Խուրշուդյանն ու Մարտիրոսյանը 10 մլն դրամ պետական պարգեւ են ստացել՝ չնվաճած մեդալների համար

Վերջին 2 տարիների հայկական մարզաշխարհի գլխավոր սկանդալը կապված է ծանրորդներ Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանի եւ Հռիփսիմե Խուրշուդյանի հետ: Մարտիրոսյանը բրոնզե մեդալ էր նվաճել 2008, իսկ Խուրշուդյանը՝ 2012 թ. օլիմպիական խաղերում: 2016-ին պարզվեց, որ նրանք արգելված խթանիչներ են օգտագործած եղել, եւ Միջազգային օլիմպիական կոմիտեն, բացի նրանց որակազրկելուց, հետ վերցրեց մեդալները, որոնք փաստորեն նրանցը չէին:

ՄՕԿ-ը կարողացավ իր մեդալները հետ վերադարձնել, սակայն Հայաստանի Հանրապետությունն իր պարգեւները հետ բերելու լծակներ չունի: ՀՀ Կառավարության 2001 թ. մայիսի 29-ի N 462 որոշման համաձայն՝ օլիմպիական խաղերում 3-րդ տեղ զբաղեցրած մարզիկները ստացել են 10-ական մլն դրամ պետական պարգեւ, որը հատկացվում է պետական բյուջեից: Ստացվում է, որ Խուրշուդյանն ու Մարտիրոսյանը պետական պարգեւ են ստացել փաստացիորեն չնվաճած մեդալների համար, սակայն պետությունը չի կարող հետ պահանջել իր միջոցները: ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, պատասխանելով «Հայկական ժամանակ»-ի հարցմանը, ասաց, որ ՀՀ-ում նման դեպքերում մրցանակի հետգանձման համար իրավական նորմեր չկան:

2008 եւ 2012 թթ. խաղերում 3-ից ավելի դրական դոպինգ թեստ հանձնելու պատճառով Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան 2017-ին մոտ 1 տարով զրկվել էր միջազգային մրցաշարերի մասնակցելու իրավունքից: 2008-ին արգելված խթանիչներ են օգտագործած եղել Տիգրան Գեւորգի Մարտիրոսյանը եւ Հռիփսիմե Խուրշուդյանը, 2012-ին՝ նույն Խուրշուդյանը եւ Նորայր Վարդանյանը: Մոտ օրերս՝ հունվարի 15-ին, Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան կարող է կրճատել ՀՀ ֆեդերացիայի պատժաչափը: Խուրշուդյանն ու Մարտիրոսյանն էլ 2 տարի որակազրկումից հետո՝ այս տարվա մայիսից, կարող են մասնակցել միջազգային մրցումների:

Սկանդալից հետո Խուրշուդյանը խոստովանել է մեղքը, ներողություն է խնդրել եւ այժմ պատրաստվում է մարզական նոր նվաճումների: Տիգրան Մարտիրոսյանը հրապարակային հայտարարություն չի արել: Նա միայն ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանին տեղեկացրել է, որ չի շարունակելու մարզական կարիերան:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4134 դիտում

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը

Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը

Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում

Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ

Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել

Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի

Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը

Հույս ունենք՝ Ադրբեջանի և ՀՀ գործընկերները կհամաձայնեցնեն հանդիպումների ժամանակացույցը․ Լավրովը՝ «3+3»-ի մասին

Ոստիկանության ծառայողների կողմից երեք տարի առաջ տեղի ունեցած սպանությանն օժանդակելու դեպքը բացահայտվել է

4 նոր ֆիլմ․ Հայաստանը կդառնա Կաննի «Քննադատների շաբաթ» ծրագրի «Next Step Studio» նախաձեռնության պատվո երկիրը

Սբ Սիոն եկեղեցու որմնանկարների ամրակայման ու մաքրման աշխատանքները շարունակվում են

Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը

Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ

Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը