Երևան
12 °C
Երգիչ Հայկ Կասպարովը 4-5 տարի է, ինչ ապրում ու գործունեություն է ծավալում Գերմանիայում: Փետրվարին ժամանակավորապես Հայաստան է ժամանելու՝ «Դեպի Եվրատեսիլ» նախագծին մասնակցելու ու Պորտուգալիայում կայանալիք «Եվրատեսիլ 2018» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու իրավունքի համար պայքարելու: Նրա երգն արդեն հրապարակված է: Իսպաներենով է: Կոչվում է «Enamórame»: Armtimes.com-ի հետ զրույցում երգիչը պատմեց մասնակցելու որոշման, Եվրոպայում իր գործունեության ու առաջիկա ծրագրերի մասին:
-Ինչպե՞ս որոշեցիք մասնակցել «Դեպի Եվրատեսիլ»-ին:
-Երգի հեղինակներն են առաջարկել, որ մասնակցեմ: Նրանք իսպանացիներ են: Խոսքերի հեղինակն է Խոսե Խուան Ռոդրիգեսը, երաժշտությունը Ռաֆայել Արտեսերոյինն է: 2006-07 թթ. սկսած տարբեր երկրների ներկայացուցիչներ նրանց երգերը կատարել են «Եվրատեսիլում»: Նրանք ինձ հետ ավելի վաղ դեռ 2013 թ. կապ էին հաստատել, բայց այդ տարի նախընտրական փուլ չեղավ. Հանրային հեռուստաընկերությունն էր ընտրում՝ ով է մասնակցելու: Այս տարի մտադրություն չունեի մասնակցելու: Նրանք ուղարկեցին երգը, ասացին, որ Հանրայինը մրցույթ է անցկացնելու, և հարմար են գտնում, որ այդ երգը ես կատարեմ, եթե ցանկանում եմ: Երգը լսելուց հետո միանգամից համաձայնեցի: Այն կոչվում է «Enamórame»՝ այնպես արա, որ սիրահարվեմ քեզ: Իսպաներենին չեմ տիրապետում, այդ պատճառով որոշեցինք՝ կամ ես գնամ Իսպանիա, կամ էլ նրանք գան Հոլանդիա, որպեսզի ծանոթացնեն երգին, միասին կատարենք մշակման, ձայնագրման աշխատանքները: Մի քանի օրվա մեջ երգը պարապեցի, ձայնագրվեցինք: Ամեն ինչ տեղի է ունեցել Հոլանդիայում: Ստեղծագործությունը վերջնական տեսքի է բերել Նիք Էգիբյանը, որի հետ արդեն մի քանի անգամ համագործակցել եմ: Նախնական գործիքավորումը հեղինակներն այլ կերպ էին արել, Նիքի հետ որոշեցինք փոխել, նրանք մեր գործիքավորմանը միանշանակ համաձայնեցին: Չգիտեմ՝ հանդիսատեսն ինչպես կընդունի երգը, բայց փորձել ենք հնարավորինս լավ ներակայացնել: Հիմա պատրաստվում ենք նախընտրական փուլին:
-Ինչպե՞ս են իսպանացի հեղինակներն իմացել Ձեր մասին:
-Եթե չեմ սխալվում, 2010 թ. էր: Ես էլի հայտ էի ներկայացրել, չընդգրկվեցի տասնյակի մեջ, բայց այդ ժամանակ նույնիսկ «Եվրատեսիլի» կայքերում, ամենուրեք գրված էր, որ ֆավորիտներից մեկն եմ: Այդ ընթացքում շատ երգեր եմ ստացել տարբեր երկրներից, «Եվրատեսիլի» համար գրող տարբեր երգահանների կողմից: Այդ ժամանակ են այս հեղինակներն ինձ նկատել:
-Մասնակցությունը «Եվրատեսիլ»-ին Ձեզ ի՞նչ կտա:
-Ճիշտն ասած, ես էլ չգիտեմ՝ ինձ ինչ կտա (խմբ.- ծիծաղում է), ուր կհասնեմ: Եթե իհարկե հաղթահարեմ ու Պորտուգալիայում՝ Լիսաբոնում մասնակցեմ «Եվրատեսիլին», ինձ մեծ ճանաչում կտա, բնակվում եմ Եվրոպայում, և կկարողանամ ավելի լայն գործունեություն ծավալել: Միայն դա:
-Ըստ Ձեզ՝ «Դեպի Եվրատեսիլը» արդա՞ր կլինի: Համացանցում օգտատերերը կարծիք են հայտնում, թե նախօրոք արդեն որոշված է՝ ով է հաղթելու:
-Արդարության մասին ոչինչ չեմ կարող ասել: Բոլոր մասնակիցներն էլ ցանկանում են հաղթել և ցանկանում են, որ ամեն ինչ լինի արդար ու թափանցիկ: Որքան գիտեմ, այս տարի ոչ թե հայաստանյան, այլ արտասահմանցի ժյուրի է լինելու: Չգիտեմ՝ դա ինչ կտա: Պետք է լավատես լինել:
-Մյուս մասնակիցներին ծանո՞թ եք: Ի՞նչ կասեք նրանց մասին:
-Անկեղծ ասած, մասնակիցներից ծանոթ եմ միայն Սևակ Խանաղյանին, թեև նրա անունն էլ նոր եմ լսել համացանցի միջոցով: Գիտեմ, որ հաղթել է ուկրաինական «X Factor»-ում: Լավ տպավորություններ ունեմ, լավ երգիչ է: Իհարկե գիտեմ Արսեն Գրիգորյանին, որը Կամիլի կերպարով է լինելու: Կարծում եմ՝ հետաքրքիր շոու կպատրաստի, արդեն իսկ նրա շոուն պատրաստ է (խմբ.- ծիծաղում է): Ինչո՞ւ ոչ, նաև նրան հաղթելու հավակնորդ եմ տեսնում:
-Եվրոպայում նման բաները սիրում են...
-Մի փոքր ուշացումով, բայց երևի էլի հետաքրքիր կլինի: Նման բան արդեն եղել է. Վերկա Սերդյուչկան արդեն ներկայացել է ու 2-րդ տեղ է գրավել: Նաև Մհեր Արմենիային եմ ճանաչում: Թամար Կապրելյանին հիշում եմ 2015 թ. «Եվրատեսիլից»: Նաև նրա տեսահոլովակները բազմիցս դիտել եմ: Շատ լավ, շատ գեղեցիկ երգչուհի է: Մասնակիցներ կան, որոնց մասին քոմենթներում գրում են, որ պոտենցիալ հաղթողներ են, ուզում են, որ նրանք հաղթեն: Ամեն դեպքում, եթե sms-ներ են լինելու, արտերկրում իրենց գործունեությունը ծավալող հայ երգիչները դժվար թե շատ ձայներ հավաքեն: Կցանկանայի ուղղակի, որ ամենալավ երգը հաղթեր:
-Ի՞նչ է պետք «Դեպի Եվրատեսիլ»-ում հաղթելու համար:
Սա երգի մրցույթ է, ոչ թե երգչի, այնպես չէ, որ եթե ինչ-որ մեկն ունի լավ վոկալային տվյալներ, անպայման նա պետք է հաղթի: Եկեք նայենք՝ տարբեր երկրներից ինչ երգիչներ են մասնակցում ու որոնք են հաղթող երգերը: Երգը պետք է լինի հիթային, արտիստը՝ տարբերվող: Այնպես չէ, որ այլ երկրների մասնակիցները դարձել են մեգաաստղ ու նոր հայտնվել են «Եվրատեսիլում»: Օրինակ, Գերմանիայում, Հոլանդիայում, Ֆրանսիայում պատահական մարդկանց էլ կարող են ուղարկել, շոումեններ կարող են մասնակցել, ինչ-որ տեղական մրցույթում հաղթած երգիչներ: Հետևաբար պետք չէ «Դեպի Եվրատեսիլ»-ին մասնակցել պատերազմական տրամադրությամբ, պետք է առողջ մրցակցություն լինի... որովհետև ի՞նչ է տալիս «Եվրատեսիլին» մասնակցելը: Մեր մասնակցած արտիստներից ոչ ոք էլ արտասահմանում հաջողություն չի ունենում: Կարևոր է, որ «Դեպի Եվրատեսիլ»-ում արժանին հաղթի ու ինչո՞ւ չէ, արդեն ժամանակն է, որ «Եվրատեսիլում» էլ լուրջ հաջողության հասնենք: Այսքան ժամանակ մեծ հաջողության հասել ենք միայն Սիրուշոյի մասնակցության տարում, քանի որ միայն նրա դեպքում է, որ մինչև այսօր այդ երգը հնչում է եվրոպական ակումբներում: Այստեղ «Քելե, քելե»-ն գրեթե բոլորը գիտեն: Սիրուշոյի անգլերեն մյուս երգերից էլ հնչում են գերմանական ու հոլանդական ռադիոյում:
-Բացի Սիրուշոյից էլ ո՞ւմ են Եվրոպայում լսում:
-Մի պահ «Մի գնա» երգն այստեղ մեքենաների մեջ հաճախ հնչում էր: Այն կարելի էր լսել քրդերի, հույների, թուրքերի, արաբների մեքենաներից: Եթե, օրինակ, նայենք, թե «Եվրատեսիլին» մասնակցող որ հայ կատարողի համար սփյուռքահայերը կքվեարկեին, ապա ինձ թվում է՝ Սիրուշոյի ու Լիլիթ Հովհաննիսյանի:
-Բնակվում եք Գերմանիայում, աշխատանք եք ծավալում նաև Հոլանդիայում ու Բելգիայում: Մանրամասնեք Ձեր գործունեության մասին:
-Լինում են համերգներ: Անցած տարի՝ 2017-ին, եվրոպական տարբեր քաղաքներում 5-6 համերգի եմ մասնակցել սփյուռքահայ հանդիսատեսի համար, տարբեր միջոցառումների, օրինակ, հարսանիքների հրավերներ են լինում: Այս Ամանորին հոլանդական ռեստորաններից մեկում ես և Էլլա Տարունցը երգել ենք հայերի համար:
-Որքանո՞վ եք հետևում հայկական շոու բիզնեսին:
-Այդքան էլ չեմ հետաքրքրվում: Ունեմ նախընտրած արտիստներ, որոնց նորություններին ուշադիր եմ: Այդքան էլ շատ չեն: Հետևում եմ Սիրուշոյին: Նրա ամեն գործ հետաքրքիր ու մտածված է: Արտեմ Վալտերին եմ հետևում, Լիլիթ Հովհաննիսյանին, որին այստեղ շատ են ճանաչում և սիրում, թե՛ Եվրոպայի հայերը, թե՛ այլ ազգերի ներկայացուցիչները: Իմ ընկերների շարքերում շատերը կան, որ չեն հասկանում, բայց նրա երգերը լսում ու տեսահոլովակները նայում են, ասում են՝ ինչ գեղեցիկ աղջիկ է, ինչ գեղեցիկ ձայն ունի: Հետևում եմ նաև Նիք Էգիբյանի աշխատանքներին:
-Չե՞ք մտածում Հայաստան վերադառնալու մասին:
-Միշտ մտածում եմ: Պազապես երկմտում եմ: Գուցե օրը գա, ու որոշեմ վերադառնալ, բայց այդ դեպքում ստիպված եմ լինելու ամեն ինչ զրոյից սկսել, ու ինձ թվում է՝ դրան դեռ պատրաստ չեմ: Ի՞նչ նկատի ունեմ զրոյից սկսել ասելով: Այն ժամանակ այնպես չէր, որ ամեն տեսահոլովակ կհայտնվեր էկրաններին, իսկ հիմա կարող ես հայտնի դառնալ յութուբի միջոցով, ու պարտադիր չէ՝ լավ երգ ներկայացնես, պետք է լինեն հումորային երգեր կամ քավրներ: Ես հիմա քավր երգող երգիչների դասին չեմ պատկանում ու չեմ ստեղծելու այնպիսի երգեր, որ հարսանիքներ երգեմ, որ կարողանամ գլուխս պահել, այդ նույն բանն այստեղ էլ կարող եմ անել, և երբեմն անում եմ:
-Նոր երգեր, տեսահոլովակներ ե՞րբ կներկայացնեք:
-«Դեպի Եվրատեսիլ»-ից հետո, անկախ նրանից՝ կհաղթեմ, թե ոչ «Enamórame» երգի հիման վրա տեսահոլովակ կնկարահանեմ, որովհետև իսպաներենով երգերը Եվրոպայում հիմա մոդայիկ են: Արդեն մտքեր ունեմ՝ ինչպիսին է լինելու տեսահոլովակը, ռեժիսորի հետ նախնական պայմանավորվածություն ունենք, պարզապես առայժմ պատրաստում ենք «Դեպի Եվրատեսիլ»-ի շոուն: Մի պարային երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակ ունեմ, որը դեռ կսպասի: Ունեմ 1 երգ, կոչվում է «Շնորհավոր», դիսկո ռիթմերի մեջ է, դա կունենա տեսահոլովակ: Նաև մի քանի երգ կա, որոնց հարցով դեռ պետք է որոշեմ՝ ինչ եմ անելու: Այս տարի կփորձեմ ամենաքիչը 4 տեսահոլովակ ներկայացնել:
Հայկ Կասպարովի «Դեպի Եվրատեսիլ»-ի մրցութային երգը
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
Ասում են՝ ՔՊ-ի թևերը կտրելու են. ես կարծում եմ՝ ՔՊ-ինը հաստ ա, թևերը նկատի ունեմ. Սերգեյ Դանիելյան. տեսանյութ
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «Ռազմական համագործակցության համար» մեդալ է շնորհվել փոխգնդապետ Առնո Էլլիին
Բարձր է գնահատվել Նաումանի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում․ դեսպան Ենգիբարյանն ընդունել է Դեմիրջիին
Ֆրանսիա այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների պատվիրակությունների հետ
Վայոց ձորի մարզպետը հրաժարվել է պատգամավորի մանդատից
Արդյոք Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից. ինչից է վախենում Ռուսաստանը, ինչ քայլերի սպասել. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է պաշտոնավարումը
Ստիպված եմ հրավիրել իրավապահ համակարգի ուշադրությունը․ Ազարյանը՝ Կարապետյանի գաղտնի պլանի մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT