Ներքաղաքական պայքար կա չէ՞ վերջիվերջո. Սամվել Մարտիրոսյանը՝ Վիգեն Սարգսյանի կեղծ էջի մասին

Twitter սոցիալական ցանցում Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի անունով կեղծ էջ է բացվել, ինչի մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը. «Հարգելիներս կա նման կեղծ էջ, պետք է ամեն ինչ անել, որ այս էջը փակվի»,-գրել է նա: Ի՞նչ պետք է անել այս դեպքում, և ինչպե՞ս է հնարավոր փակել այդ էջը: Մեր հարցերին պատասխանեց տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը:

- Պարոն Մարտիրոսյան, Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի անունով Twitter-ում կեղծ էջ է բացվել, ինչպե՞ս է դա հնարավոր փակել:

- Հնարավորություններից մեկը բողոքելն է, ինչը, սակայն, չի երաշխավորում, որ Twitter-ը կարգելափակի այդ էջը: Twitter-ը, ի տարբերություն ֆեյսբուքի, այլ մոտեցում ունի,  ֆեյսբուքը ընդհանրապես արգելում է կեղծ էջեր ունենալը, բայց Twitter-ը ավելի մեղմ է վերաբերվում նման երևույթներին, օրինակ կարող է լինել քաղաքական գործչի գիտական պրոֆիլ, և հաճախ ձեռք չեն տալիս նման էջերին, փոխարենը խրախուսում են հայտնիներին՝ ուրիշ բան անել, ունենալ սեփական էջ՝ հաստատող «ստուգված» նշանով, այլ կերպ ասած, պաշտոնական էջ: Այդպես արդեն կստացվի մեկ պաշտոնական էջ, իսկ մնացած բոլոր էջերը կստանան ֆեյքի կարգավիճակ:

- Իսկ ո՞ր դեպքում է հնարավոր, որ փակվի Twitter-ի էջը:

- Պետք է բողոքել, նշել, որ սա կեղծ պրոֆիլ է և փորձում է թյուրիմացություն ստեղծել:

- Եղե՞լ են նման դեպքեր, որ Twitter-ի էջը փակվի բողոքով:

- Դեպքեր լինում են, բայց ավելի շատ են դեպքերը, երբ չեն փակվում:

- Ի՞նչ եք կարծում, ովքե՞ր են կանգնած սրա հետևում:

- Կարող են լինել թե ադրբեջանցիները, որ աճեցնեն և ինչ-որ մի պահի օգտագործեն, կարող է հայ էլ լինի, միգուցե ուղղակի ինչ-որ երիտասարդ է բացել: Քանի որ ոչ մի արտառոց գործողություն տեղի չի ունեցել, դժվար է ասել՝ այս էջն ում շահերն է սպասարկում:

- Փաստորեն, սա կարող է նաև Հայաստանի՞ց լինել:

- Հա, ինչո՞ւ չէ, ներքաղաքական պայքար կա չէ՞ վերջիվերջո:

- Մի քանի ամիս առաջ էլ ֆեյսբուքում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի անունով էր չէ՞ էջ բացվել:

- Սեյրան Օհանյանինը մի քիչ ուրիշ էր, ադրբեջանցիները ֆեյք էին բացել և հավանումները այդ էջին ավելի շատ էին, քան իրական Սեյրան Օհանյանի էջինը, ու օգտագործում էին:

Հիշեցնենք, որ 2016թ. ապրիլի 27-ին Սեյրան Օհանյանի անունով կեղծ էջ էին բացել, իսկ 2017թ. հուլիսի 7-ին ապատեղեկատվություն էին տարածել: Բլոգերները միահամուռ ուժերով բողոքարկեցին այս կեղծ էջի դեմ, որպեսզի ֆեյսբուքի ադմինիստրացիան արգելափակի այն, և հասան ցանկալի արդյունքի:

Նիկոլայ Ավետիսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4061 դիտում

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև