Երևան
12 °C
ՀՀ 2017 թ. 10 լավագույն մարզիկները մեծարվեցին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած միջոցառման ընթացքում: Մրցանակաբաշխությունը տեղի ունեցավ այսօր՝ դեկտեմբերի 27-ին: 10 լավագույնները հայտնի էին դարձել դեկտեմբերի 25-ին հանրության SMS քվեարկության ու հավատարմագրված մարզական լրագրողների ընտրության ամփոփման արդյունքում:
Տասնյակում ընդգրկված Արթուր Ալեքսանյանին (հունահռոմեական ըմբշամարտ), Մաքսիմ Մանուկյանին (հունահռոմեական ըմբշամարտ), Գրիգոր Մխիթարյանին (սամբո), Հովհաննես Բաչկովին (բռնցքամարտ), Սիմոն Մարտիրոսյանին (ծանրամարտ), Էդգար Ստեփանյանին (հեծանվասպորտ), Արթուր Թովմասյանին (մարմնամարզություն), Տիգրան Կիրակոսյանին (սամբո) հանձվեցին խորհրդանշական արձանիկներ: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի կողմից նրանք որպես նվեր ստացան Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենաներ: Սերժ Սարգսյանի ցուցումով՝ 2017 թ. ընթացքում բարձր նվաճումներով աչքի ընկած բոլոր մազիկները (ոչ միայն տասնյակում հայտնվածները) եւ մարզիչները դրամական պարգեւներ ստացան: Այդ նպատակով ընդհանոր առմամբ հատկացվել էր 184 մլն դրամ:
Տասնյակի մարզիկներից 2-ը՝ «Մանչեստեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը եւ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանը, ներկա չէին: Մխիթարյանն իր ակումբի տրամադրության տակ է, իսկ Արոնյանն այս օրերին մասնակցում է արագ եւ կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը: Մխիթարյանի փոխարեն նրա մրցանակը հանձնվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ, գործադիր տնօրեն Արմեն Մինասյանին, իսկ Արոնյանինը՝ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանը:
Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ասպարեզում ունեցած վաստակի համար Սերժ Սարգսյանը նաեւ պատվավոր կոչումներ շնորհեց մի շարք մարզիկների եւ մարզիչների, դրամական պարգեւներ ու նվերներ հանձնեց նրանց: ՀՀ սպորտի եւ ֆիզիկական կուլտուրայի վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհվեց ՀԱՕԿ նախագահի խորհրդական Ռուբեն Հակոբյանին, ՀԱՕԿ Շիրակի մարզի ներկայացուչության տնօրեն Արմեն Բադեյանին, Ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահության անդամ Ռաֆիկ Խաչատրյանին, ՀՀ վաստակավոր մարզչի պատվավոր կոչում շնորհվեց Գյումրու Ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցի տնօրեն Իսրայել Միլիտոսյանին, Ծանրամարտի ՀՀ երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Մելիք Ղուկասյանին, Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի հունահռոմեական ըմբշամարտի մարզիչ Արագ Խեբոյանին, Խուլերի հայկական սպորտային կոմիտե ՀԿ նախագահ, հունահռոմեական ըմբշամարտի մարզիչ Գրիգոր Գրիգորյանին, ՀՀ շախմատի ակադեմիայի մարզիչ Ռոման Հակոբովին, ՀՀ բասկետբոլի աղջիկների հավաքականի ավագ մարզիչ Վահագն Հարությունյանին: Սերժ Սարգսյանի կարդագրությամբ՝ օլիմպիական, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը պարգեւատրվեց անվանական զենքով:
Միջոցառմանը ներկա էին հայկական մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչներ՝ մարզիկներ, մարզիչներ, մազական տարբեր հաստատությունների ղեկավարներ: Կազմակերպիչը ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունն էր: Առաջին անգամն է, որ մարզիկների տարվա լավագույն տասնյակի ընտրությունը կատարվում է նախարարության կողմից: Մարզական լրագրողների ընտրության ու հանրության SMS քվեարկության համադրությամբ լավագույններին ընտրելու ձեւաչափը նույնպես նորույթ է: Նախկինում լավագույնների ընտրությունն անց է կացրել ՀՀ մարզական լրագրողների ֆեդերացիան:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT