Երևան
12 °C
ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը երեկ ֆեյսբուքյան իր էջում գրառում կատարեց՝ հորդորելով օգնել վիրավոր զինծառայողներից մեկին՝ բարդ վիրահատության կազմակերպման համար, եւ կոչ անելով ֆինանսապես աջակցել՝ ով որքան կարող է.
«Իմ շատ սիրելի ընկերներ, Ալբերտ Դալլաքյանը մեր նորօրյա հերոսներից մեկն է: Պաշտպանության նախարարությունը մշտապես գտնվել է և շարունակելու է գտնվել իր և մեր բոլոր մնացած հերոս տղաների և նրանց ընտանիքների կողքին: Ալբերտին անհրաժեշտ է մի շատ դժվար վիրահատություն: Օրենքով մենք չենք կարող փոխհատուցել արտերկրում այդ վիրահատության կատարումը, քանի որ այդ վիրահատությունը հնարավոր է կազմակերպել նաև Հայաստանում: Բայց արտերկրի կլինիկաներում, որ ունեն անհամեմատ ավելի մեծ փորձ և հմտություններ այս հարցում, Ալբերտի արագ ապաքինման հավանականությունն անհամեմատ մեծ է: Ես եմ խորհուրդ տվել ընտանիքին փորձել նման դրամահավաքի միջոցով հավաքել անհրաժեշտ գումարը: Ես անձամբ և իմ մի քանի ընկեր կտրամադրենք պահանջվող գումարի ($45.000) 10 տոկոսը: Կոչ եմ անում բոլորիդ, ով կարող է միանանք այս դրամահավաքին և օր առաջ օգնենք Ալբերտի ընտանիքին հավաքել անհրաժեշտ գումարը: Նույնիսկ պարզապես այս կոչիս տարածումը ձեր կողմից ևս կարող է օգնել: Աստված պահապան Ալբերտին, մեր բոլոր հերոսներին, բանակին և ժողովրդին»,-գրառել էր ՊՆախարարը:
Նախարարի գրառման մեկնաբանությունների դաշտում բուռն քննարկումներ ծավալվեցին, ֆեյսբուքյան օգտատերերի մեծ մասին հետաքրքրում էր, թե ինչ եղան 1000 դրամները, որոնք ամեն ամիս պարտադիր կերպով պահվում են աշխատող մարդկանց աշխատավարձերից՝ բանակին ու զինվորներին օգնելու համար: Նախարար Վիգեն Սարգսյանը հատ առ հատ պատասխանում էր բոլորի մեկնաբանությւոններին, որոշներին՝ «ցույց տալիս իրենց տեղը»:
«10 դրամ ես կփոխանցեմ անպայման»,-ծաղրական մեկնաբանությանը Վիգեն Սարգսյանը բավական լուրջ պատասխան էր գրել՝ «Ապրես, Արթուր։ Ամեն մեկը պետք է այնքան փոխանցի, որքան կարող է և նպատակահարմար է գտնում։»
Որոշ օգտատերեր անգամ կարծիք էին հայտնել, թե գուցե էջը կոտրվել է հաքերների կողմից, քանի որ չէին սպասում նման պատասխանների Վիգեն Սարգսյանի կողմից.
«Էսքան պարապ է փաստորեն պատերազմող երկրի ռազմական գերատեսչության ղեկավարը, որ քեմմենթներին արագի մեջ արձագանքում է. Ձեր գործն առաջնագծում է`զինվորի կողքին ու ոչ թե ֆեյսբուքում փիառվելու համար», «մի գուցե Վիգեն Սարգսյանի էջը կոտրել են։ Ես չէի կարծում որ նա այսքան մանկամիտ է։ Պարոն նախարար, կփոխանցենք, ես անձամբ այս պահին 1000$ կարող եմ փոխանցել։ Մենակ վստահ լինենք որ սա ձեր պաշտոնական էջն է», ի պատասխան՝ Վիգեն Սարգսյանը նշել է. «հենց ես էլ գրում եմ։ Որոշել եմ շաբաթ երեկոս նվիրեմ Ալներտի բուժմանն աջակցելուն։ Կարող եք, դուք էլ օգնեք։ Իսկ իմ աշխատանքային շաբաթն առնվազն 75 ժամ է, ես ինձ շաբաթ երեկո կարող եմ թույլ տալ։»:
Նույն մեկնաբանությանը պատասխանելուն օգնության է հասել ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ «Կարող եք օգնել, օգնեք։ Չեք կարող, անիմաստ բաներ մի գրեք»:
Ֆեյսբուքյան օգտատերերի շրջանում, սակայն, քննարկումները թեժացան, երբ 1000 դրամները որպես «բոշության նոր ձեւ» ներկայացրեց մեկնաբանողներից մեկը, «Բոշան դու ես»,-հակադարձեց Վիգեն Սարգսյանը:
Իսկ արդեն այսօր, ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն հովհաննիսյանը կատարեց մեկ այլ գրառում՝ կապված երեկվա մեկնաբանությունների հետ. «Ես գիտեմ, որ այս տիրույթը ոմանց համար մեծապես դարձել է խոսքերը աղավաղելու, կոնտեքստից կտրված ներկայացնելու տեղ, բայց մի արեք նման բան։ Եթե մենք վստահ չլինեինք մարդկանց օգնելու պատրաստակամության, վրա չէինք դիմի։ Եվ գիտեք կա մի զարմանալի օրինաչափություն։ Միշտ ավելի շատ օգնել ու օգնում են այստեղ քիչ գրողները։ Իսկ ՊՆ ը մշտապես օգնել ու օգնում է և ոչ միայն ու մեծապես ոչ միայն բյուջետային միջոցների հաշվին»:
Հ.Գ. Ալբերտ Դալլաքյանի վիրահատության համար անհրաժեշտ է 45 հազար դոլար: Այդ գումարի հավաքման համար Լոս-Անջելեսում ապրող մեր հայրենակիցները արդեն իսկ սկսել էին դրամահավաք՝ մանրամասն ներկայացնելով խնդիրն ու ծախսերը: Ողջունելի է ՊՆախարարի նախաձեռնությունը՝ նաեւ մեր հայրենակիցների շրջանում աջակցության կազմակերպման համար, սակայն այս դեպքում բաց է մնում 1000 դրամների նախաձեռնության միջոցների հարցը՝ թե ինչի՞ համար են ծախսվում այդ գումարները: Եթե հստակ հաշվետվություն լիներ, գուցե արձագանքն այսպիսին չլիներ:

ՆԳ նախարարն ու նախարարության ղեկավար կազմն այցելել են Եռաբլուր
ՀՀ ԱԳՆ-ում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակության հետ քննարկվել է TRIPP-ի իրականացման շրջանակը
Վերջին օրերին Վրաստանից արտաքսվել է 87 օտարերկրացի
Իսրայելը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ ստորագրել անվտանգության մասին նոր 10-ամյա համաձայնագիր. Financial Times
Պտղունքում անասնագոմ է այրվել՝ հրդեհելով նաև կից շինությունը
Ֆրանսիան օրինագիծ է ընդունել, որն արգելում է 15 տարեկանից փոքր երեխաների համար սոցիալական ցանցեր մուտքը
Հյուրն ասում է «TRIPP»-ը այսպես, այնպես. հաղորդավարը ուղղում է` «TRIPP»-ը չէ, Զանգեզուրի միջանցքը. Ղազարյան
ՀՀ մի շարք մարզերում և Երևանում սպասվում են ձյուն, բուք, մառախուղ. եղանակը՝ առաջիկա օրերին
Հայ ժողովրդի հետ․ Ֆրանսիայի դեսպանությունը աջակցություն է հայտնել ու գրառում թողել
Երևան-Գյումրի ավտոճանապարհին միմյանց են բախվել 15 տրանսպորտային միջոց. կան տուժածներ
Պապիկյանն ու ՊՆ ղեկավար կազմը Եռաբլուրում հարգանքի տուրք են մատուցել
Խոշոր ու շղթայական ավտովթարներ Թալին-Բազմաբերդ-Կաքավաձոր խաչմերուկում. կա ավելի քան 10 տուժած
Որքան ընտրությունները մոտենան, այդքան հաճախ «նոր ուժը» կասի, որ նախկինների հետ կապ չունի. Դալլաքյան
Ոչ մի հրահանգ էլ չի եղել, դասղեկն եմ, երեխաների հետ եկել ենք հարգանքի տուրք մատուցելու
Գլոբալ անկայունության և Թրամփի մաքսատուրքերի ֆոնին ԵՄ-ն Հնդկաստանի հետ խոշոր առևտրային համաձայնագիր է կնքել
«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն է
Օրը չի կապվում որևէ ռազմական գործողության հետ, «երկնային բանակի» օրն ունի հավաքական խորհուրդ․ ՊՆ փոխնախարար
Ինվերսիա, մառախուղ, կայուն ցածր ջերմաստիճան և «կեղծ ձյուն». ինչ երևույթ է Արարատյան դաշտում
Իրենց երկրում հանցագործություն կատարած միգրանտներին չի տրվի ՌԴ քաղաքացիություն կամ բնակության թույլտվություն
Եթե դուստրս կամ քույրս ցանկություն հայտնեն ծառայել բանակում, միանշանակ կողջունեմ. Սարգսյան
ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել հանուն հայրենիքի զոհված հայորդիների հիշատակին
Ու քանի կա Հայաստանի Հանրապետությունը, նրանց զոհողությունը չի կարող անիմաստ լինել. Ռուբինյան
Իհարկե, նման բան չկա. Արման Սարգսյանը՝ բանակում գնդերեցների նկատմամբ ճնշումների մասին
Մի շարք տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, ցածր տեսանելիություն
ՀՀ վարչապետը, նախագահը, ԱԺ նախագահն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են Եռաբլուր. լուսանկարներ
Խոնարհման ու հարգանքի հետ մեկտեղ՝ մենք պարտավոր ենք ապրել և կառուցել երազանքի պետությունը․ Ալեն Սիմոնյան
Հունվարի 27-ին և 28-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը փակ կլինի
Փա՜ռք նահատակներին, և կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը. ՊՆ ուղերձը
Արցունքների միջով մենք ժպտում ենք ձեզ և խոնարհվում ձեր հարազատների առաջ. վարչապետի ուղերձը
Պապոյանը Արաքսի համայնքապետարանում հանդիպել է տնտեսվարողների հետ, ներկայացրել պետական աջակցության ծրագրերը
«Սուրբ Աստվածամայր»-ում մեկնարկել են կենտրոնի կառուցումից ի վեր ամենամասշտաբային վերանորոգումը և վերազինումը
ԱՄՆ ավիակիր խումբը մտել է Հնդկական օվկիանոս
ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է Էստոնիայի ուղեղային կենտրոնի տնօրենի հետ
Փետրվարի 1–ից EasyPay-ը, Telcell-ը և Idram-ը «Վիվա Արմենիա»-ի բաժանորդների վճարումներ չեն ընդունի․ մանրամասներ
Արսեն Թորոսյանը մասնակցում է Ռիյադում անցկացվող Աշխատաշուկայի երրորդ գլոբալ համաժողովին
Ընտրվեցի ԵԽԽՎ-ում Ալդե փոխնախագահ․ Սոնա Ղազարյան
Բարձր ենք գնահատում Հնդկաստանի դերը տարածաշրջանային, համաշխարհային կայունության ապահովման գործում․ փոխվարչապետ
Ուկրաինային ճաշին պիտի ուտեին, մեզ՝ դեսերտին, բայց ատամները ջարդվեցին, ու հիմա ոռնում են. Մեհրաբյան. տեսանյութ
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար
Կարապետյանները պռակատով վարչապետ են բերելու և ստվերային կառավարեն. Հասմիկ Հակոբյան. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT