Երևան
12 °C
Ութսունութամյա Սուրեն Եղիազարյանը, որը երկրորդ կարգի հաշմանդամ է, արդեն երկու ամիս է՝ թոշակ չի ստացել. նոյեմբեր ամսի 49 հազար դրամն ամբողջությամբ է պահվել, իսկ դեկտեմբերին 22 հազար են տվել: 88-ամյա քաղաքացին դեռեւս Ամանորից առաջ էր «Հայկական ժամանակի» խմբագրություն ահազանգել, տեղեկացնելով իր անելանելի վիճակի մասին, ասել, որ ապրելու բավարար միջոցներ չունի, քանի որ թոշակի վրա կալանք է դրված:
Կենսաթոշակից պահումներ կարող են կատարվել օրինական ուժի մեջ մտած դատավճիռների, վճիռների հիման վրա, սակայն նշանակված կենսաթոշակի 30 տոկոսից ոչ ավելի:
Այնինչ, մի դեպքում քաղաքացու թոշակից հարյուր տոկոս է պահվել, մեկ այլ դեպքում՝ հիսունից ավելի:
Քաղաքացին Յուքոմ ընկերության հետ մի քանի տարի առաջ 2 տարով ինտերնետ կապի պայմանագիր է կնքել, բայց մեկ տարի անց հայտնել է, որ ի վիճակի չէ վճարել: Սուրեն Եղիազարյանը մեկ տարվա ընթացքում ամսավճարները վճարած է եղել, եւ պարտք ու պահանջ չի ունեցել, բայց պայմանագիրը ժամանակից շուտ խզելու համար գոյացել է 72 հազար դրամ տուգանք, որը նա չի կարողացել վճարել:
Արդյունքում Յուքոմի միջնորդությամբ ԴԱՀԿ-ի կողմից նրա թոշակի վրա կալանք է դրվել: Հարեւանի միջոցով է իմացել, որ իր թոշակը չեն տալիս, նախնական 39 հազար պարտքն ավելանալով՝ դարձել է 67 հազար, ապա 5 հազար էլ ԴԱՀԿ-ի կողմից է տուգանվել եւ ընդհանուր պարտքի գումարը դարձել 72 հազար դրամ: Սուրեն Եղիազարյանը դիմել է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, սակայն պատասխան չի ստացել:
«Հայկական ժամանակը» 88-ամյա քաղաքացու հարցով դիմեց Սոցիալական ապահովության պետական ծառայություն: Ծառայությունից մեզ հայտնեցին, որ ԴԱՀԿ-ն է կալանք դրել քաղաքացու հաշվեհամարին, իսկ ԴԱՀԿ-ն հաշվի չի առել, թե տվյալ անձը հաշմանդամություն ունի՞, թե՞ ոչ կամ սոցիալապես ապահո՞վ է, թե՞ անապահով:
Սուրեն Եղիազարյանը վստահեցնում է, որ իրեն չեն զանգել եւ ոչ մի ձեւով չեն տեղեկացրել կալանքի մասին. «Ծեր, հիվանդ մարդ եմ, գոնե կիմանայի՝ ինչ քայլեր ձեռնարկեմ, ում դիմեմ»,- ասում է նա:
Վարչական մարմինը կարող է քաղաքացուն ծանուցումը չուղարկել, կարող է չսպասել այդ ծանուցման տեղ հասնելուն, եթե քաղաքացին երկրում չէ: Իսկ ահա դատարանը պարտավոր է որեւէ կերպ քաղաքացուն ծանուցել եւ սպասել, որ ծանուցումը տեղ հասնի: Դա քաղաքացուն տալիս է իր կողմից կատարված խախտման մասին տեղեկանալու կրկնակի հնարավորություն՝ առաջինը վարչական մարմնից, երկրորդը` դատարանից:
Խնդրի վերաբերյալ ԴԱՀԿ ուղարկած մեր հարցմանը պատասխանեցին, որ հարկադիր կատարողի համապատասխան որոշումը փոստային եղանակով առաքվել է պարտապանին 2017 թվականի նոյեմբերի 20-ին: Հարուցված կատարողական վարույթի շրջանակներում քաղաքացի Սուրեն Եղիազարյանը չի ներկայացրել որեւէ փաստաթուղթ, որ տվյալ հաշվեհամարով ստանում է կենսաթոշակ, որի վրա հարկադիր կատարողը կարող էր արգելանք կիրառած լինել:
Միաժամանակ հայտնում են, որ Ծառայությունը բանկերին ուղարկվող էլեկտրոնային հաղորդագրությամբ նշում է նաեւ գործատուների այն հաշվեհամարները, որոնցից փոխանցված դրամական միջոցները ենթակա չեն բռնագանձման: Սակայն, այս դեպքում, երբ դրամական միջոցները փոխանցվում են անհատական եւ փոփոխվող հաշվեհամարներից, հարկադիր կատարողը չի կարող տեղեկություն ունենալ դրանց մասին:
Տվյալ դեպքում արգելանք է կիրառվել քաղաքացու հաշվեհամարի վրա, քանի որ հարկադիր կատարողին Սուրեն Եղիազարյանը որեւէ փաստաթուղթ չի ներկայացրել տվյալ հաշվեհամարին կենսաթոշակ լինելու վերաբերյալ:
Աղունիկ Հովհաննիսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Փյունիկ»-ը զիջել է «Դեբրեցեն»-ին
ՀՀ-ում ընտանեկան և կենցաղային բռնության մասին հաղորդումների թիվն ավելացել է․ վիճակագրություն
Երբ է սպասվում Եվրոպայում հաջորդ ջերմային գմբեթը
ԻՀՊԿ-ն ոչնչացրել է ամերիկյան բանակի ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանումը
Ծառուկյանը լկտիացել է. տասովշիկները 40-50 մլն դոլար գողացել են, փողը կորել ա. ռազբիրատներ են․ Մալխասյան
Քննարկվել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված համատեղ քայլերը
Աննախադեպ գտածո Էրեբունիի հնավայրում․ ինչ է հայտնաբերել ֆրանս-հայկական հնագիտական արշավախումբը
Լևոն Արոնյանը՝ «Biel Chess Festival 2026» շախմատի շրջանային մրցաշարի հաղթող
«Արարատցեմենտ»-ը պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան
Ուզում են զավթեն իշխանությունը և հանձնեն տիրոջը. սա ընդդիմություն չէ, դիվերսիոն խումբ է․ Գիորգի Թումասյան
Հնդկաստանում ջրհեղեղ է․ 24 ժամվա ընթացքում թափվել է Հայաստանի տեղումների տարեկան քանակի 1,5 անգամի չափ տեղում
Քննարկվել են ՀՀ-ում CIHEAM Bari-ի փորձի կիրառման, երկարաժամկետ ներկայության ձևավորման հնարավորությունները
Մեր սիրելի տղան զորացրվեց խաղաղ պայմաններում 2 տարի ծառայելուց հետո․ Հովհաննիսյան
Ուկրաինան վաղուց պատրաստ է խաղաղության. այն պետք է լինի արժանապատիվ. Զելենսկի
Հանցավոր հերթական գործունեությունը կասեցված է․ կիբեռոստիկանություն
Վահան Կոստանյանը հանդիպել է Կանադայի ակադեմիական և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ
Մեսրոպ Մեսրոպյանը և Հունաստանի կարգավորող մարմնի նախագահ Ցիմարասը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Կայացել է սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստը
Առինջի ինքնակամ կառույցները գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի տակ՝ վտանգելով քաղաքացիների կյանքը
Գրտնակով մորը սպանած եղբայրներից մեկն առողջական խնդիր է ունեցել
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժինը անձնագրավորման արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
DipTalk․ ԱԳՆ-ն տեղեկացնում է նոր ձևաչափի մասին, առաջին թողարկումը՝ հուլիսի 23-ին
Մելիքգյուղում 20 և 25-ամյա եղբայրները գրտնակով սպանել են մորը, դիակը թաղել կիսաշինության տարածքում
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Սայաթ-Նովայի պողոտայում
Կկարգավորվեն մանկատների շրջանավարտների և սաների բնակարանային խնդիրները
Արփինե Սարգսյանը 5 օրով արձակուրդ է մեկնում
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Դադարեցվել է Սևանա լճի 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը
Դիլիջանում ոչ սթափ վարորդը «Lixiang L7»-ով գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս․ կա վիրավnր
Նորակառույց բնակարան գնելը հնարավոր կդառնա հեռավար՝ առանց նոտարի այցելելու. տեսանյութ
Ցեղասպանության հուշահամալիրը ձեզ համար կրկեսի արենան չէ. կրկեսային ձեր ելույթների տեղը «Տաշիր Արենա»-ն է
0-ներով համարանիշերն արդեն հասանելի են նաև առանց աճուրդի. ՆԳ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել
Ucom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան
ՊԵԿ-ը բացահայտել է առևտրի ոլորտում իրացման շրջանառության և աշխատավարձի թերհայտարարագրման դեպք. տեսանյութ
ԱԺ-ում ովքեր կլինեն «Հայաստան» խմբակցության ղեկավարը և քարտուղարը
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը «Նաիրի» ԲԿ-ում անցել է պլանային բուժզննում
Մակունցի արձագանքը՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար նշանակվելու մասին հարցին
Բագրատաշենից և Ագարակից մեկնող բեռնատարները պետք է անցնեն կուտակային կայանատեղիներով. որքան կլինի վճարը
Արարատում բնակելի համալիրներ կկառուցվեն․ համայնքը կստանա 48 բնակարան և գրադարանի տարածք
Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը և 1 միլիարդ դրամ գրավը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT