Երևան
12 °C
Երեւանի «Արաբկիր» բժշկական համալիրում հակված չեն մանրամասներ հայտնել նախորդ գիշեր գրանցված երեխայի մահվան դեպքի վերաբերյալ: Զարգացման արատներ ունեցող այս երեխան հոսպիտալացվել էր շնչառական վարակների պատճառով բարդացած վիճակի կապակցությամբ:
Հավելյալ տեղեկությունները, որոնք փորձեցինք բուժհաստատությունում պարզել, այնքան էլ ամբողջական չեն, որովհետեւ թե՛ վերակենդանացման բաժանմունքի եւ թե՛ թոքաբանական բաժանմունքի ղեկավարները հրաժարվեցին ներկայացնել կատարվածը:
Բուժաշխատողների շրջանում մեր հարցումների ընթացքում, սակայն հաջողվեց պարզել, որ մահացած երեխան 6-7 տարեկան աղջիկ էր՝ Մերին: «Արաբկիրի» թոքաբանական բաժանմունք ընդունվել էր վերջին մեկ շաբաթվա ընթացքում: Մահվանից մեկ օր առաջ տեղափոխվել էր վերակենդանացման բաժանմունք:
Մերին Երեւանի բնակիչ էր: Բժիշկներից մեկը, հրաժարվելով խոսել ձայնագրիչի առկայությամբ, նշում էր, որ աղջիկն այս կենտրոն հաճախ է ընդունվել: Նա առողջական լուրջ խնդիրներ է ունեցել, երկար ժամանակ պայքարել են նրա կյանքը երկարացնելու համար, եւ հիմա էլ, չնայած այս անգամ դա չի հաջողվել, երեխայի մայրն իրենցից շնորհակալություն է հայտնել: Նշում էին, որ նա աղջկան միշտ միայնակ ու դժվարությամբ է հիվանդանոց հասցրել:
Ավելի վաղ անդրադարձել ենք, որ մեր ունեցած տեղեկությունների համաձայն՝ «Արաբկիր» բժշկական համալիրում նախորդ գիշեր երեխա է մահացել:
Համալիրի բժշկական տնօրեն Նինա Արիկյանցը մեր զրույցում հաստատեց լուրը, բայց դեպքի վերաբերյալ ամբողջական տեղեկություն չտրամադրեց:
Ասաց, որ երեխան գտնվել է վերակենդանացման բաժանմունքում, ունեցել է ծանրագույն նեւրոլոգիական խնդիրներ՝ զարգացման խորը հապաղումով: Չհերքեց նաեւ, որ նախկին առողջական խնդիրներին գումարվել են նաեւ ռեսպերատոր խնդիներ: Այսինքն՝ սուր շնչառական վարակները:
Նինա Արիկյանցը հիշեցրեց, որ «Արաբկիրը» պիոներական ճամբար չէ, որտեղ երեխաները գնում են հանգստանալու: «Քիչ թե շատ ինտելեկտ ունեցող ցանկացած մարդ հասկանում է, որ վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդը կարող է եւ մահանալ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է հարցին, որ փաստորեն երեխայի մահվանը նպաստել են շնչառական վիրուսները եւ դրանք չլինելու դեպքում նա կարող էր չմահանալ, բուժհաստատության տնօրենը պատասխանեց. «Ցանկացած բնածին արատ ունեցողի մահվան մեջ ինչ-որ դրդապատճառ պետք է լինի»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT