Երևան
12 °C
Հայաստանի բնակիչները տեսնում են, որ այս ձմռանը դիտվող եղանակային պայմանները գարուն են հիշեցնում, իսկ օդերեւութաբանները դա հաստատում են՝ մասնավորապես նշելով, որ օդի ջերմաստիճանն այս ընթացքում բարձր է եղել կլիմայական միջինից ընդհուպ մինչեւ 10 աստիճանով:
Տարածվող տեղեկությունների համաձայն, առկա ջերմային ֆոնը բացասաբար է անդրադառնում սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց առողջության վրա ու նաեւ մեծացել է այդ կապակցությամբ բուժհաստատության դիմողների թիվը: ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը տագնապ հնչեցնելու անհրաժեշտություն չի տեսնում: Ու թեպետ հիվանդների դիմելիության աճ, ըստ նրա, նկատվում է, բայց դա ավելի շուտ հետտոնական շրջանում դիտվող սովորական երեւույթ է, քան թե եղանակով պայմանավորված:
Մեր հարցին, թե գարնանը համապատասխանող այս եղանակը վտանգ ներկայացնո՞ւմ է սրտանոթային հիվանդների համար, եւ գուցե պետք է դա կանխելու նպատակով ինչ-որ միջոցնե՞ր ձեռնարկել, հանրապետության գլխավոր սրտաբանը պատասխանեց. «Այս պահի դրությամբ գոնե ես վտանգ չեմ տեսնում: Բայց ժամանակը ցույց կտա՝ եղանակի ընթացքն ինչպիսին կլինի ավելի երկար ժամանակահատվածում, ինչից հետո միայն կարելի է եզրակացություններ անել: Իսկ դիմելիության աճը հետտոնական այս շրջանում սովորական երեւույթ է: Նախ՝ բավականին երկար ժամանակ ոչ աշխատանքային օրեր էին, եւ հիվանդների մի մասը չի դիմել բժիշկներին՝ կապված դրա հետ: Երկրորդ պատճառը կապված է տոնական օրերին մեր սովորության համաձայն առատ սնվելու, խմիչքը չարաշահելու հետ»,- ասաց Համլետ Հայրապետյանը:
Օդերեւութաբանները կանխատեսել են, որ հունվարի 19-ից ջերմային ֆոնը համապատասխանելու է մարտին եւ լինելու է փոփոխական եղանակ: Գլխավոր մասնագետը սրտանոթային հիվանդներին առայժմ միայն խորհուրդ է տալիս պաշտպանվել սուր շնչառական վարակներից:
«Որեւէ նախազգուշացման անհրաժեշտություն այս պահին չեմ տեսնում: Այս սեզոնին հիմնական խնդիրը կապված է լինում տարածված սուր շնչառական վարակների հետ, որը բնականաբար շատ ավելի ծանր է անդրադառնում սրտանոթային հիվանդների վրա, նրանց մոտ ավելի հաճախ հանգեցնում է թոքաբորբերի: Երբ մարդու սիրտն առողջ չէ, թոքաբորբերի զարգացման հավանականությունը շատ ավելի բարձր է: Եվ այս ընթացքում, պայմանավորված սրտանոթային խնդիրներին վարակների միանալով, թոքաբորբերի շատ դեպքեր ենք ունենում: Սրտային հիվանդների հիմնական հոսպիտալացումները կապված են թոքային ինֆեկցիաների զարգացման հետ»,- փաստեց գլխավոր սրտաբան Համլետ Հայրապետյանը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT