Երևան
12 °C
Նախօրեին երեկոյան Պատանի լրագրողի դպրոցում դանակահարված Լեւոն Սահակյանը վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Այդ մասին քիչ առաջ մեզ հայտնեցին «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքից, որտեղ գտնվում է սեւանցի 22-ամյա երիտասարդը:
Վերջինս այնտեղ սրտի եւ թոքի վիրահատության է ենթարկվել, շնչում է արհեստական շնչառության ապարատով, կյանքին վտանգ է սպառնում: Վերակենդանացման բաժանմունքի վարիչն այսօր մեզ հետ զրույցում տեղեկացրել էր, որ 22-ամյա Լեւոնի վիճակում երեկվա համեմատ դրական փոփոխություն կա, բայց աննշան:
Հիշեցնենք, որ երիտասրադին դանակահարելու մեջ կասկածվում է Պատանի լրագրողների դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանը: Վերջինս ձերբակալված է:
Մեր տեղեկություններով Ղազարյանն իր հարցաքննության ընթացքում ընդունել է, որ ինքն է դանակահարել Լեւոնին, սակայն նշել է, թե իբր քաշքշուկ է եղել, որի ընթացքում անզգուշաբար է դանակը դիպել նրան:
Մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ հարցաքննվել է նաեւ Լեւոնի ընկերներից մեկը, որն ականատես է եղել դեպքին եւ դանակահարությանը նախորդած քաշքշուկի ընթացքում նույնիսկ փորձել է բաժանել Լեւոն Սահակյանին եւ Վահան Ղազարյանին:
Հիշեցնենք, որ ըստ մեր տեղեկությունների՝ վերը նշված երկու անձանց միջեւ վիճաբանությունը տեղի էր ունեցել 80 հազար դրամ գումարի պատճառով: Լեւոն Սահակյանի նշանածն աշխատել է Վահան Ղազարյանի ղեկավարած «Վան» հեռուստաստուդիայում, Ղազարյանը աղջկան աշխատավարձի պարտք է ունեցել, սակայն չի վճարել: Դեպքի օրը Լեւոն Սահակյանին կանչել է Պատանի լրագրողների դպրոց հանդիպման՝ այդ հարցի շուրջ զրուցելու, որից հետո Սահակյանը կրծքավանդակի եւ ազդրի շրջանում կտրող-ծակող գործիքով ստացած վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ դեպքի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում մի շարք փորձաքննություններ են նշանակվել, հարցաքննվել են կասկածյալը եւ վկաները:
Մենք այսօր այցելեցինք Թերլեմեզյան 3 հասցե, որտեղ, ըստ համացանցում տեղադրված տեղեկատվության՝ գտնվում է Պատանի լրագրողների դպրոցը: Պարզվեց, որ այնտեղ ոչ թե դպրոցն է գտնվում, այլ Վահան Ղազարյանի գրասենյակը, որտեղ իրականացվում են Կենտրոն հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Օրագիր» մանկապատանեկան հաղորդաշարի մոնտաժման աշխատանքները (այս հաղորդաշարը պատրաստում են հենց Պատանի լրագրողի դպրոցի սաները):

Գրասենյակի դուռը իրավապահները զմռսել էին եւ ներսում ոչ ոք չկար: Տարածքում նկատելի էին արյան հետքեր, որոնք իրավապահները համարակալել էին (լուսանկարում): Հարեւանությամբ ապրող մարդիկ մեզ պատմեցին, որ Վահան Ղազարյանը տարածքը վարձակալել է եւ օգտագործում է որպես գրասենյակ: Հարեւանները դանակահարության դեպքի մասին տեղյակ էին միայն ԶԼՄ-ներից, անձամբ ոչինչ չէին լսել:
Պարզվեց, որ հարեւանությամբ է ապրում նաեւ տարածքի սեփականատերը, որը սակայն, հրաժարվեց հարցազրույցից: Նրանից տեղեկացանք միայն, որ պատանի լրագրողների դասընթացներն իրականացվում են ոչ թե իր տարածքում, այլ «Էրեբունի պլազա» հյուրանոցում:
Նշենք, որ «Պատանի լրագրողների դպրոցում» եռամսյա դասընթացներ են կազմակերպվում պատանիների համար, որի ավարտին տրվում են վկայականներ: Պատանիներն ուսումնասիրում են հաղորդավարական գործ, լրագրություն, օպերատորություն և մոնտաժ, իսկ լավագույնները մասնակցում են Կենտրոն հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Օրագիր» լրատվական հաղորդաշարին: Պատանի լրագրողներին ժամանակ առ ժամանակ այցելում են հանրահայտ դեմքեր, լրագրողներ եւ նրանց հետ կիսվում իրենց փորձով ու գիտելիքներով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կասեցվել են Կենտրոն վարչական շրջանի Անտառային փողոցի 124 հասցեի շինարարական աշխատանքները․ տեսանյութ
Դեսպան Գևորգյանը և Պարագվայի զբոսաշրջության նախարարը քննարկել են հնարավոր համատեղ նախաձեռնությունները
Օգտագործում են և դեն նետում, չպետք է գործակալ դառնային. Փաշինյանը զգուշացնում էր՝ պատժվելու են․ Հայկ Հովյան
ԿԸՀ-ն չի մերժել դատախազության՝ Կարապետյանին ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու միջնորդությունը
Քննարկվել են Երևան-Փարիզ համագործակցության զարգացմանն ու խորացմանը վերաբերող հարցեր
Պուտինի նկարները վրեքները խփած քարոզարշավ էին անում, ասում են՝ ԵՄ-ն միջամտում է ՀՀ գործերին․ Յուրի Ավագյան
Նարեկ Կարապետյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
Այս հաղթանակը կարելի է նաև պատմական համարել․ Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Մ16 տարեկանների բասկետբոլի թիմին
Բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում, բախվել այլ մեքենայի
Սիսիանի տարածաշրջանի Ծղուկ բնակավայրի մոտ անվտանգային սյուներ են տեղադրվել
Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել
Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով
Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը
Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել
Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել
Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ
Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը
Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին
ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին
Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին
Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան
Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն
Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ
Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ
ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում
Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա
Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը
Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից
ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ
Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ
Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում
Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին
Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT