Երևան
12 °C
Հունվարի 8-ի լուսադեմին քրեական հեղինակություն համարվող Արա Վարդանյանի (Ճըվճվ Արո) որդու՝ Սարգիս Վարդանյանի մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական ավտովթարը, որի հետեւանքով ՃՈ երկու տեսուչ է զոհվել, շարունակում է հասարակական լայն հնչեղություն ունենալ:
Երեկ առավոտյան հրապարակվեց ողբերգական վթարի տեսանյութը, որը լայն քննարկման առարկա դարձավ սոցիալական ցանցերում: Տեսանյութում երեւում է, թե ինչպես է «BMW X6» մակնիշի ավտոմեքենան բախվում Սայաթ-Նովա խաչմերուկով անցնող եւ դեպի Օպերա ընթացող Ճանապարհային ոստիկանության ծառայություն իրականացնող «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենային: Տեսանյութը դիտելիս պարզ է դառնում, որ ՃՈ ավտոմեքենան փողոցն անցնում է այն պահին, երբ մյուս ավտոմեքենաները շարունակում են տեղում կանգնած մնալ, ասել է թե՝ կարմիր լույսի տակով: «BMW X6»-ի բախումից հետո «Toyota Corolla»-ն մի քանի տասնյակ մետր շպրտվում է դեպի Աբովյան խաչմերուկ, իսկ «BMW X6»-ը դուրս է գալիս ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվում կանաչապատ տարածքում գտնվող գովազդային վահանակին: Երեկ արդեն դեպքի վայրից հեռացրել էին ջարդուփշուր արված գովազդային վահանակը, դեպքի վայրից դեռ չէր հեռացվել «Toyota Corolla» մակնիշի տարբերանշանը եւ մի քանի ջարդուփշուր արված մասեր եւս: Իսկ այն վայրում, որտեղ հանգրվանել է ջախջախված ՃՈ մեքենան, ծաղկեպսակ էր դրված:
Ողբերգական ավտովթարի տեսանյութը լայն քննարկման առարկա դարձավ. հատկապես քննարկվում էր այն հանգամանքը, որը ՃՈ մեքենան լուսացույցի կարմիր լույսի ժամանակ է անցել՝ չզիջելով անգամ հետիոտներին: Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ ՃՈ տեսուչները գտնվել են ծառայության մեջ եւ իրականացրել գիշերային հերթապահություն։ Համաձայն Ճանապարհային երթեւեկության կանոնների 4-րդ գլխի 26-րդ կետի ՝ կապույտ գույնի առկայծող փարոսիկը միացրած տրանսպորտային միջոցների վարորդները, անհետաձգելի ծառայողական առաջադրանքներ կատարելիս, ապահովելով երթեւեկության անվտանգությունը, կարող են չպահպանել կանոնների II (Լուսացույցի եւ կարգավորողի ազդանշանները) (բացի կարգավորողի ազդանշաններից), V-XVI , XIX եւ XXI բաժինների պահանջները: Այսինքն՝ ՃՈ տեսուչների գործողություններն օրենքի շրջանակներում են եղել:
Վթարի հետեւանքով Toyota Corolla» մակնիշի վարորդ ՃՈ տեսուչ Արեգ Դավթյանը հիվանդանոցում մահացել է, իսկ նրա գործընկեր Խաչիկ Գասպարյանը մահացել է մի քանի ժամ անց՝ հիվանդանոցում: Ինչ վերաբերում է «BMW X6»-ին, ապա վարորդը՝ քրեական հեղինակություն համարվող Ճըվճվ Արոյի որդին՝ Սարգիս Վարդանյանը, դեպքից հետո դիմել էր փախուստի, ապա ինքնակամ ներկայացել ոստիկանության բաժին: Նրանից բացի, «BMW X6»-ում երկու ուղեւոր է եղել, որոնք եւս ստացել են մարմնական վնասվածքներ, սակայն չեն հոսպիտալացվել:
Նախօրեին երեկոյան Սարգիս Վարդանյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) եւ ՀՀ ՔՕ 244 հոդվածով (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) նախատեսված հանցագործությունները կատարելու կասկածանքով: Մեր տեղեկություններով, նա հրաժարվել է դեպքի վերաբերյալ ցուցմունք տալ: Նույն այդ տեղեկություններով, մի քանի վկաներ նշել են, որ դեպքի օրը Սարգիս Վարդանյանը խմիչք է օգտագործել: Թե որքանով են համապատասխանում այս տեղեկություններն իրականությանը, կպարզվի սույն գործով նշանակված դատաքիմիական փորձաքննության եզրակացությունից հետո:
Երեկ պարզվեց նաեւ, որ Սարգիս Վարդանյանը 2014 թվականին մեկ տարով զրկված է եղել վարորդական իրավունքից, ավելին՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանի փոխանցմամբ՝ Սարգիս Վարդանյանի կողմից վարորդական իրավունքը կրկին վերականգնելու մասին տվյալներ վարույթն իրականացման մարմնին հայտնի չէ: Սա էլ, ըստ էության, նշանակում է, որ Սարգիս Վարդանյանը մեքենան վարել է առանց վարորդական իրավունքի: Մեր հարցին ի պատասխան Տռուզյանն ասաց նաեւ, որ կան ցուցմունքներ, որոնց համաձայն BMW X6-ը գերազանցել է թույլատրելի արագությունը: Նրա խոսքով՝ սրանք նախնական տվյալներ են, որոնք ստուգվում են: Նա ասաց, որ նշանակվել է դատաավտոտեխնիկական, դատաքիմիական, դատակենսաբանական, մանրաթելային փորձաքննություն եւ քննություն է տարվում պարզելու վթարի իրական հանգամանքները:
Արա Վարդանյանը (Ճըվճվ Արո) մահացել է ամիսներ առաջ՝ գլխի իշեմիկ ինսուլտից: Նրա երկու որդիները բազմաթիվ անգամ հայտնվել են իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում, սակայն ինչպես բերման են ենթարկվել, այնպես էլ՝ ազատ արձակել: Ակնհայտ է, որ նրա որդիները վայելում են իշխանությունների հովանավորչությունը, հակառակ պարագայում վաղուց արդեն իրենց մասնակցությամբ հարուցված քրեական գործերից մեկով անազատության մեջ կլինեին, այդպիսով վտանգ չդառնալով հանրության համար, եւ ի վերջո չէին խլի երիտասարդ ոստիկանների կյանքը: Այս անգամ էլ հանրությունը լուրջ կասկածներ ունի, որ քրեական սույն հեղինակության որդիները կպատժվեն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս պահի դրությամբ Սարգիս Վարդանյանը մեղադրվում է անզգույշ հանցագործություն կատարելու մեջ, կամ ինչպես կասեր Սերժ Սարգսյանը՝ դժբախտ պատահարի, հետեւաբար՝ իսկապես չի բացառվում, որ Սերժ Սարգսյանն իր հերթական օժանդակությունը «շռայլի» Սարգիս Վարդանյանին:
Անցյալ տարեվերջին Սերժ Սարգսյանը ՏԻՄ եւ տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովում ասաց. «Նորից եմ կրկնում` մենք պատրաստ ենք, եթե ինչ-որ դեպք է պատահել, որ մեզնից կախված չէ՝ դժբախտ պատահար եւ այլն, պատրաստ ենք ամեն ինչով օժանդակելու, բայց դիտավորյալ ձեռքերը կեղտոտելը մենք պատրաստ չենք այլեւս հանդուրժել»: Այնպես որ, Սարգիս եւ Սերժ Վարդանյանները գուցե այս անգամ էլ խուսափեն պատասխանատվությունից, չնայած նրա, որ մարդկային կյանքեր են խլվել եւ ընտանիքներ դժբախտացել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Փոխվարչապետ Խաչատրյանը և ՎԶԵԲ՝ Թուրքիայի և Կովկասի հարցերով տնօրենը քննարկել են համագործակցության մասին հարցեր
Կեցցե՛ Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությունը. Ժան-Նոել Բարոն և Միրզոյանը միասին տեսանյութ են հրապարակել
Կանդազների մասին վաղուց էինք զգուշացնում. Հարությունյանը հրապարակել է ՀՀ վարչապետի՝ 2024-ի ելույթը. տեսանյութ
Արաբական Միացյալ Էմիրությունները դուրս կգա ՕՊԵԿ-ից և ՕՊԵԿ+-ից
Իրականում որոշ մարդկանց անհանգստացնում է ոչ թե անձնագրի գույնը, դիզայնը, այլ վիզաների ազատականացումը. Թունյան
Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդի դի
Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Մեկը չհիշեց՝ ռուսական անձնագիրն էլ է կարմիր, սովետականն էլ. նեղացնում եք տերերին, թրքացմանագետներ. Աբրահամյան
Կանդազը ինքնուրո՞ւյն է ղալաթներ արել. տականքներին վարձել են, որ ՀՀ-ի դեմ տեղեկատվական դիվերսիա անեն. տեսանյութ
ԳՇ պետ Ասրյանը և Հնդկաստանի ԶՈւ պաշտպանության շտաբի պետը քննարկել են 2 երկրի համագործակցության մասին հարցեր
ԵՄ-ն ողջունում է Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման հարցով Հայաստան-Թուրքիա հանդիպումը
Իրանն ամբողջությամբ արգելել է պողպատե արտադրանքի արտահանումը
Հարությունյանը և Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի նախագահը քննարկել են առաջիկա ընտրությունները
Մեքենան բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել. վարորդը մեքենա վարելու իրավունք չի ունեցել
ԱԺ փոխնախագահն Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության հետ քննարկել է համագործակցության մասին հարցեր
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Վայոց ձորի և Լոռու մարզերում
Գիտության զարգացումը մեր քաղաքականությունն է, առանց դրա չենք պատկերացնում պետության զարգացումը. վարչապետ
Քոչարյանը անձնական վենդետա ունի ՀՀ քաղաքացիների դեմ. մեր գլխին աղետ ու պատերազմ են ուզում բերել. տեսանյութ
Համաներում չի լինելու. ընտրակաշառք տալը, վերցնելը, ապօրինի գույք ձեռք բերելը պատժվում է օրենքով. Սիմոնյան
Նախարարությունը մարդասիրական օգնության դեղեր և օպտիկական ակնոցներ է հատկացրել բուժհաստատություններին
Համաձայնեք՝ հիանալի արդյունք է ստացվել. Միրզոյանը ներկայացրել է Փարիզում ՀՀ դեսպանության աշխատանքները
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Արուսյակ Ջուլհակյանը
Նախատեսվում է սոցիալապես անապահով կամ սեփական բնակտարածք չունեցող անձանց ապահովել մոդուլային տնակներով
Գիտությունների ազգային ակադեմիայում հանդիպում գիտական հանրության հետ. վարչապետ
Պատմական առաջընթաց. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ Կարս-Գյումրի երկաթգծի վերակառուցման հարցերով խմբի մասին
Հեղուկ գազի շուկայում կան խնդիրներ. նախարարությունը պատասխանել է թեմայի շուրջ առավել հաճախ տրվող հարցերին
Տեղի է ունեցել Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման՝ Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի հանդիպումը
Երկրաշարժ Թուրքիայի տարածքում. ցնցումները զգացվել են Գյումրիում ու կից համայնքներում
Ուզում ենք ստեղծել մի Հայաստան, որտեղ երիտասարդներն են փոփոխությունների հեղինակը․ Արայիկ Հարությունյան
Եվրոպացի առաջնորդների հետ Հայաստան կժամանի նաև Կանադայի վարչապետը
ՀԷՑ-ի շուրջ 3700 աշխատակից պարգևավճար է ստացել մարտ ամսվա համար․ ՀԷՑ-ը ծառայում է մեր ժողովրդին․ Պետրոսյան
Մեկ շաբաթից կտեսնենք Ֆրանսիայի հետ երկար բանակցված ռազմավարական փաստաթղթի ստորագրումը․ Արարատ Միրզոյան
Մի՛ վաճառեք ձեր և ձեր երեխաների ապագան․ ևս մեկ անգամ ապացուցվում է՝ խնդիր ունեն ժողովրդի իշխանության հետ
ՄԻՊ աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմը մշակում է գործունեության եռամյա ռազմավարության ծրագիրը
Մի խումբ անձինք 29 դրվագ գործողությամբ իրացրել են կեղծ թղթադրամներ. քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Չտրվել խուճապային գնումների, հեղուկ գազի խնդրի կարգավորման աշխատանքներն ընթացքի մեջ են․ նախարարություն
«Օրբելի» վերլուծական կենտրոնը և ECSSR-ը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա 5-9 աստիճանով․ անձրև կտեղա, լեռնային շրջաններում թաց ձյուն կլինի
Մենք գիտությանը չենք աջակցում, գիտության զարգացումը մեր քաղաքականությունն է․ Նիկոլ Փաշինյան․ տեսանյութ
Քննարկում «Տարածաշրջանային զարգացումները և «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հեռանկարները» խորագրով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT