Ամանորին Երեւանում 30 տուրիստական շրջայց է կատարվել, զբոսաշրջիկներին ուղեկցել է Ձմեռ Պապը

«Նոր տարին Երեւանում 2018» միջոցառումների ծրագրի շրջանակում Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնի նախաձեռնությամբ գործարկված «Երեւան Սիթի Տուր» տոնական երթուղին, որի մեկնարկը տրվել էր դեկտեմբերի 20-ին, աշխատել է նաեւ Ամանորի օրերին: Իրականացված 30-ից ավելի շրջերթերը սպասարկել են շուրջ 100 այցելուի՝ ինչպես երեւանցիների, այնպես էլ բազմաթիվ զբոսաշրջիկների, առավելապես` Ռուսաստանի Դաշնությունից, փոխանցում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Տոնական երթուղու այցելուների համար հաճելի անակնկալ էր նախապատրաստված. նրանց դիմավորել եւ ուղեկցել են Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Ավտոբուսը շրջել է տոնական Երեւանի փողոցներով՝ այցելուներին ներկայացնելով մայրաքաղաքի լուսավորված եւ զարդարված տեսարժան վայրերը: Երթուղու ընթացքում ներկաների բարձր տրամադրությունն ապահովել է ամանորյա ուրախ երաժշտությունը:

«Երեւան Սիթի Տուր» տոնական ծրագիրը կշարունակի գործել մինչեւ հունվարի 13-ը: Մեկնարկը՝ Հանրապետության հրապարակից: Մանրամասն տեղեկությունների եւ շրջերթում տեղերի ամրագրման համար անհրաժեշտ է զանգահարել 011 514-230 հեռախոսահամարով:

Տպել
954 դիտում

Մհեր Գրիգորյանն ու Թուրքմենստանի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր

Ծաղկաձորի «Golden Palace» հյուրանոցը գտնվում է պահպանության ռեժիմում. գործունեությունը դադարեցված է

Մասիսում հարձակվել են «Սուրբ Գեւորգ» եկեղեցու հոգեւոր հովվի վրա

Իհարկե, չեն սիրի, երբ պահակապետ կոչվածն այլեւս չկարողանա եղնիկի միս հյուրասիրել ընկերներին. կենդանաբանական այգու տնօրեն

Փաստացի կրպակներ՝ շարժական կետերի անվան տակ. քաղաքապետարանը խստացնում է վերահսկողությունը

ԲԴԽ-ն քննարկել է արդարադատական գործընթացների արդյունավետ կազմակերպմանը և պարգևատրումներին առնչվող հարցեր

Երբ ինձ ուղարկում եք բանակցելու, չեք ասում՝ կգնաս եւ հարցը կլուծես այսպես. Փաշինյանը՝ Ղարաբաղի խնդրի մասին

Ո՞վ է «Եվրատեսիլ 2019»-ի լավագույն կին կատարողը. ըստ հարցման՝ Սրբուկը դեռ 5-րդն է

Դավիթ Սանասարյանի պաշտպանները դիմել են գլխավոր դատախազին

«Ցածր նշաձող սահմանելու իրավունք չունենք». շինարարություն կազմակերպելու նոր չափորոշիչներ կսահմանվեն

Քննարկումներ եւ հանձնարարականներ. վարչապետը խորհրդակցություն է անցկացրել մարզպետների հետ

Սիրիահայերի խնդիրներն ուշադրության կենտրոնում են

Սարավանի լեռնանցքում գետնաբուք է, Դիլիջանում ձյուն է տեղում

ՀՖՖ-ի կոշտ արձագանքը «Բանանցին». ակումբը կպատժվի

Ստուգումներ՝ «Հրազդան» եւ «Աբովյան» ՔԿՀ–ներում. հայտնաբերվել են խախտումներ

«Ալաշկերտը» ՀՀ Գավաթի եզրափակչում է. շրջանցեց «Արարատ-Արմենիային» (տեսանյութ)

Թերացողներին չեմ հանդուրժի, իսկ սրտացավ ծառայողներին սիրով կպարգեւատրեմ. Վալերի Օսիպյան

Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողների համար կգործեն անվճար տրանսպորտային երթուղիներ

«Մանկական նոր ալիքում» Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչը հայ է (տեսանայութ)

Ողջիում կատարված ինքնասպանության դեպքով հարուցվել է քրեական գործ