Երևան
12 °C
«Հայական ժամանակ»- ը հարցումներ է անցկացրել մայրաքաղաքի բնակիչների շրջանում, պարզելու, թե հայկական որ հեռուստաալիքներն են նախընտրում դիտել ընդհանրապես եւ Ամանորին՝ մասնավորապես, կամ, առհասարակ դիտո՞ւմ են, թե՞՝ ոչ: Պարզվում է, մեր հասարակության մեծամասնությունը հեռուստացույց չի դիտում, իսկ նայողներն էլ նախապատվությունը տալիս են ոչ հայկական ալիքներին՝ հիմնականում ռուսականներին՝ պարզաբանելով, որ ավելի հետաքրքիր են ռուսական թե՛ երաժշտական, թե՛ հումորային ծրագրերը: «Հեռուստացույց չեմ նայում, բայց ծնողներս տանը նախընտրում են ռուսական հաղորդումներ նայել, ավելի հետաքրքիր են, հումորային մասերն ավելի զվարճալի են»,- այսպես էին հարցվածները բացատրում իրենց նախընտրությունները:
Հարցվածների մեծ մասը հայկական հեռուստաալիքներով հեռարձակվող հաղորդումները որակեցին նյարդայնացնող և անորակ, ասելով, որ քիչ թե շատ նախապատվությունը տալիս են «Արմենիա» և «Շանթ» հեռուստաալիքներին, որոնք համեմատաբար ունեն մի քանի հաղորդաշարեր, որ կարելի է դիտել: Առաջին հորիզոնականի համար դեռևս պայքարում են «Արմենիան» և «Շանթը», իսկ Հայկական առաջին հեռուստաալիքը, համենայնդեպս, մեր հարցման մի քանի տասնյակ մասնակիցների մեջ, շատ քչերն են դիտում: Տարեց մարդկանց մեծամասնությունը նախապատվությունը տալիս է «Շանթին»: «Արմենիա» նախընտրողներն ասացին, որ այստեղ հաղորդումների որակը ամենալավն է:
Հեռուստացույց չնայողների մի մասն էլ մեկնաբանեց, որ զբաղվածության պատճառով չեն կարողանում դրան ժամանակ հատկացնել: «Վերջին տարիներին հեռուստացույց չեմ նայում, իմ ներքին խմորումների հետ է կապված: Հիմա հեռուստատեսությունը ողողված է հնդկական կամ այլ սերիալներով, միակ սերիալը, որ ամբողջ կյանքիս ընթացքում նայել եմ «Ստրկուհի Իզաուրան» էր»,- ասաց մեր հարցման մասնակիցներից միջին տարիքի մի տղամարդ:
«Հայաստանում հեռուստաընկերություններից շատերը կայացման փուլում են, փնովելու առիթներ շատ կան, ոչ մի դաստիարակող բան չկա, տոկոսային առումով ավելի շատ մարդու դեմ են ուղղված հաղորդումներն ու ֆիլմերը, կլիպները անորակ, երգիչները երեք նոտայի վրա կայանում են, մեր նյարդերի հաշվին»,- ասաց մասնագիտությամբ նկարիչ, սակայն արագ սննդի կետերից մեկում աշխատող միջին տարիքի տղամարդը:
«Ամանօրյա տարբեր ծրագրեր նայում եմ, եթե հասցնում եմ»,- այսպես էին մեկնաբանում հիմնականում կանայք: Երիտասարդների խոսքով, տվյալ տարուց է կախված, թե որ ալիքով կնայեն ամանորյա հաղորդումները: «Նայած թե՝ որի ծրագիրը ավելի լավը կլինի»,- ասում են նրանք:
Հեռուստացույց նայողներին ամենաշատը նյարդայնացնում են գովազդները. «Մինչև մի բանը ուզում ես հասկանաս, գովազդ, մինչև երկրորդն ես ուզում հասկանալ, էլի գովազդ», ասում են նրանք:
«Շանթն եմ սիրում նայել, որովհետև «Իչայի» ու «Հարսիկի» սերիալներն են ցույց տալիս, շատ ենք սիրում դրանք»,- ասում է մի տարեց կին, որը չցանկացավ իր անունը նշել:
«Հեռուստեսություններից նախընտրում եմ «Արմենիան», որովհետև հումորներն ու հաղորդումները ավելի լավն են» ասում է ուսանողուհի Արևիկը:
«Արմենիա» նախընտրողները հիմնականում հաղորդումների որակյալությունն են շեշտում: «Շանթ» ավելի շատ սերիալների համար են դիտում:
Հարցվածներից տիկին Անահիտն ասաց, որ հիմնականում «Շանթն» է նայում. «Երկու տղաներս էլ բանակում էին, այդ ժամանակ «Շանթով» «Բանակում» հեռուստասերիալն էին հեռարձակում, տղաներիս կարոտը դրանից էի առնում: Հիմա էլ են այդ սերիալը ցույց տալիս, մի փոքր այլ ֆորմատով ու էլի նայում եմ», ասում է նա:
«Հիմնականում «Արմենիա» ենք նայում, բայց թե «Յուքոմը» ամանորյա «նվեր» արեց, ծրագրերը խառնեց, հիմա շատ հաղորդումներ ու ֆիլմեր չենք կարողանում նայել», ասում է ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Արսենը:
Ելնելով մեզ տրված բազմաբովանդակ ու տարբեր պատասխաններից, պայմանականորեն կարելի հետևյալ բաժանումն անել՝ հասարակության մի շերտ բացասաբար է վերաբերվում հայկական հեռուստաալիքներին և ամոթալի է համարում դրանց միջոցով լրահոսին հետևելը, կամ որևիցե հաղորդաշար նայելը: Երկրորդ շերտը սերիալ նայողներն են, ովքեր և հայկական, և հնդկական սերիալների պոտենցիալ սպառողներ են: Երրորդ և ամենափոքր շերտն էլ հեռուստացույց դիտող եւ տեսածի մասին վերլուծություններ, գնահատականներ չտվողներ են:
Աղունիկ Հովհաննիսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT