Հիմա արդեն գիտենք, «թե ինչ է խոշտանգումը, և ով կարող է խոշտանգել»․ Աննա Հակոբյանը՝ Իոաննիսյանին

27/04/2026 schedule22:50

Աննա Հակոբյանը սոցցանցի իր էջում արձագանքել է Դանիել Իոաննիսյանի՝ «Կարծում եմ՝ տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը, և ով կարող է խոշտանգել, իսկ ով անգամ տեսականորեն չի կարող» արտահայտությանը:

««Կարծում եմ՝ տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը, և ով կարող է խոշտանգել…»,- այս խոսքերն այսօր հրապարակայնորեն ուղղվել են ինձ։

Ահա ուրեմն եկեք միասին պատկերացնենք, թե ինչ է խոշտանգումը, և ով կարող է խոշտանգել։

Կ Ո Ն Վ Ե Ն Ց Ի Ա
ԽՈՇՏԱՆԳՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՅԼ ԴԱԺԱՆ, ԱՆՄԱՐԴԿԱՅԻՆ ԿԱՄ ՆՎԱՍՏԱՑՆՈՂ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ ՈՒ ՊԱՏԺԻ ԴԵՄ
(10 դեկտեմբերի 1984 թ.)
Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները,
հաշվի առնելով, որ, Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությամբ հռչակված սկզբունքների համաձայն, մարդկության ընտանիքի բոլոր անդամների հավասար ու անօտարելի իրավունքների ճանաչումն ազատության, արդարության և աշխարհում խաղաղության հիմքն է,
ընդունելով, որ այդ իրավունքները բխում են մարդկային անհատականությանը ներհատուկ արժանապատվությունից,
հաշվի առնելով Կանոնադրությամբ, մասնավորապես, 55-րդ հոդվածով պետությունների ստանձնած պարտավորությունը՝ աջակցել մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների համընդհանուր հարգմանն ու պահպանմանը,
հաշվի առնելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 5-րդ հոդվածն ու Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 7-րդ հոդվածը, որոնք երկուսն էլ նախատեսում են, որ ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների ու դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի,
հաշվի առնելով նաև 1975 թվականի դեկտեմբերի 9-ին Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի ենթարկվելուց բոլոր անձանց պաշտպանության մասին հռչակագիրը,
կամենալով խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմ պայքարը ողջ աշխարհում դարձնել ավելի արդյունավետ,
համաձայնեցին ներքոհիշյալի շուրջ.

Հ ո դ վ ա ծ 1
1. Սույն Կոնվենցիայի նպատակների համար «խոշտանգում» հասկացությունը նշանակում է ցանկացած գործողություն, որով որևէ անձի դիտավորությամբ պատճառվում է մարմնական կամ մտավոր ուժեղ ցավ կամ տառապանք՝ նրանից կամ երրորդ անձից տեղեկություններ կամ խոստովանություն կորզելու, այն գործողության համար պատժելու, որը կատարել կամ կատարման մեջ կասկածվում է նա կամ երրորդ անձը, կամ նրան կամ երրորդ անձին վախեցնելու կամ հարկադրելու նպատակով, կամ ցանկացած տեսակի խտրականության վրա հիմնված ցանկացած պատճառով, երբ նման ցավը կամ տառապանքը պատճառվում է պետական պաշտոնյայի կամ պաշտոնապես հանդես եկող այլ անձի կողմից կամ նրանց դրդմամբ կամ համաձայնությամբ։

Հ ո դ վ ա ծ 2
1. Յուրաքանչյուր մասնակից պետություն ձեռնարկում է օրենսդրական, վարչական, դատական կամ այլ արդյունավետ միջոցներ՝ իր իրավազորության ներքո ցանկացած գտնվող տարածքում խոշտանգումների դեպքերը կանխելու համար։
2. Ոչ մի բացառիկ հանգամանք, ինչպիսին էլ այն լինի՝ պատերազմական դրություն կամ պատերազմի վտանգ, ներքին քաղաքական անկայունություն կամ ցանկացած այլ արտակարգ իրավիճակ, չի կարող վկայակոչվել որպես խոշտանգումների արդարացում։
3. Վերադաս պետի կամ պետական իշխանության հրամանը չի կարող վկայակոչվել որպես խոշտանգումների արդարացում

Հ ո դ վ ա ծ 4
1. Յուրաքանչյուր մասնակից պետություն ապահովում է, որ խոշտանգման բոլոր գործողություններն իր քրեական օրենսդրությանը համապատասխան քննության առնվեն որպես հանցագործություններ։ Նույնը վերաբերում է խոշտանգման ենթարկելու փորձին, ինչպես նաև ցանկացած անձի այն գործողություններին, որոնք ներկայանում են որպես մասնակցություն կամ գործակցություն խոշտանգմանը։
2. Յուրաքանչյուր մասնակից պետություն այս հանցագործությունների համար սահմանում է համապատասխան պատիժներ՝ հաշվի առնելով դրանց ծանր բնույթը
Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1993 թվականի հոկտեմբերի 13-ից:

AI Overview

ՀՀ քրեական օրենսգիրքը բացարձակապես արգելում է խոշտանգումները՝ հիմնվելով միջազգային նորմերի վրա։ Խոշտանգումը որակվում է որպես պաշտոնատար անձի կամ պետական մարմնի անունից հանդես եկող անձի կողմից ֆիզիկական կամ հոգեկան ծանր տառապանք պատճառելը։ Դրանց կիրառումը որևէ պարագայում չի արդարացվում։
Հիմնական դրույթները.
* Սահմանում. Խոշտանգումը պաշտոնատար անձի կամ նրա համաձայնությամբ այլ անձի կողմից տեղեկություն կորզելու, պատժելու, ահաբեկելու նպատակով ֆիզիկական կամ հոգեկան ծանր տառապանք պատճառելն է։
* Բացարձակ արգելք. Միջազգային իրավունքով և ՀՀ օրենսդրությամբ խոշտանգումների կիրառումը որևէ հանգամանքում (պատերազմ, արտակարգ դրություն) չի թույլատրվում։
* Քրեական պատասխանատվություն. Խոշտանգումը համարվում է ծանր հանցագործություն և ենթարկվում է քրեական հետապնդման։
* Նոր Օրենսգիրք. ՀՀ քրեական նոր օրենսգիրքը (ուժի մեջ է 2022-ից) առավել հստակեցնում է մարդու կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունները, այդ թվում՝ խոշտանգումները։
Խոշտանգումների վերաբերյալ մանրամասն դրույթները սահմանված են ՀՀ Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։

Հ.Գ. Կարծում եմ՝ ամեն ինչ շատ հստակ էր, հիմա արդեն գիտենք, «թե ինչ է խոշտանգումը, և ով կարող է խոշտանգել»»,- ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ արիլի 27-ին տեղի էր ունեցել «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանի հրատապ ասուլիսը՝ «Անկախ դիտորդ» դաշինքի կողմից ապրիլի 22-ին  հիմնադրամի դեմ Վարչական դատարան ներկայացված հայցադիմումի վերաբերյալ։ Աննա Հակոբյանը հայտարարել էր իր իրավունքների խախտման մասին։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4064 դիտում

Էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության է դիմել 30 երեխա և 6 մեծահասակ․ ինչ վիճակում են նրանք

Օնլայն շահումով խաղերը ծայրահեղ հասանելի են դարձել․ առաջարկվում է ներդնել պաշտպանության եռաստիճան համակարգ

Վթարի է ենթարկվել «Տելակ» ամառային ճամբարից երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը․ տեսանյութ

Հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս. քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Սրբուհի Գալյանը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն

Հայրերը ևս կարող են օգտվել «ծնողական ժամ»-ից, օրական մինչև 30 րոպե կամ 1 ժամ բացակայել աշխատանքից․ Թորոսյան

Խախտումներ են հայտնաբերվել «Արարատցեմենտ»-ին 458 հա մակերեսով հողամասը վարձակալությամբ տրամադրման գործընթացում

Մայք Թայսոնը մեր Ներքին Չարբախի այգում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

«Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկված անձանց արգելված իրեր փոխանցել

Առաջարկվում է ավելացնել մեկ տոն ևս՝ Նավասարդ, լուծում գտնել ՀԱԵ տաղավար տոներին հաջորդող հիշատակի օրերի համար

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույց

Eurosatory 2026․ Ֆրանսիայի ԶՈՒ և վետերանների հարցերով լիազոր նախարարն այցելել է ՀՀ միասնական տաղավար

Երևան-Մեղրի ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ զոհ և տուժածներ կան

Առաջարկվում է օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը տրամադրել անժամկետ՝ գործողության դադարեցման հնարավորությունով

Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել

Ասի կարող ա գան խուզարկության, էն թղթի կեսը վառեցի, կեսը ճղեցի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն ԲՀԿ-ից

ԵՄ-ն արագացված միջոցառումների փաթեթ է մշակում Հայաստանի հետ առևտրային կապերը բարելավելու համար

Էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառությունը կընդլայնվի․ նախագիծ է ներկայացվել

Ազգային ժողովն ընդունել է 2025-ի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը

Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը կառուցված է․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Կենտրոն վարչական շրջանի որոշ հասցեներում հունիսի 18-ին և 19-ին գազ չի լինի

Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 7-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել

Գտնվել է Փամբակ գետն ընկած քույրերից փոքրի՝ 7-ամյա Նարեի մարմինը

ՄԻՊ-ը կարևորել է միջազգային հարթակներում փորձի փոխանակման միջոցով տարբեր կառուցակարգերի զարգացումը

Հայտնի են Հայաստանի մրցակիցները 2026-27 մրցաշրջանի Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման 2-րդ փուլում

Խոսքը բոլորովին այլ բանի մասին է. ներմուծման սահմանափակումների պատճառները քաղաքական չեն․ Ռոսսելխոզնադզոր

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Պարտավորվում ենք մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա և զենք մատակարարել Ուկրաինային․ G7 երկրների խոստումը

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ․ վարչապետ

Հայտնի են Հայաստանի ֆուտզալի Բարձրագույն խմբի մրցաշրջանի լավագույնները

Ապարանի ջրամբարը շահագործման ընթացքում՝ 1966-2026թթ․, ամբողջությամբ լցվել է ընդամենը 9 անգամ

Ֆոն դեր Լայենն ու Սթարմերը քննարկել են Մերձավոր Արևելքում վերջին զարգացումները

21-ամյա երիտասարդը կոտրել է խանութի դուռը, գողացել դրամարկղի ողջ գումարը

Հայտնի է՝ երբ ԿԸՀ-ն կքննի դատախազի՝ Քոչարյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնության դիմումը

Ապարանում բախվել են 4 մարդատար և մեկ կցորդիչով բեռնատարը․ 3 վիրավորներից մեկը տեղափոխվել է Երևան

ՆԱՏՕ-ն հակաօդային պաշտպանության համակարգ կտեղակայի Թուրքիայի Կոնյա նահանգում

ՀՀ դեսպանն ու ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավարը առևտրատնտեսական համագործակցության հարցեր են քննարկել

Արմյաշկաներին «բռնաբարելու» են շպրտեն. Պուտինն ուզում էր Փաշինյանին իշխանությունից գցեր, չկարողացավ. տեսանյութ

Ֆրանսիական «Թալես» և հայկական «ԲուՏեխ» ընկերությունները ռազմավարական գործընկերություն են հաստատել․ ԲՏԱ նախարար