Երևան
12 °C
«Երազանքը թղթին գրել, այրել ու շամպայնով խմել», «Ամանորն Հայաստանում ստամոքսի տոն անվանել», «ժամը 12-ի հետ խաղողի 12 հատիկ ուտել», «բացահայտել, որ Ձմեռ պապի չէ, այլ ձմեռ պապա է», «Ամանորին ոչինչ չառնել՝ մտքերը ժողովել», «դիմացինի մասին նախատոնական անկեղծ մտքեր» ասել: Ահա թե ինչպես են պատրաստվում տոնել Հայաստանում Նոր տարին եւ Սուրբ Ծնունդը մեծերն ու փոքրերը, ուսանողներն ու դպրոցականները, տատիկներն ու պապիկները: Նրանցից ոմանք «Հայկական ժամանակ»-ի հետ անկեղծացան:
Ուսանողուհիներ Անին եւ Արեւիկը դեկտեմբերի 31-ին են տոնածառ զարդարում, եւ ինչպես իրենք են ասում ինչքան գեշ խաղալիքներ ունեն տոնածառի հետեւից են կախում: «Ասում են, որ Նոր տարուն կոտրված ամեն ինչ դեն են գցում, կոտրված խաղալիքներ չեն պահում, բայց թե մենք չեն գցում, կախում ենք հետեւը»,- ասում են աղջիկները:
Տիգրանի համար Նոր տարվա խորհուրդն ընտանիքով, ընկերներով հավաքվելու տոն է, համեղ ուտելու եւ բարեկամների տուն գնալու առիթ:
Տիկին Հասմիկի համար նոր տարին կորած բարեկամներին նորից վերագտնելու տոն է, առիթ՝ ընտանիքներով հավաքվելու:
11-րդ դասարանցի Արփին կիսվեց ամանորյա հրաշքներն իրականացնելու իր գաղտնիքներով. «Երազանքդ գրում ես թղթի վրա, վառում, գցում շամպայնի մեջ ու խմում, մի տարի արել եմ, բայց թուղթը մնացել է կոկորդումս»,- պատմեց նա: Եւս մեկ հնարքի է տիրապետում Արփին. «Երբ 12-ը խփում է, պետք է երազանք պահել եւ 12 հատիկ խաղող ուտել, կամ 12 կում գինի խմել»,- ասաց նա եւ ավելացրեց, որ չորրորդ դասարանում պատահաբար բացահայտել է, որ «ձմեռ պապիկ չէ, ձմեռ պապա է»:
Փոքրիկ Միլենան 8 տարեկան է, եւ կուզեր, որ եւ՛ Ձմեռ պապիկ լիներ եւ Ձմեռ տատիկ. «Ես իմ մամայի, պապայի հետ տոնածառն եմ զարդարում, ես գիտեմ գաղտնիքը, բայց հլը, որ հավատում եմ հրաշքների»,- ասում է փոքրիկը: Նա «Յութուբ»-ով նայում եւ սովորում է, թե ինչպես անձեռոցիկ ձեւավորել, ինչպես ամանորյա սեղանը ճիշտ սպասքադրել: Ձմեռ պապիկին չի հավատում, մայրիկին է ասում այն, ինչ է ուզում է, որ իր համար գնեն:
Ռադիոֆիզիկայի ուսանողուհի Անին ասաց, որ չի ընդունում մեր հայկական ճոխ սեղանները, ու նախապատրաստությունները, նախընտրում է եվրոպական երկրներում նշվող նորտարիները: Նախընտրում է շամպայն, խմորեղեն վերցնել, ընկերների հետ ուրախ քայլել. «Հայաստանումն նոր տարին կարելի է անվանել ստամոքսի տոն, քանի որ այստեղ ընդունված է ուտել, խմել, թողնել, գնալ»,- ասում է նա:
«Նոր տարին պայծառ տոն է, ես, օրինակ Նոր տարուն բոլորին անկեղծ ասում եմ ինչ եմ մտածում իրենց մասին, ընկերուհուս ասել եմ, որ ինքը գեր է»,- անկեղծանում է ուսանողուհին:
Տիկին Վարդուհին կոնֆետներն ու չարազեղենն արդեն գնել է, միրգը մի փոքր ավելի ուշ է գնելու, եւ բողոքում է, որ շատ մեծ թանկացումներ են: «Սեղանը որոշում է, թե ինչ սոցիալական վիճակի է մարդը, բայց դա իմ համար դեր չի խաղում»,- ասում է նա: Գտնում է, որ յուրաքանչյուրն իր հնարավորությունների չափով պետք է սեղան գցի, եւ ավելի լավ է ուրախանալ, ոչ թե ցուցադրական սեղաններ պատրաստել:
«Տոնական տրամադրությունն իմ մոտ առաջանում է, երբ որ ես տուն եմ գնում, իսկ իմ տունը Ջավախքի հեռավոր Կարծախ գյուղում է»,- ասում է Հերմինեն: «Հայրենի գյուղ գնալուց հետո նոր զգում եմ Նոր տարվա շունչը, էստեղ հիմա շուրջս եմ նայում անձրեւ է, ի՞նչ Նոր տարի, ի՞նչ հրաշք: Ամեն տարի ոնց որ պայմանավորված՝ 31-ի գիշերը ձյուն է գալիս, հեքիաթը, էդ հրաշքի սպասումները կրկնապատկվում են»,- ասում է նա:
Մուկուչ պապիկի խոսքերով, փող պիտի ունենաս, որ Նոր տարի նշես, ուրախանաս: «Թոռնիկներիս համար ընդամենը սովորական պապիկ եմ, Ձմեռ պապիկ չեմ»,- ասում է նա: Շատ բան է ուզում, բայց հնարավորություն չունի, Ամանորին բոլորը հարազատներով իրար տուն են գնում, երկու խոսք խոսում ջահելանում:
«Երբ անձրեւը գալիս է, ուզես, թե չուզես թրջվում ես, հիմա եթե բոլորը տոնում են մենք էլ աշխատում ենք ինչ-որ չափով մասնակից լինել եւ նշել»,- ասում է տղամարդը, ով չցանկացավ ներկայանալ, նա միակ մարդն էր, ով Ձմեռ պապիկին կաղանդ պապի ասաց: Ըստ նրա, Նոր տարին խորհրդի տոն է, ուտելու հետ կապ չունի: «Ոչինչ չենք առել, մտքերն ենք ժողովում: Ազգովի դեռ էնքա՞ն «ծակ տեղեր» ունենք»,- ասում է նա:
Աղունիկ Հովհաննիսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած կրակոցների դեպքով ևս երկու անձ է ձերբակալվել
Էստոնիայի միջազգային մրցաշարում հայ հրաձիգները շարունակում են հաջող մրցելույթները
Գնդապետ Սթիվեն Գարմորին ավարտական վկայականներ է հանձնել 27 հայ զինծառայողի
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT