Ուզում ենք ստեղծել մի Հայաստան, որտեղ երիտասարդներն են փոփոխությունների հեղինակը․ Արայիկ Հարությունյան

28/04/2026 schedule16:20

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Հայաստանում մասնակցային կառավարման գործընթացում երիտասարդների ներգրավվածության խթանում» նոր նախաձեռնության մեկնարկային հանդիպմանը։

Նախաձեռնությունն իրականացնում է ՀՀ կառավարությունը Գերմանիայի և Շվեյցարիայի կառավարությունների աջակցությամբ։ Այն ուղղված է մասնակցային բյուջետավորման գործընթացներում երիտասարդների ներգրավվածության բարձրացմանը։ Մեկնարկային հանդիպման նպատակն է ընդհանուր պատկերացում ձևավորել նախաձեռնության նպատակների, շրջանակի և ակնկալվող արդյունքների վերաբերյալ։ Այն կծառայի որպես հարթակ՝ տեսակետների փոխանակման, հիմնական առաջնահերթությունների և մարտահրավերների բացահայտման, ինչպես նաև ինստիտուցիոնալ պատասխանատվության և ներգրավվածության ապահովման համար։

Արայիկ Հարությունյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում մասնավորապես նշել է․

«Հարգելի՛ գործընկերներ, տիկնա՛յք և պարոնա՛յք, սիրելի՛ երիտասարդներ, ուրախ եմ ողջունել ձեզ այս սրահում։ Այսօր մենք հավաքվել ենք ոչ թե հերթական ծրագիրը սկսելու, ազդարարելու, այլ միասին նոր մշակույթ ձևավորելու համար։

Շատ ուրախ եմ, որ այս ծրագիրն իրականացվում է, որովհետև մենք այս ուղղությամբ շատ ենք աշխատել և շատ ենք կարևորել, և գոհունակությամբ ուզում եմ նշել, որ հասել ենք այս հանգրվանի։

Եկեք լինենք անկեղծ. մենք հաճախ ենք խոսում բարեփոխումների մասին, բայց պետք է խոստովանենք, որ դրանք միշտ չէ, որ տալիս են այն արդյունքը, որին սպասում է քաղաքացին։ Ինչո՞ւ, որովհետև օրենքներ փոխելը հեշտ է, բայց մտածողություն, մշակույթ և վարքագիծ փոխելը՝ շատ դժվար։ Մենք հասկացել ենք մի կարևոր բան. առանց մարդկանց իրական մասնակցության, ներգրավվածության նույնիսկ ամենալավ ծրագիրը կարող է պարզապես մնալ թղթի վրա։

Այստեղ է, որ ձեր դերը, սիրելի՛ երիտասարդներ, դառնում է առանցքային և վճռորոշ։ Մենք ձեզ չենք դիտարկում որպես «վաղվա օրվա» կադրեր․ այս արտահայտությունը ես չեմ սիրում։ Դուք այսօրվա գործող անձինք եք։ Ձեր կրթությունը, նորարար միտքը և նույնիսկ ձեր քննադատական հայացքն այն է, ինչ պետք է պետական համակարգին՝ ավելի արդյունավետ և նպատակային դառնալու համար։

Եվ հենց մասնակցային կառավարման մեխանիզմներն են այն գործիքը, որի միջոցով այս ներուժը կարող է վերածվել կոնկրետ արդյունքի: Այդ մեխանիզմները մեզ համար ոչ թե լրացուցիչ գործիք են, այլ պետական կառավարման էական բաղադրիչ։ Եվ սա ասում եմ ամենայն անկեղծությամբ և վստահությամբ։ Այն հնարավորություն է տալիս քաղաքացիներին դառնալ որոշումների կայացման իրական մասնակից, իսկ պետական մարմիններին՝ ավելի ճշգրիտ արձագանքել հանրային կարիքներին։

Համայնքներում մենք հաջողել ենք մասնակցային բյուջետավորումը, որը, կարծում եմ, այս տարիների մեր լավագույն ձեռքբերումներից մեկն է, և այն պարզապես ֆինանսական գործիք չէ։ Սա վստահության կամուրջ է քաղաքացու և պետության միջև։ Երբ դուք մասնակցում եք որոշում կայացնելուն, դուք դառնում եք այդ որոշման տերը։ Ես ուզում եմ հիշեցնել, որ այդ ծրագրերի, եթե չասեմ մեծամասնությունը, բայց մի զգալի հատվածը վերաբերում էր երիտասարդներին և պատանիներին։ Իմացել եմ, որ պատանիները մեծերին ներգրավել են, որպեսզի իրենց ուզած նախագծերը քվեարկվեն և անցնեն ու անցել են։

Մասնակցության դերը շատ ավելի լայն է մեզ համար։ Առջևում նաև կարևոր քաղաքական իրադարձություններ են՝ ընտրություններն են, և ձեզնից շատերի համար սա լինելու է քաղաքացիական առաջին լուրջ քայլը։ Մեր նպատակն է, որ ձեր մասնակցությունը չսահմանափակվի միայն ընտրական տեղամաս գնալով։ Մենք ուզում ենք, որ դուք լինեք ներգրավված, բայց ներգրավված ոչ թե բուն ընտրություններին, այլ ընտրությունից ընտրություն ընկած ողջ ժամանակահատվածին։ Այսինքն՝ ընտրություններն ավարտվեցին, և պետք չէ սպասել հաջորդ 5 տարվա այս կարևոր երկու-երեք ամիսներին, այլ պետք է ներգրավված լինել, որպեսզի այն ծրագրերը, որոնք կան ձեր մտքում, և այն ծրագրերը, որոնք առաջարկում է գործող Կառավարությունը, իրականացվեն, իրականացվեն համագործակցաբար և որակով։

Մեր առաջընթացն այս ուղղությամբ գրանցել ենք ՀՀ կառավարության տարբեր ճյուղերի, համայնքների, քաղաքացիական հասարակության և միջազգային գործընկերների համատեղ և նվիրված ջանքերի արդյունքում։ Բայց մեր գլխավոր նպատակն է, որ այս մոդելները դառնան կայուն և աշխատեն ինչպես ազգային մակարդակում, այնպես էլ Հայաստանի բոլոր համայնքներում։

Սիրելի՛ երիտասարդներ, օգտագործ՛ք այս հարթակը։

Մենք այստեղ ենք ձեզ լսելու և ձեր գաղափարները գործնական մեխանիզմների վերածելու համար։ Մենք ուզում ենք ստեղծել մի Հայաստան, որտեղ դուք ոչ թե ուղղակի տեսնում եք փոփոխությունները, այլ հենց դուք այդ փոփոխությունների հեղինակն եք։

Շնորհակալություն, և հուսով եմ, որ մեկ տարի անց մենք նորից կհավաքվենք այստեղ, կամփոփենք, ձեռքբերումները կարձանագրենք, խնդիրները կլուծենք, նոր առաջարկները կընդունենք և առաջ կգնանք»։

Այս նախաձեռնությունը միտված է խթանելու առավել ներառական և թափանցիկ մասնակցային կառավարում տեղական մակարդակում՝ ապահովելով, որ երիտասարդներն իմաստալից մասնակցություն ունենան տեղական որոշումների կայացման գործընթացներում, այդ թվում՝ մասնակցային բյուջետավորման և քաղաքացիական մասնակցության այլ գործընթացներում։ Նախաձեռնությունը կիրականացվի երիտասարդական կենտրոնների և ավագ դպրոցների միջոցով՝ զուգորդվելով իրազեկման բարձրացման միջոցառումներով, կարողությունների զարգացման դասընթացներով և առցանց ներգրավման գործիքներով։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
356 դիտում

ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Արուսյակ Ջուլհակյանը

Նախատեսվում է սոցիալապես անապահով կամ սեփական բնակտարածք չունեցող անձանց ապահովել մոդուլային տնակներով

Գիտությունների ազգային ակադեմիայում հանդիպում գիտական հանրության հետ. վարչապետ

Պատմական առաջընթաց. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ Կարս-Գյումրի երկաթգծի վերակառուցման հարցերով խմբի մասին

Հեղուկ գազի շուկայում կան խնդիրներ. նախարարությունը պատասխանել է թեմայի շուրջ առավել հաճախ տրվող հարցերին

Տեղի է ունեցել Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման՝ Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի հանդիպումը

Երկրաշարժ Թուրքիայի տարածքում. ցնցումները զգացվել են Գյումրիում ու կից համայնքներում

Ուզում ենք ստեղծել մի Հայաստան, որտեղ երիտասարդներն են փոփոխությունների հեղինակը․ Արայիկ Հարությունյան

Եվրոպացի առաջնորդների հետ Հայաստան կժամանի նաև Կանադայի վարչապետը

ՀԷՑ-ի շուրջ 3700 աշխատակից պարգևավճար է ստացել մարտ ամսվա համար․ ՀԷՑ-ը ծառայում է մեր ժողովրդին․ Պետրոսյան

Մեկ շաբաթից կտեսնենք Ֆրանսիայի հետ երկար բանակցված ռազմավարական փաստաթղթի ստորագրումը․ Արարատ Միրզոյան

Մի՛ վաճառեք ձեր և ձեր երեխաների ապագան․ ևս մեկ անգամ ապացուցվում է՝ խնդիր ունեն ժողովրդի իշխանության հետ

ՄԻՊ աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմը մշակում է գործունեության եռամյա ռազմավարության ծրագիրը

Մի խումբ անձինք 29 դրվագ գործողությամբ իրացրել են կեղծ թղթադրամներ. քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Չտրվել խուճապային գնումների, հեղուկ գազի խնդրի կարգավորման աշխատանքներն ընթացքի մեջ են․ նախարարություն

«Օրբելի» վերլուծական կենտրոնը և ECSSR-ը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա 5-9 աստիճանով․ անձրև կտեղա, լեռնային շրջաններում թաց ձյուն կլինի

Մենք գիտությանը չենք աջակցում, գիտության զարգացումը մեր քաղաքականությունն է․ Նիկոլ Փաշինյան․ տեսանյութ

Քննարկում «Տարածաշրջանային զարգացումները և «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հեռանկարները» խորագրով

Մոսկվայում նորակառույց է այրվում․ հայտարարվել է հրդեհի բարդության 5-րդ աստիճան․ զոհեր և տուժածներ կան

Բերդավանում տուն է այրվել

Կխոսեք բաց կապով, փակ կապով, աղունիկ կուղարկեք՝ հայտնի է դառնալու․ Սիմոնյանը՝ ընտրակաշառք վերցնողներին

ՀՀ քարտեզը, այբուբենը և առաջին հայատառ նախադասությունը․ կենսաչափական անձնագրերը հասանելի կլինեն 2026-ի աշնանը

Խոշոր չափերով ավազակության մեղադրանքով հետախուզվող է հայտնաբերվել․ տղամարդը տեղափոխվել է ՔԿՀ․ տեսանյութ

ՌԴ խանութներում արգելվել է «Ջերմուկ»-ի վաճառքը․ պատճառը «Ռոսպոտրեբնադզոր»-ի նամակն է

Անվստահությո՞ւն սեփական թիմի հանդեպ․ Թաթոյանը հիմնադրել, գրանցել է «Միասնության թևեր»-ը և որոշել է չանդամակցել

ԱԺ հերթական ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները, ըստ ընտրական տեղամասերի, հրապարակված են

Նմուշառման արդյունքները հայտնի են․ Բյուրեղավանում աղիքային վարակի բռնկման ակտիվ տարածում չի արձանագրվում

Արտերկրում ընտրակաշառք վերցնողները «Զվարթնոց»-ում և մյուս անցակետերում անմիջապես ձերբակալվելու են. Ռուբինյան

Խոստովանեց՝ իրենց իրական նպատակը Քոչարյան-Ծառուկյան տանդեմի հետ կոալիցիա կազմելն է․ Մանավազյան

19 տարվա դադարից հետո Չարլզ III-ը և թագուհի Կամիլան ժամանել են ԱՄՆ․ ինչ արարողակարգ է խախտել Թրամփը․ տեսանյութ

Արարատյան դաշտում 9 ապօրինի հորի շահագործում է կասեցվել

ՀՀ ինքնիշխան տարածքի որևէ հատված փոխանցելու «տեղեկատվությունը» չի կարող համապատասխանել իրականությանը ի բնե

Պռոշյան տանող կամրջի տակ տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Քաղաքական հակառակորդները, չկարողանալով ներկայացնել բովանդակային օրակարգ, փորձում են հանրությանը մոլորեցնել

Հայաստանը կատարում է կարևոր քայլ․ նոր անձնագրերը կունենան բարձր մակարդակի պաշտպանական մեխանիզմներ․ վարչապետ

ՀՀ նոր կենսաչափական անձնագիրը արտացոլում է մեր ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունը և պետականությունը

Թրամփը դժգոհ է պատերազմը դադարեցնելու Իրանի առաջարկից

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

24 ժամ ջուր չի լինի Սյունիքի մի քանի գյուղում և Կապանի որոշ հասցեներում