Երևան
12 °C
Գյումրին գալիք տարում շինհրապարակի է վերածվելու: 2018 թվականին «Կումայրի» պատմական միջուկի վերականգնման ծրագրի շրջանակներում փողոցաշինական լայնածավալ աշխատանքներ են իրականացվելու, միանգամից 4 մեծ փողոց է քանդվելու, որ հիմնանորոգվի: Առաջնային է Շիրազի փողոցի պատմական տեսքի ամբողջացումը: Հենց այստեղ, սակայն, լուրջ խնդիր է ծագել: Նախագծերը պատրաստ են, աշխատանքները հստակեցված, շինարարական մրցույթները հայտարարված են, դրանց իրականացման համար, սակայն գումար չկա:

«Իհարկե սա առայժմ չէի ուզում ասել, բայց երեւի թե կառավարությունը վերջնական ֆինանսավորման հետ կապված հիմա արդեն պայմանավորվածություն է ձեռք բերում Համաշխարհային բանկի հետ, բայց եթե նույնիսկ չեղավ, մենք պետք է կարողանանք ինչ-որ ֆինանսական միջոցներ գտնել: Երեւի կառավարությունը կմտածի ինչ-որ տեղից ֆինանսավորելու: Մոտավորապես միայն Շիրազի փողոցը 352 մլն դրամ ենք հաշվել առանց երթեւկության նշանների եւ ինչ-որ կահավորանքների»,-տարեվերջյան ասուլիսում խնդիրը բարձրաձայնեց քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Գյումրին նաեւ փակ շուկա է ունենալու: Նախկին տարածքում է այն գործելու, որն այս պահին պարսպապատ է եւ փակ՝ տարեսկզբին մեկնարկած, հիմա արդեն դադարեցված շինաշխատանքների պատճառով:

Կառուցումը չի շարունակվել., քանի որ սեփականատերը՝ «Լենտեքս» ընկերության տնօրեն Կարեն Գոմցյանն, ըստ Սամվել Բալասանյանի, գումար չունի: «Կումայրի վերածնունդ հիմնադրամը հիմա աշխատում է, ուզում էն էդ հիմնադրամի ֆոնդի մեջ մտցնել հիմա գումարային խնդիր կար, էս պահին ճիշտն ասած սեփականատերը չունեցավ, խոստացավ, որ պետք է ունենա, չունեցավ, բայց հիմա եղբորն են սպասում, երեւի թե դա կմտնի ֆոնդ եւ մենք կունենանք շատ գեղեցիկ Շահումյան փողոց, որը որ մեր կույրաղիքն է երեւի»,-ասաց Սամվել Բալասանյանը:
Հանդիպման ընթացքում խոսվեց նաեւ եւս մեկ կիսատ մնացած, սակայն Գյումրու համար կենսական նշանակություն ունեցող շինարարության մասին: Մեծ խոստումներով Գյումրի եկած «Սաստեքս» ընկերության տնօրեն Քրիստիան Գելեջին ոչ այն է խոսքից ետ է կանգնել, ոչ այն է՝ շարունակելու է սկսածը: Տեւական ժամանակ է բանվորներն աշխատավարձ չեն ստացել, կառույցի շինարարությունը կանգ է առած, Գյումրի չեն բերվել նաեւ կարի մեքենաները: Նշենք, որ 12 մլն ԱՄՆ դոլար արժեք ունեցող այս ներդրումային ծրագրով Գյումրիում պետք է հիմնվեր կարի ֆաբրիկա՝ մինչեւ 800 աշխատատեղով: Որպես տարածք կառավարությունը «Սաստեքս» -ին էր տրամադրել նախկին մարզային հիվանդանոցի շենքը հարակից տարածքներով:
«Անձամբ Սրմաքեշի հետ ես եմ խոսել, ինքը ասեց, որ ապրիլին կլինի էստեղ, շատ լավ են սարքել, բայց հիմա չեն շարունակում, ես էլ եմ անհանգստացած, որովհետեւ վերջը, 400 մարդ մենակ ուսումնական կենտրոնում էր աշխատելու, այսինքն սա սկիզբն էր, դրանից հետո նրանք խոստացել են հազարավոր աշխատատեղեր, որովհետեւ հիմա մանվածքային ֆաբրիկան էլ են վերցրել Մարալիկի, թել են արտադրելու, այնպես որ իրենք անելու են իրենց ծրագիրը, մի քիչ ուշանում է, բայց մեզ համար էլ էդ ուշացումը շատ վատ է, էլի»,- մտահոգվեց Սամվալ Բալասանյանը:
2018-ին նախատեսվում է Գյումրին տնակներից ազատելու գործընթացն առավել ակտիվացնել, նաեւ նպատակ Երեւանից արագընթաց մեկ գնացք բերել Գյումրի՝ ներքին տուրիզմի զարգացումը խթանելու համար: «Մոտ երկու ժամում որ գնացքւ հասնի Գյումրի, բոլորն էլ կօգտվեն, խմբերն էլ դրանով կգան-կգնան»,-ասաց Սամվել Բալասանյանը: Միայն թե պետք է ընդգծել, որ զբոսաշրջիկներն ու քաղաք այցելող հյուրերը առաջին դժվարությունը, որ ունենում են, ոչ թե Գյումրի հասնելու փոխադրամիջոցի հետ է կապված, այլ տարրական մեկ բացթողման: Գյումրիում չկան հասարակական զուգարաններ:
Խմբերին քաղաք բերող պատասխանատուներն ամենատարբեր հնարքների են դիմում այս հարցը կարգավորելու համար: Օրինակ՝ Հոկտեմբեր կինոթատրոնի մասին պատմելուց հետո նաեւ ներսում լինելու հնարավորություն են ստեղծում, ներս մտնելուց հետո էլ հուշում, որ պատմությունը լսելուց զատ նաեւ կարող են օգտվել տարածքի զուգարաններից: Լվացվում, թարմանում են մինչեւ հաջորդ հարմար կանգառը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT