Ոստիկանները «Սասնա ծռեր»-ի համակիրներին հրելով հանեցին փողոցի երթեւեկելի գոտուց. թարմացված

13:30- Ոստիկանությանը հաջողվեց թեթեւ հրելով ակցիայի մասնակիցներին հեռացնել Արշակունյաց պողոտայի երթեւեկելի գոտուց, որից հետո «Սասնա ծռեր»-ի համակիրները որոշեցին վերադառնալ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ կես ժամից վերսկսվելու է «Սասնա ծռեր» խմբի գործով արտագնա դատական նիստը: 

13:20- Այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ «Սասնա ծռեր» խմբի գործով արտագնա դատական նիստի ընթացքում կտրուկ վատացել էր «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Բիլյանի ինքնազգացողությունը: Նիստն ընդմիջվեց: Նիստից հետո «Հանուն Հայաստանի փրկության ճակատի» անդամները հայտարարեցին, որ շարժվում են դեպի քրեակատարողական վարչություն՝ հարցն այնտեղ եւս բարձրացնելու։

«Հայկական ժամանակ»-ի թղթակիցը ՀՀ քրեակատարողական վարչության շենքի մոտից հաղորդում է, որ «Սասնա ծռեր»-ի համակիրներն արդեն մեկ ժամ է քրեակատարողական հիմնարկի դիմաց ակցիա են իրականացնում: Նրանք պահանջում են «Սասնա ծռեր»-ի երկու անդամներ Սմբատ Բարսեղյանին ու Արմեն Բիլյանին տեղափոխել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Այս պահին նրանք դուրս են եկել Արշակունյաց պողոտայի երթեւեկելի հատված (այնտեղ է գտնվում Քրեակատարողական վարչությունը): Վարդգես Գասպարին պառկել է փողոցում: Երթեւեկությունը խաթարվել է եւ ոստիկանները խնդրում են ակցիա իրականացնողներին ազատել երթեւեկելի հատվածը:

«Սասնա ծռեր»-ի երկու անդամներ Սմբատ Բարսեղյանն ու Արմեն Բիլյանը արդեն երկար ժամանակ հացադուլ են հայտարարել, պահանջով, որ իրենց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխեն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Պատճառը «Նուբարաշեն»-ի անմարդկային պայմաններն են:

Սմբատ Բարսեղյանը 20 օր է արդեն հացադուլ է անում, Արմեն Բիլյանը՝ 23: Այսօր դատարանում Արմեն Բիլյանը հայտարարեց, որ եթե իրեն չտեղափոխեն, ինքը հացադուլը կշարունակի մինչեւ մահ:

Լուսանկարում՝ ձախից Վոլոդյա Ավետիսյանը

Հացադուլ անողների պաշտպանները հայտնել են, որ պահանջել են բժշկական օգնություն ցուցաբերել, բայց միայն ճնշումն են չափում ու գնում, Արմեն Բիլյանի մոտ ախտորոշել են հարմարվողականության խանգարում: Ըստ պաշտպանների՝ Քրեակատարողական վարչությունը նախ հայտնել է, որ Նուբարաշենից Արմավիր տեղափոխելու որոշումը պետք է կայացնի դատարանը, բայց դրանից հետո քրեակատարողական վարչության պետի տեղակալը գտել է, որ տեղափոխման անհրաժեշտություն չկա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3793 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը