Դեմոկրատիան նահանջում է. Freedom House-ը Հայաստանը կրկին ճանաչվել է մասամբ ազատ երկիր

16/01/2018 schedule11:35

Դեմոկրատիան նահանջում է ամբողջ աշխարհում, ինչին նպաստում է Ամերիկայում դեմոկրատական չափանիշների արագ քայքայումը: Այս տխուր եզրահանգումն արձանագրված է Freedom House իրավապաշտպան կազմակերպության այսօր հրապարակած «Ազատությունն աշխարհում-2018» զեկույցում:

Տարեկան զեկույցի հեղինակները վերլուծում են քաղաքական իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների վիճակն աշխարհում: Հայաստանը զեկույցում պահպանել է իր տեղը «մասամբ ազատ» երկրների ցանկում, որում նախկին խորհրդային երկրներից են նաեւ Վրաստանը, Ղրղըզստանը, Մոլդովան եւ Ուկրաինան, գրում է Ազատությունը:

«Ոչ-ազատ» են համարվում Ադրբեջանը, Բելառուսը, Ղազախստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը եւ Ուզբեկստանը: Ուշագրավ է, որ «վիճելի» տարածքներ բաժնում Աբխազիան եւ Լեռնային Ղարաբաղը «մասամբ ազատ» են, իսկ Ղրիմը, Հարավային Օսիան եւ Մերձդնեստրը՝ «ոչ-ազատ»:

Հարեւաններից Թուրքիան տեղափոխվել է «ոչ-ազատ»-ների խումբ, որտեղ նաեւ Իրանն է:

Երկու հսկաներ՝ Չինաստանն ու Ռուսաստանը դեմոկրատիայի նահանջն օգտագործել են ներսում հալածանքները սաստկացնելու եւ արտասահմանում իրենց «չար» ազդեցությունը խթանելու համար: Մոլորակի բնակչությունը 7 միլիարդ 400 միլիոն է: Մարդկանց 39 տոկոսն ապրում է «ազատ» երկրներում, 24 տոկոսը՝ «մասամբ ազատ» եւ 37 տոկոսը՝ «ոչ ազատ»:

Զեկույցում նշված 195 պետությունների 45 տոկոսն «ազատ» է, 30 տոկոսը «մասամբ ազատ» եւ 25 տոկոսը «ոչ ազատ» է:

Զեկույցի հեղինակները նշում են, որ Միացյալ Նահանգներում անցած 7 տարում նահանջ է նկատվել:

Սակայն 2017-ին անկումն արագացել է, ինչի պատճառներն են դիտվում 2016 թվականին ռուսների միջամտությունը ԱՄՆ նախագահական ընտրություններին, նոր վարչակազմի, այդ թվում՝ հենց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից էթիկայի հիմնարար չափանիշների ոտնահարումը, կառավարության աշխատանքի թափանցիկության նվազումը:

Մասնավորապես, Freedom House-ը մտահոգություն է հայտնում մամուլի վրա Թրամփի հաճախակի դարձած հարձակումների կապակցությամբ, քանի որ դրանք ի վերջո կարող են սահմանափակել ազատ եւ անկախ լրատվամիջոցներից տեղեկություններ ստանալու հասարակության իրավունքը:

Այդպիսով, Միացյալ Նահանգները 100-բալանոց սանդղակով ունի 86 միավոր, զիջում է Ֆրանսիային, Գերմանիային եւ Մեծ Բրիտանիային, սակայն միեւնույն է բարձր տեղ է գրավում «ազատ» երկրների շարքում:

Աշխարհի «ոչ-ազատ» երկրների ցուցակում վերջին հինգ տեղերում են Թուրքմենստանը, Հյուսիսային Կորեան, Էրիթրեան, Հարավային Սուդանը եւ Սիրիան:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3349 դիտում

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի

Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ

Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ

«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում 90-ամյա տղամարդ է մահացել

105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը ԱՄՆ-ում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը

ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ

ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում