Երևան
12 °C
Դեկտեմբերի 25-ի երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրիում: 21.30-ի սահմաններում Գյումրի բժշկական կենտրոնի ընդունարան են դիմել դանակահարված Գայանե Ծառուկյանն ու Հռիփսիմե Ղազարյանը: «Նրանք կենտրոն են հասել իրենց ոտքով, արնաշաղախ եւ պատառոտված հագուստներով»,- մեր զրույցում պատմեց ընդունարանի աշխատակիցն, ով ընդունման պահին իրականացրել է տուժածների գրանցումը:
«Ինչ-որ մեքենայով են տեղ հասել, հաստատ շտապօգնության չէր, երեւի իրենց ծանոթինն է, ավել բան չգիտեմ, կոնկրետ հասցեն չգիտեմ, բայց ոնց որ թե Կինո Հայաստանը որ կա, հենց դրա մոտի շենքերից, Գալայի կողքի շենքի տարածքից են բերվել, հիվանդանոց մենակ են մտել, հետները մարդ չկար» ,-ասաց նա:

«Երկուսն էլ ծանր վիրավորումներ ունեին, Գայանե Ծառուկյանը ստացել է ձախ կրծքագեղձի էպիգաստրալ շրջանի ծակած-կտրած վերքեր, աջ դաստակի երրորդ մատի վնասում, կտրած վերք, եւ ձախ սրունքի ստորին կոտրվածքներ, կատարվել է վերքի վիրաբուժական մշակում, որովայնահատում, որի ընթացքում պարզվել է, որ առկա է որովայնի խոռոչում կուտակված արյուն, ներքին օրգանների վնասում չի հայտնաբերվել: Արյունը հեռացվել է որովայնից, կատարվել է որովայնի խոռոչի մաքրում, դրենավորում»,- տեղեկացրեց Գյումրի ԲԿ վիրաբուժական բաժանմունքի վարիչ Ռաֆիկ Տիտիրյանը:
Երկրորդ տուժածը՝ Հռիփսիմե Ղազարյանը, նույնպես ունեցել է որովայնի ձախ էպիգաստրալ շրջանի ծակած-կտրած վերք, կատարվել է որովայնահատում: Վիրահատության ճանապարհով վերականգնվել է նաեւ վնասված աղիների ֆունկցիան:
Տուժածների վիճակը ներկա պահին համարվում է միջին ծանրության, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Նույն հասցեից հիվանդանոց տեղափոխված դանակահարված կանայք բնակության տարբեր հասցեներ ունեն: 1980 թվականին ծնված Գայանե Ծառուկյան Կոշտոյան փողոց 231/583 տնակի, իսկ 1971 թվականին ծնված Հռիփսիմե Ղազարյանը՝ Սունդուկյան փողոցի 291 տնակի բնակիչներ են: Թե ինչպես են հայտնվել նույն վայրում եւ ինչ պատճառով են դանակահարվել, այս պահին հստակ չէ: Խոսակցություններից դատելով, տուժել են կոշկակարի գործողություններից: Հանգամանքները դեռ պարզ չեն, քանի որ տուժածները վերակենդանացման բաժանմունքում են:
Միջանցքում սպասող կանայք դանակահարված կանանցից մեկի հարազատներն էին, ովքեր դեպքի մասին խոսել չցանկացան: Նրանց թույլ չտվեցին մոտենալ վերակենդանացման բաժանմունքից այդ պահին դուրս բերվող տուժածին, ով կանանցից մեկին մայրիկով դիմեց:

«Մամ ջան, մի լա, լավ կեղնի, ես լավ եմ»,- կիսափակ աչքերով մի կերպ խոսեց տուժածը:
Դեպքով հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով, այն է՝ երկու կամ ավելի անձանց դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը: Ըստ ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանի, կա կասկածյալ, ով արդեն ձերբակալված է: «Նրա անձի եւ դեպքի մասին այլ տեղեկություն քրեական գործի շահերից ելնելով հրապարակել չեմ կարող»,- նշեց դատախազը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT