Ռուբեն Թաթուլյանը՝ Ռոբսոնը, հիմա էլ ԱԳ նախարարի խորհրդականի կարգավիճակ չունի. Բալայան

Սոչիում բնակվող ռուսաստանցի հայտնի գործարար Ռուբեն Թաթուլյանը, որը հայտնի է Ռոբսոն մականունով, հայտարարել էր, որ ինքը Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի խորհրդականն է:

Նման հայտարարությամբ նա հանդես է եկել բլոգեր Ալեքսանդր Վոլովին տված հարցազրույցում, որը հերքել է ՀՀ ԱԳՆ-ն՝ հայտնելով, որ Թաթուլյանն այլեւս նման կարգավիճակ չունի: «Ռուբեն Թաթուլյանը եղել է ԱԳ նախարարի արտահաստիքային խորհրդական, այժմ նա այդ կարգավիճակը չունի»,- մեր հարցին ի պատասխան ասաց Տիգրան Բալայանը։

Հիշեցնենք, որ ռուսաստանաբնակ քրեական հեղինակություն Ռուբեն Թաթուլյանն անցյալ տարվա մայիսին ձերբակալվել էր Չեխիայում, որի մոտ հայտնաբերվել է ՀՀ դիվանագիտական անձնագիր:

Չեխիայում պետք է կայանար «գողական սխոդկա» եւ օրենքով գողերի թագադրություն, որը Չեխիայի ՆԳՆ կազմակերպված հանցագործությունների դեմ հակագործողությունների վարչության աշխատակիցները խափանել են:

Ի դեպ, Ռուբեն Թաթուլյանը ՀՀ ընտրողների ռեգիստրում գրանցված չէ, հետեւաբար, չունի ՀՀ քաղաքացիություն:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից այդ ժամանակ պարզաբանել էին, որ դա չի խանգարում դիվանագիտական անձնագիր ունենալու հարցում, քանի որ դիվանագիտական անձնագիր ունեցողների ցանկը կարգավորվում է «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքով, որտեղ ՀՀ նախագահի թույլտվությամբ կարող է տրվել դիվանագիտական անձնագիր:

Ավելի ուշ Բալայանը ասել էր, որ «Հայաստանում տնտեսական զարգացման եւ ներդրումներ ներգրավելու ուղղությամբ գործունեություն իրականացնող Ռուբեն Թաթուլյանին ՀՀ դիվանագիտական անձնագիր տրամադրվել է օրենքով սահմանված կարգով»:

Հատկանշական է նաեւ, որ այդ ժամանակ նաեւ խոսվեց այն մասին, որ Թաթուլյանը ռուսաստանցի մեծահարուստ հայ գործարար Սամվել Կարապետյանի եւ ՀՀ կառավարության հիմնադրած «Հայաստանի ներդրողների ակումբի» անդամ է: Հայաստանի տնտեսական զարգացման եւ ներդրումների փոխնախարարը հայտարարել էր, որ նա Ներդրողների ակումբի 30 անդամից մեկն է, եւ որ Կառավարությունը Թաթուլյանի հետ չհամագործակցելու խնդիր չի տեսնում։

Այս լուրը հերքվեց այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն վերջերս պատժամիջոցներ կիրառեց ռուսաստանցի մի շարք գործարարների, այդ թվում՝ Ռուբեն Թաթուլյանի դեմ: Վարչապետ Կարեն Կարապետյանի խոսնակն օրեր առաջ հայտարարեց, որ ԱՄՆ պատժամիջոցների ցանկում հայտնված հայազգի գործարար Ռուբեն Թաթուլյանը չի հանդիսանում «Հայաստանի ներդրողների ակումբի» անդամ։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4946 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը