնչությամբ մի քանի հայտարարություններով հանդես եկան: Մասնավորապես՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը, դիմելով դատավորին՝ ասաց. «Երդվել եք ինչի վրա, Ղուրանի՞, Աստվածաշնչի՞»:

«Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանն ասաց՝ դատավորն արդեն իսկ կանխակալ է, քանի որ թույլատրել է իրենց տեսակցությունները եւ հեռախոսազանգերը միայն մերձավոր ազգականների հետ. «Բոլոր ՔԿՀ-ներում, եթե այլ անձինք էլ են գալիս տեսակցության, դրա համար հատուկ դիմում ենք մենք գրում: Եթե իմ քույրն, օրինակ, իր երկու անչափահաս երեխաներին իր հետ բերում է տեսակցության, ՔԿՀ-ի ղեկավարությունն իրավունք չի ունենում իրենց թույլատրել: Քույրս երկընտրանքի առաջ է կանգնում, թե որտեղ թողնի փոքր երեխաներին, որ գա ինձ տեսակցելու»,- ասաց նա: Եղիազարյանի բնորոշմամբ՝ հայկական ավանդական ընտանիքում մի հարկի տակ մի քանի սերունդներ են ապրում, մինչդեռ նշյալ կարգը սահմանողները չգիտեն, որ հորեղբայրը եւս մերձավոր ազգական է համարվում:  «Ըստ Գեւորգ Կոստանյանի եւ այլ իրավաբանների, փաստաբանների, «Սասնա ծռերի» առնվազն մեծ մասը պետք է ազատ արձակվեր, իսկ դուք մեր խափանման միջոցն անփոփոխ եք թողել, ինչն արդեն իսկ խոսում է ձեր կողմնակալության մասին»,- շարունակեց Գագիկ Եղիազարյանը: Դատավոր Մեսրոպ Մակյանը խնդրի առնչությամբ հայտարարեց՝ տեսակցությունների առնչությամբ բավարարել է այն միջնորդությունները, որոնք ներկայացվել են պաշտպանների կողմից. «Ինչ վերաբերում է մերձավոր ազգականներին, կներեք, բայց ես չգիտեմ՝ դուք քույր ունեք, թե՝ ոչ: Եթե կներկայացվեն նման միջնորդություններ, դատարանը կքննարկի»: 

«Երբ առաջին անգամ զենք եմ վերցրել ի շահ իմ ճնշված ազգի, դա եղել է 28 տարի առաջ: Հիմա մի հարց եմ ուզում տալ՝ դուք այս գործին ծանո՞թ եք», -այս հարցով ամբաստանյալ Պավել Մանուկյանը դիմեց  դատավորին: Մեսրոպ Մակյանն արձագանքեց. «Իհարկե…»: Մանուկյանը շարունակեց. «Մեր արարքը եւս... ի՞նչ կապ ունեն իրար հետ…, ես նույն այդ հոդվածներով դատապարտվել եմ նաեւ թուրքական՝ ադրբեջանական պետության կողմից…, այսինքն՝ առ այսօր ժողովրդիս կարգավիճակը չի փոխվել: Մենք մեր ժողովրդի սիրուց բարձրացանք զոհասեղան, եւ հետ չենք գնալու: 20 տարուց ավելի՝ արդարադատությունում չկա մի բան, որ հայ ժողովրդի դժգոհությունը չառաջացնի: Եթե սա արտագաղթ եք համարում, ես բռնագաղթ եմ համարում՝ ցեղասպանություն: Եթե դուք այս գործին ծանոթ էիք, մեզ պետք է դատարան կանչեիք՝ որպես ցեղասպանությունը կանխարգելելու փորձ կատարածների, որպես արդարադատության մարտիկների»:

Ապա Պավել Մանուկյանը նկատեց. «Ես տեսնում եմ նաեւ, որ ձեր դեմքին էլ մտահոգություն կա, որովհետեւ սա չոքել է յուրաքանչյուրի դուռը՝ անկախ պաշտոնից: Երբ ես տանը հրաժեշտ եմ տվել ու դուրս եկել, դա արել եմ հաղթանակով հետ գալու համար, ոչ թե պարտված հայացքով… Իմ կինը ինձ երբեք պարտված հայացքով տեսած չկա… Հիմա էլ ես այդ զոհասեղանին կմեռնեմ, բայց պարտված հետ չեմ գնա տուն: Ձեզ կխնդրեի ազատվել այս ամենից, որպեսզի վերջապես գոնե մեկ արդարադատ դատավոր ունենայինք, որից մեր իշխանությունը վախենում է, իսկ ժողովուրդը՝ հարգում...Դատավարությունն ինձ շատ է հիշեցնում մի անեկդոտ։ Երկու ապարանցի խմած շախմատ են խաղում, եւ խաղն ավարտվում է նրանով, որ շախմատի խաղատախտակի վրա չեբուրաշկան ինֆարկտից մեռնում ա․․․Դուք արտագաղթ եք համարում, ես՝ բռնագաղթ, դուք մեզ պետք է դատեիք ցեղասպանությունը կանխարգելելու փորձի համար, մեզ որպես արդարության մարտիկներ պետք է այստեղ կանչեիք: Շախմատի վերջաբանը հույս չի ներշնչում, ձեր անձի դեմ, հարգելի դատավոր, ոչինչ չունեմ, բայց որ օրենքը պիտի խոսի, չի խոսում, ի սկզբանե պարզ է: Ես նույնիսկ չեմ դիմել, որ տեսակցությունները բացվեն, որովհետեւ ես տնից դուրս եմ եկել հաղթանակով հետ գալու, ոչ թե պարտված հայացքով: Ես պարտված հայացքով չեմ լինելու, իմ կինն ինձ պարտված չի տեսնելու: Ես կուզեի, որ ունենայինք մի դատավոր, որից իշխանությունները կվախենային, իսկ ժողովուրդը կհարգեր»:

Վարուժան Ավետիսյանը նույնպես հանդես եկավ հայտարարությամբ, նա ներկայացավ որպես ապստամբ, ապա ասաց. «Հայաստանի Հանրապետությունում հանցագործները զավթել են պետությունը, եւ պետությունը վերածել են իրենց հանցագործությունների իրականացման գործիքի»,- Ավետիսյանի այս հայտարարությունը ընդհատեց մեղադրող դատախազ Արամ Արամյանը, սակայն լսելի չէր թե ինչի դեմ էր առարկում դատախազը, երբ ի պատասխան՝ Արայիկ Խանդոյանն ասաց. «Դու նստի տեղդ»: Վարուժան Ավետիսյանը շարունակեց. « Բոլոր պաշտոնատար մարդիկ եւ ներառյալ դուք հանդիսանում եք հանցագործության մասնակիցներ եւ բաղադրիչներ։ Եվ, բնականաբար, որպես ՀՀ  քաղաքացի եւ հայ մարդ, ես չեմ կարող ձեզ ընդունել որպես դատարան եւ համապատասխան վերաբերմունք արտահայտել ձեր նկատմամբ որպես դատավորի։ Դուք դատավոր չեք, այլ հաշվեհարդարի գործիք՝ հաշվեհարդարի մեքենայի բաղադրիչ, եւ սա դատավարություն չէ, այլ հաշվեհարդար»։

Ապա արտահայտվեց Արայիկ Խանդոյանը՝ դատավորին հորդորելով թույլ չտալ, որ դատախազներն իրենց «ձայնը կտրեն»: «Ազգս ճանաչում է ինձ եւ ճանաչում է որպես «Միայնակ գայլ»…Յոթ տարեկան էի, երբ լսում էի հորս եւ մեծերի խոսակցությունը, թե ոնց են պապերս զոհվել, ոնց են կոտորվել 1915թ.: Լսում էի ու մտածում՝ արա՜, էս թուրքերը, էս տականքնե՜րը, ո՞նց կարելի է…ես պետք է մեծանամ, մորթեմ, փրթեմ, ո՞նց կարելի է ազգիս բնաջնջել: Բանակ գնալու օրս եկավ՝ 1989-ը: Կենտրոնական հավաքակայանում հրամանատարին ասացի. «Ինձ Աֆղանստան տարեք»: Ռուսերենով ասաց՝ «տղա ջան, տուն գնա»: Ասացի, որ չեմ եկել այստեղ՝ տուն գնալու համար, ինձ բանակ պետք է տանել…Հայ ազգը միշտ եղել է հաց ստեղծող, իսկ այսօր մուրացկանի ձեռք է մեկնում՝ կատարածու-ստրուկների պատճառով»: Խանդոյանի հայտարարությունն էլ այս անգամ ընդհատեց մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը՝ նշելով, որ նրա հայտարարությունը որեւէ առնչություն չունի ինքնաբացարկ հայտնելու կամ չհայտնելու հետ: «Աղջիկ ջան, ձենդ կտրի, երբ որ տղերքը խոսում են»,- դիմելով Պետրոս Պետրոսյանին՝ ասաց Խանդոյանը:

Դատավորն ասաց, որ հարգում է Խանդոյանի արտահայտվելու իրավունքը, բայց հորդորեց խոսել ըստ էության, որպեսզի ասելիքն էլ հասկանալի լինի: Լարված իրավիճակ ստեղծվեց, ինչից հետո դատավորը ընդմիջում հայտարարեց:

Այսօրվա նիստին դատարանը ճշտեց նաեւ ամբաստանյալների ինքնությունը: Մասնավորապես՝ Պավել Մանուկյանն ի պատասխան դատավորի հարցին, ասաց, որ ծնվել է ՀՀ մարզ Արցախի քաղաք Ստեփանակերտում: Այսպիսի պատասխան տվել էր նաեւ նրա որդին՝ Արամ Մանուկյանը: Նա  ասաց, որ ունի երկու երեխա «եւ մեր ձեռքը կրակն ընկած կին»,- կատակեց Պավել Մանուկյանը:

Արայիկ Խանդոյանն էլ ասաց, որ հինգ երեխա ունի՝ ամենամեծը 24 տարեկան է, իսկ կրտսերը՝ 10: Դատավորը ճշտեց՝ «Հի՞նգ»: «Այո, հինգ…զարմանո՞ւմ ես, ցավդ տանեմ»,- պատասխանեց Խանդոյանը: «Չէ, ուրախանում եմ»,- ի պատասխան ասաց դատավոր Մեսրոպ Մակյանը: Երկխոսությանը միջամտեց ամբաստանյալներից Պավել Մանուկյանը եւ կատակեց. «Որ չխանգարեինք, մի հատ էլ կունենար»: Դատավորն էլ հուսադրեց. «Կունենաք, կունենաք»: Ինչ վերաբերում է առողջական վիճակին, Արայիկ Խանդոյանը դատարանին հայտնեց, որ 19 անգամ Արցախյան ազատամարտի ժամանակ է վիրավորվել, 2-րդ անգամ էլ՝ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ: «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանն էլ դատավորին ասաց՝ ամուսնացած չէ, բայց կհասցնի՝ «ի հեճուկս ցեղասպան ռեժիմի»:

Այնուհետեւ Մեսրոպ Մակյանը ցանկանում էր անցնել հաջորդ դատավարական գործողությանը, երբ ամբաստանյալներից Սմբատ Բարսեղյանը տեղից բղավեց «բա ե՞ս»՝ ակնարկելով, որ իրեն «մոռացել են»: Իր ինքնության ճշտման ժամանակ էլ Բարսեղյանը դժգոհեց, որ մինչեւ ՊՊԾ գնդի գրավումը ԵՊՀ-ում է սովորել: Նրա խոսքով՝ օրենքը թույլ է տալիս կալանավայրում ուսումը շարունակել, մինչդեռ իր այդ իրավունքը սահմանափակում են:

Նիստի ընթացքում մեղադրող դատախազին բացարկ հայտնեց Խանդոյանի պաշտպան Արա Ղարագյոզյանը, որի քննարկումը, սակայն, հետաձգվեց: Այնուհետեւ դատարանը բավարարեց պաշտպանների միջնորդությունը եւ վերացրեց Պավել Մանուկյանի, Սեդրակ Նազարյանի, Արեգ Կյուրեղյանի, Վարուժան Ավետիսյանի հեռախոսային խոսակցությունների եւ տեսակցությունների վրա դրված արգելքը:

Սույն գործով հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին՝ ժամը 11:30-ին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4667 դիտում

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ

Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ

Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին

«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել

Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով

ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին

Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել

Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան

Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել

Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի

Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն

Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել

Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները

Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ