Երևան
12 °C
Դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող «Ոսկե բանալի» առողջարանի ձեռքբերման գործընթացում ևս հայտնաբերել է մի շարք խախտումներ:
Մասնավորապես Կառավարության ղեկավարը 2003 թվականի հունվարի 9-ի որոշմամբ ՀՀ պետական գույքի կառավարման նախարարին թույլատրել է Արարատ քաղաքի Շահումյան 5 հասցեում գտնվող 44 միլիոն 390 հազար դրամ արժեքով «Ոսկե բանալի» պրոֆիլակտորիան (առողջարանը) վաճառել մրցույթով՝ որպես նվազագույն գին սահմանելով 6 միլիոն 500 հազար դրամը:
Հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը: Ընկերությունը 2003 թվականի օգոստոսի 15-ին կնքված պայմանագրով պարտավորվել է պայմանագրի կնքման պահից երկու տարվա ընթացքում կատարել 30 հազար ԱՄՆ դոլարի ներդրում, ինչպես նաև նույն ժամանակահատվածում ստեղծել 30 աշխատատեղ:
Ընկերությունը հետագայում ներկայացրել է բովանդակությամբ կեղծ փաստաթղթեր այն մասին, թե իբրև կատարել է վերոնշյալ պարտավորությունները:
Դրանից հետո ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետը չի ստուգել պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման հանգամանքը, դրանք համարել է կատարված, որի հետևանքով Հայաստանի Հանրապետությանը պատճառվել է 44 միլիոն 390 հազար դրամի գույքային վնաս:
ՀՀ կադաստրի կոմիտեի իրավասու պաշտոնյան, գրանցման հիմքում դնելով ոչ վերաբերելի որոշումներ, 2004 թվականի հունիսի 10-ին «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության սեփականության իրավունքն է գրանցել 1468,70 քմ մակերեսով առողջարանի շենքի և շինությունների նկատմամբ, իսկ դրանցով ծանրաբեռնված 3165 հա մակերեսով հողամասի նկատմամբ՝ վարձակալության իրավունքը:
Դատախազը, պետական շահերի պաշտպանության իր լիազորություններն իրականացնելու շրջանակներում հայտնաբերելով առերևույթ հանցանքի հատկանիշներ, 2026 թվականի հունիսի 15-ին հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե:
Միևնույն ժամանակ օտարման գործընթացում հայտնաբերված խախտումների հիմքով դատախազությունը հայցադիմում է ներկայացրել Վարչական դատարան Արարատ քաղաքում գտնվող «Ոսկե բանալի» առողջարանի նկատմամբ «Արարատցեմենտ» ՓԲ ընկերության անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն առ ոչինչ ճանաչելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման և «Արարատցեմենտ» ընկերության հողամասերի ձեռքբերման գործընթացում ևս հայտնաբերել է մի շարք խախտումներ:
Գլխավոր դատախազությունը 2026 թվականի մայիսի 5-ին գրություն է հասցեագրել ՀՀ կառավարություն՝ առաջարկելով քննարկել ընկերությունում առկա խախտումները և դրանց հետևանքները վերացնելու նպատակով պատշաճ վարչարարություն իրականացնելու, այդ թվում, օրինակ, ընկերությունում ժամանակավոր կառավարիչ նշանակելու նպատակահարմարությունը:
«Արարատցեմենտ» ՓԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող այլ գույքերի ձեռքբերման իրավաչափությունները պարզելու նպատակով դատախազության ուսումնասիրություններն ընթացքի մեջ են:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վանաձորում բնակվող քույրերի՝ գետն ընկնելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
ՌԴ Պետդումայի հերթական ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերին
Արմեն Գրիգորյանն ու «Save Armenia»-ի անդամներն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգին
Հաստատ լեգիտիմ ճգնաժամ կա Գյումրիի քաղաքապետարանում, և այդ հարցը պետք է լուծվի. Ռուբեն Ռուբինյան
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնվել է անփոփոխ՝ 6.50 տոկոս
2028թ. հունվարի 1-ից առողջության համընդհանուր ապահովագրության շահառու կդառնան բոլոր քաղաքացիները․ Ավանեսյան
Բավարար չէ ձերբակալել մի քանի տեղային տասովշիկների, պետք է գնալ մինչև վերև. Ռուբինյան
Ավելի շատ կանայք այն սեղանի շուրջ, որտեղ կայացվում են որոշումներ
Հուլիսի 1-ից ամբողջությամբ ներդրվում է անապահովության գնահատման նոր համակարգը
Ինչպես պետք է կատարվի նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպումը
Դատախազությունը «Արարատցեմենտ» ընկերության առողջարանի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Արթիկ քաղաքում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մինչև 30% idcoin լողավազաններում. Idram&IDBank
Խոշոր ավտովթար Երևանում. կան վիրավորներ
Այս ընտրությունները տեսանելի դարձրին ՀՀ ազգային անվտանգության նորագույն սպառնալիքները. Խաչատրյան
ԼՂ-ից տեղահանված մոտ 2970 ընտանիք Կառավարության աջակցությամբ արդեն ձեռք է բերել բնակարան. փոխվարչապետ
Փամբակ գետում կորած քույրերի որոնումները շարունակվում են. ներգրավված են փրկարարներ, ոստիկաններ, ԱԹՍ-ներ
«Հո թռած թուլա չենք, փողոցի տղա ենք, լավ տղա ենք». «Արի, ես 10 հազար բենզինի փող կտամ». նոր ձայնագրություններ
Առաջիկա տարիներին մեր նպատակն է լինելու արտաքին պարտքի չափը նվազեցնել 45 տոկոսից ներքև մակարդակի. Հովհաննիսյան
Բա ո՞ւր եք, չե՞ք գալիս՝ հասկանանք՝ 300 հազարից քանիսն են վերադարձել. Հակոբյանը՝ բացակայող ընդդիմությանը
Ընթանում է ԱԺ վերջին քառօրյան. վարչապետը խորհրդարանում է
Փորձի փոխանակում՝ COP17-ի անվտանգության ապահովման նպատակով․ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ազգային աշխատաժողով
Իրանը համաձայնել է երբեք միջnւկային զենք չունենալ. Թրամփ
Ինչպես խուսափել սուր աղիքային վարակիչ հիվանդություններից․ ՀՎԿԱԿ ուղեցույցը
Հիմնանորոգվում է Ծաղկաձորի մուտքից դեպի ճոպանուղի տանող 5 կմ երկարությամբ ճանապարհահատվածը. տեսանյութ
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետի առավոտյան ողջույնը
Վանաձորում Փամբակ գետն ընկած 7 և 13-ամյա քույրերի որոնումները վերսկսվել են
Օրդինատուրայի ծրագրով շուրջ 500 երիտասարդ բժիշկ գործուղվել է մարզային բժշկական կենտրոններ․ ԱՆ
ԱԺ արտահերթ նիստեր կլինեն, օրակարգում ընտրական ցենզի սահմանումն է․ Կոնջորյանը մանրամասնել է՝ ինչ է նախատեսվում
Ժողովուրդը ՔՊ-ին լեգիտիմ մանդատով օժտեց միանձնյա ձևավորել Կառավարություն․ պատերազմի եռագլուխ մաֆիան կկործանվի
Էկոնոմիկայի նախարարությունը կանգնած է գյուղացիների կողքին․ տնտեսվարողների հետ հանդիպում Շիրակի մարզպետարանում
Ռուսաստանը չի կարող ռազմական հաղթանակ տանել․ Մերց
Մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումները
Անվտանգության հարցերը պետք է որոշվեն՝ հիմնվելով հրեական պետության շահերի վրա․ Իսրայելը չի ենթարկվում ԱՄՆ-ին
Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարները կարևորել են համագործակցության ընդլայնումը
ՌԴ-ն խաբել է Կարապետյանին, հույսեր է տվել, ուղարկել ՀՀ. գուցե վախենում է, որ իրեն կզոհաբերեն. տեսանյութ
Նավերը սկսում են շարժվել Հորմուզի նեղուցից․ Թրամփ
Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի «Արծիվ գործընկեր-2026» ամենամյա զորավարժությունը
Ուզում են թռնել երկրից. գոնե ամոթ ունենան, լռեն. մարդիկ փողը վերցրել, իրենց չեն ընտրել. Ղազարյան. տեսանյութ
Միրզոյանն ու Սլովենիայի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել ԵՄ հարթակում փոխգործակցության մեխանիզմների շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT