Նման լուրերի տարածումն անբարոյականություն է. Վարդեւան Գրիգորյանը՝ որդու սպանության մասին

Հոկտեմբերի 2-ին կայանալիք ընտրություններում Գյումրու քաղաքապետի թեկնածու, ԲՀԿ-ական Վարդեւան Գրիգորյանն անբարոյականություն եւ լկտիություն է անվանում որդուն՝ 26-ամյա Արշակ Գրիգորյանին սպանելու եւ դին ավտոտնակում դնելու վարկածը: Այդ մասին այսօր մեզ հետ զրույցում հայտարարեց Գրիգորյանը: Նրա հետ մեր կարճ զրույցը ներկայացնում ենք ստորեւ.

- Պարոն Գրիգորյան, մամուլում հակասական տեղեկություններ են շրջանառվում ձեր որդու մահվան հանգամանքների մասին, խնդրում եմ ասեք, թե ի՞նչ է իրականում եղել:

- Ես այն վիճակում չեմ, որ ինչ-որ բան ասեմ, բայց մի բան կասեմ. շահարկում են մարդու ողբերգությունը, սենսացիաներ փնտրում, հիմա էլ գրում են, թե իբր սպանել են, հետո բերել-դրել են ավտոտնակում: Դա, առնվազն, անբարոյականություն է, լկտիություն, հենց այդպես էլ գրեք:

- «Դա» ասելով նկատի ունեք այն տեղեկություննե՞րը, որ սպանել են, դին բերել, դրել ավտոտնակում:

- Իհարկե, իհարկե:

- Այսինքն, ինքնասպանությո՞ւն է տեղի ունեցել իրականում:

- Ես չեմ կարող ասել, որովհետեւ դատաբժշկական փորձաքննությունը պետք է տա եզրակացությունը: Երբ, որ տա՝ ինձ թվում է բոլորը կիմանան: Այդ վարկածն ավելի հավանական է, բայց էլի եմ ասում, դրա պատասխանը տալու է փորձաքննությունը: Իրավապահների նախնական կարծիքը դա է, որ ինքնասպանություն է:

- Իսկ ձեր կարծիքը ո՞րն է:

- Եթե տանն է եղել, չեմ կարծում, որ որեւէ մեկը կհամարձակվեր:

- Ի՞նչ նկատի ունեք:

- Դե նկատի ունեմ՝ տանն է եղել: Հասկացա՞ք:

- Զառերով պաստառի պատմությունը կապ ունե՞ր ինքնասպանության հետ, թե՝ ոչ:

- Դա, ընդհանրապես, կապ չունի, ընդհանրապես: Որեւէ շահարկում՝ ես ուղղակի խնդրում եմ...Ով շահարկում է՝ իսկապես լկտիություն է անում:

- Այդ դեպքում ինչ-որ խնդիր պետք է ունենար նման քայլի դիմելու համար, որեւէ խնդրի մասին տեղյակ եղե՞լ եք:

- Կներեք, էլ չեմ կարող խոսել:

Հիշեցնենք, որ Գյումրու քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդին՝ Արշակ Գրիգորյանը սեպտեմբերի 20-ին գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն նրա ստացած վնասվածքն անհամատեղելի էր եղել կյանքի հետ:

Քննչական կոմիտեն քրգործ հարուցեց եւ հայտարարեց, որ Արշակ Գրիգորյանը սեպտեմբերի 20-ին՝ ժամը 12:30-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, իրենց տան նկուղում  ինքնասպանություն  է գործել ապօրինի կերպով ձեռք բերված «Մակարով» տեսակի «ԼԱ 1948 Ր» գործարանային համարի ատրճանակից:

Այնուհետեւ տեղեկություններ տարածվեցին, որ Վարդեւան Գրիգորյանի որդու մահվան համար պատճառ է հանդիսացել Գյումրու կենտրոնական փողոցներից մեկում տեղադրված մի պաստառ, որի վրա զառեր են պատկերված: Նշվում էր, որ այդ պաստառով Վարդեւան Գրիգորյանին փորձել են հիշեցնել մոլախաղերի հանդեպ նրա երբեմնի հակվածության մասին, ինչը դուր չի եկել նրա որդուն եւ նա հաշիվ է պահանջել այն տեղադրողներից: Իսկ պաստառի տեղադրողը Գյումրու քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանի «Գյումրեցու ոգի» կուսակցությունն էր:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7292 դիտում

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ

Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք

Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը

«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից

«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ

Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց

«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները

Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ

Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը

«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ

«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Ներկայումս, երբ երկրները վառելիքի պակասի են բախվում, ՀՀ-ն ունի վառելիքի հուսալի աղբյուր. դա Ադրբեջանն է. Ալիև

Հայաստանը ինքնիշխան պետություն է, որի հետ մեզ կապում են առանձնահատուկ հարաբերություններ. Զախարովա

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում էլեկտրամատակարարման անջատումներ կլինեն. ՀԷՑ-ից հայտնել են հասցեները

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

ՏԿԵՆ-ը հայտարարում է Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան ճանապարհի վերականգնման աշխատանքների մրցույթ. մանրամասներ

Անձրև, ամպրոպ և քամու ուժգնացում. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան

Վարդավառը՝ Երևանի կենտրոնում. լուսանկարներ

Կատարն իրեն իրավունք է վերապահում Իրանի hրթիռային հարվածներին պատասխան գործողություններ ձեռնարկել

Մոսկվայից դեպի Հայաստան ավտոբուսային երթուղի է գործարկվել

Սերը՝ միասնություն, ջուրը՝ ազատություն․ Կողբ-Վարդավառը միավորեց հազարավոր մարդկանց. լուսանկարներ

Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականի մասին

Իտալացի հանրահայտ DJ Alex Gaudino-ն՝ Հանրապետության հրապարակում. տեսանյութ