Երևան
12 °C
Հայկական Ժամանակը փաստաբան Նորայր Նորիկյանից նամակ է ստացել, որտեղ նա իր բողոքն է արտահայտում պետության անգործության դեմ: Այդ անգործության հետեւանքով, ըստ փաստաբանի, ուղղակիորեն խաթարվում է հասարակության հավատն ու վստահությունը դատական ու իրավական համակարգի նկատմամբ: Խոսքը 2016 թվականին Տավուշում զոհված զինծառայող Արսեն Արթուր Մխիթարյանի ողբերգական մահվան հանգամանքների քննության մասին է:
Ներկայացնում ենք փաստաբանի նամակ-դժգոհությունը՝ առանց կրճատումների.
Արսեն Արթուրի Մխիթարյանի ողբերգական մահից անցել է շուրջ մեկուկես տարի:
Ըստ պաշտոնական վարկածի՝ նրա դին հայտնաբերվել էր 2016թ․ հուլիսի 3-ին Տավուշի մարզում տեղակայված զորամասի մարտական հենակետում՝ ծնոտի շրջանում մահացու հրազենային վնասվածքով:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի հատկանիշներով /Ինքնասպանության հասցնելը/: Նշված քրեական գործի ընթացքում ներկայացրել ենք բազմաթիվ միջնորդություններ՝ ենթադրյալ մեղավորների հայտնաբերման ու Արսենի մահվան իրական հանգամանքների բացահայտման վերաբերյալ:
Ավելի՛ն, հայտնել ենք կոնկրետ անձանց անուններ, ովքեր, մեր խորին համոզմամբ, կարող են առնչություն ունենալ Արսեն Մխիթարյանի մահվան գործում, սակայն որևէ տեղաշարժ դեռևս չկա։ Ավելի՛ն, բացարկ ենք հայտնել վարույթն իրականացնող մարմնին, որի արդյունքում գործի քննությունը ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով տեղափոխվել է ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչություն:
Ավելի՛ն, Արսենի հոր՝ Արթուր Մխիթարյանի հետ հանդիպել ենք ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ու զինվորական դատախազին: Հանդիպման ընթացքում ինչպես Արթուր Մխիթարյանի, այնպես էլ իմ կողմից հստակ նշվել է, որ առկա է խորը անվստահություն վարույթն իրականացնող մարմնի նկատմամբ, միաժամանակ ընդգծվել է, որ անհասկանալի է նախաքննություն իրականացնող մարմնի որդեգրած վարքագիծը հանցագործության բացահայտման գործում, քանի որ որևէ էական տեղաշարժ այս ժամանակահատվածում չի նկատվում իրականությունը պարզելու գործում, հակառակը՝ գնալով մարում են այն նվազագույն հույսերը, որ հանցագործությունը երբևէ կբացահայտվի։
Վարույթն իրականացնող մարմնի նկատմամբ ունեցած անվստահության պատճառով կրկին անգամ դիմել ենք ՀՀ գլխավոր դատախազին՝ գործի վարույթն այլ մարմնի հանձնարարելու համար, ինչը բավարարվել է, և գործի վարույթը ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հրամանով փոխանցվել ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության վարչությանը:
Եվ ի՞նչ… Այսօր ստացվել է քննիչի ծանուցումը, որից պարզ է դարձել հետևյալը. Դեռևս հինգ ամիս առաջ՝ 2017թ. օգոստոսի 11-ին, վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել «Հետմահու դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն նշանակելու մասին», որի կատարումը հանձնարարվել է ՀՀ Փորձաքննությունների ազգային բյուրո ՊՈԱԿ-ի և ՀՀ ԱՆ կից միջգերատեսչական հոգեբուժական հանձնաժողովի փորձագետներին: Նշված հանձնաժողովի նախագահի պաշտոնակատարի կողմից 2017թ. դեկտեմբերի 11-ին ստացվել է գրություն, որ փորձաքննությունը կարող է կատարվել միայն 2018թ. ապրիլ ամսից հետո: Քննիչին այլ բան չի մնացել, քան նշանակել նոր փորձաքննություն՝ այն հանձնարարելով այլ մասնագիտական հիմնարկների: Այս ամենն այլ կերպ, քան խայտառակություն որակելը, հնարավոր չէ: Ի՞նչ է ստացվում:
Ստացվում է, որ 5 ամիս ժամանակ վատնելուց հետո կրկին որոշում է կայացվել փորձաքննություն նշանակելու մասին, որի արդյունքները, Աստված գիտե, թե երբ կստացվեն: Արդյունքում, այսպիսի անպատասխանատու վարքագծի դրսևորման պայմաններում ուղղակիորեն խաթարվում է հասարակության հավատն այս համակարգի նկատմամբ:
Վերջիվերջո, խոսքը զինվորի ողբերգական մահվան մասին է: Այսպիսի իմիջիալյոց, գործի նկատմամբ մատների արանքով նայելու տխրահռչակ գործելակերպը մարդկանց մոտ ծնում է օբյեկտիվ դժգոհություն, ավելին՝ մարդիկ սկսում են ոչ միան չհավատալ, այլև արձանագրել, որ այստեղ միտում ու շահագրգռվածություն կա՝ գործը չբացահայտելու:
Արսեն Մխիթարյանի հարազատների մոտ արդեն իսկ առկա է համոզմունք, որ նրա մահվան գործում կան մեղավորներ, որ տեղի ունեցածը սպանություն է։ Կորցնելով իրենց որդուն՝ նրա ծնողների միակ պահանջն է իմանալ ճշմարտությունը, թե ով կամ ովքեր են մեղավոր իրենց որդու մահվան գործում։ Այդ նպատակով էլ հենց իրենց բողոքի ձայնն են բարձրացնում՝ համոզմունքով, որ այն, ինչ կատարվում է իրենց որդու մահվան գործով, ոչ միայն արդարացի չէ, այլև բարոյական չէ։
Այսպիսի գործելակերպով Դուք միայն հիմնավորում եք, որ այս գործի նկատմամբ ցուցաբերում եք անպատասխանատու մոտեցում, և Ձեր համար զինվորի ողբերգական մահը գրոշի արժեք չունի:
Բացահայտե՛ք Արսենի մահվան հանգամանքները, և պատժե՛ք բոլոր մեղավորներին, պարոնա՛յք…
Փաստաբան Նորայր Նորիկյան
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև
Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել
ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը
Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT