Երևան
12 °C
Արտառոց կերպարները «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթներում հաջողություն են ունենում: Եթե անգամ չեն հաղթում կամ բարձր տեղեր չեն գրավում, ապա գոնե տպավորություն են թողնում եւ իրենց մասին խոսալու առիթ են տալիս: Հայաստանը, կարծես թե, աստիճանաբար դուրս է գալիս հզոր ու որակյալ ձայն ուղարկելու կաղապարից եւ փորձում է ընդօրինակել եվրոպական ոճը:
Այս տարի «Դեպի Եվրատեսիլ» շոուում «Եվրատեսիլ 2018»-ում Հայաստանը ներկայացնելու համար պայքարողների թվում է երկար տարիներ հեռուստադիտողին հայտնի Կամիլը: Կերպարի հեղինակը դերասան, երգիչ Արսեն Գրիգորյանն է: Այն իր կյանքը սկսել է «32 ատամ» ակումբից, հետագայում, երբ «32»-ը դադարեց գործունեությունը, Արսենը պարզապես շարունակեց պարբերաբար հրապարակումներ անել սոցիալական ցանցերում:
Համացանցում Կամիլի մասնակցության մասին խոսում են նրա կողմնակիցները, հակառակորդները եւ չեզոք կարծիք ունեցողները: Կողմնակիցները վստահ են, որ Եվրոպայի համակրանքը հենց գենդերային թեմայով է հնարավոր շահել: Հակառակորդներին հուզում է, որ նա հայեցի չէ: Դե իսկ չեզոք դիրքորոշում ունեցողները մտածում են, որ մրցույթը լուրջ չէ, եւ կարիք չկա դրան մեծ նշանակություն տալ ու հզոր երգիչ ուղարկել:
Ամեն դեպքում «Եվրատեսիլին» կին-տղամարդ երկուսը մեկում կերպարներով չես զարմացնի: 2007-ին, Ուկրաինան այս մրցույթում ներկայացրեց Վերկա Սերդյուչկան՝ Անդրեյ Դանիլկոն: Այդ շրջանում հետխորհրդային տարածքում նա մեծ ճանաչում էր վայելում: Հաջողություն ունեցավ նաեւ «Եվրատեսիլում». զբաղեցրեց 2-րդ տեղը: Ի գիտություն Կամիլի՝ 1 տարի անց էլ ստացավ Ուկրաինայի ժողովրդական արտիստի կոչում:

Վերկա Սերդյուչկա
2014-ին Ավստրիան ներկայացնող Կոնչիտա Վյուստն ավելի մեծ հաջողության հասավ: Հաղթեց: Նա ավելի մեծ աղմուկ հանեց: Այն պահից, ինչ նրա մասնակցությունը հայտնի դարձավ, սկսվեց դեմ ու կողմ մեկնաբանությունների տարափը, ինչը մեծացրեց նրա ճանաչումը:

Կոնչիտա Վյուրստ
Այդ աղմուկին մասնակցեց եւ գուցե դրանից օգտվեց նաեւ Հայաստանի այդ տարվա մասնակից Արամ MP3-ը: Նա մրցույթին հետեւողներին իր մասին ստիպեց խոսել հրապարակայնորեն հայտարարելով, որ Կոնչիտայի մասնակցությունը նորմալ չի համարում: Հետո նրանք հանդիպեցին, հաշտվեցին: Թեեւ դժվար է ապացուցել, որ սկանդալն օգնեց Արամին, սակայն փաստ է, որ նա զբաղեցրեց 4-րդ տեղը, որը «Եվրատեսիլում» ՀՀ մասնակցության պատմության ամենաբարձր հորիզոնականն է: Բացի նրանից՝ նման ցուցանիշ գրանցել է միայն Սիրուշոն: Ավելի բարձր տեղ հայերը չեն ունեցել:

Երբեմն, սակայն միակ բանը, որ արտառոց կերպարները «Եվրատեսիլում» հասնում են, աղմուկն է: Օրինակ, այդպես եղավ Իռլանդիայի ամենահայտնի հնդկահավի՝ Դաստինի դեպքում: Դաստին հնդկահավը տիկնիկային կերպար է, որը երկար տարիներ իռլանդական հեռուստատեսության աստղն է եղել: 1997-ին նույնիսկ մասնակցել է երկրի նախագահական ընտրություններին: Բայց 2008-ին «Եվրատեսիլում» միայն խոսակցությունների առիթ տվեց. կիսաեզրափակիչը չհաղթահարեց:

Դաստին հնդկահավը
Արդյո՞ք Հայաստանն իր Վերկային կամ Կոնչիտային կունենա «Եվրատեսիլում», պարզ կդառնա «Դեպի Եվրատեսիլ» հեռուստանախագծից հետո: Այն սկսվելու է փետրվարին: Մասնակիցների թվում, բացի Կամիլից (Արսեն Գրիգորյանից), կան նաեւ այլ հայտնի դեմքեր, օրինակ, Սեւակ Խանաղյանը եւ Մհեր Արմենիան:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
Ասում են՝ ՔՊ-ի թևերը կտրելու են. ես կարծում եմ՝ ՔՊ-ինը հաստ ա, թևերը նկատի ունեմ. Սերգեյ Դանիելյան. տեսանյութ
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «Ռազմական համագործակցության համար» մեդալ է շնորհվել փոխգնդապետ Առնո Էլլիին
Բարձր է գնահատվել Նաումանի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում․ դեսպան Ենգիբարյանն ընդունել է Դեմիրջիին
Ֆրանսիա այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների պատվիրակությունների հետ
Վայոց ձորի մարզպետը հրաժարվել է պատգամավորի մանդատից
Արդյոք Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից. ինչից է վախենում Ռուսաստանը, ինչ քայլերի սպասել. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է պաշտոնավարումը
Ստիպված եմ հրավիրել իրավապահ համակարգի ուշադրությունը․ Ազարյանը՝ Կարապետյանի գաղտնի պլանի մասին
Երևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել 19-ամյա պայմանագրային զինծառայողի դին
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT