Շիրակի պետհամալսարանի ՀՀԿ-ական ռեկտորը 10 մլն արժողությամբ սանհանգույց ունի աշխատավայրում

17/01/2018 schedule14:16

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը facebook սոցցանցի իր էջում գրում է.

Շիրակի պետհամալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի թալանչիական գործունեության վերաբերյալ նոր փաստեր են հայտնվել...Պարզվում է, նախորդ ռեկտորից ժառանգած 500 միլիոն դրամը փոշիացնելու եւ գրպանելու քաղաքականության հիմքերը դրվել են հենց այն պահից, երբ կրթական գործի Կոլումբոս Մինասյանը ոտքը բուհ դրեց... 

Մինասյանի առաջին նախաձեռնություններից մեկը եղավ ռեկտորի կաբինետի վերանորոգումը, չնայած այն հանգամանքին, որ նախորդ ռեկտորը բավական լավ վիճակում գտնվող կաբինետ էր ժառանգություն թողել ներկայիս ռեկտորին...Սակայն Մինասյանը բավական արագացված տեմպերով այն քարուքանդ արեց, որի պատասխաններն արդեն պարզ են, թե ինչու...Նախ, նա ձերբազատվեց նախորդ ռեկտորի կաբինետում գոյություն ունեցող գրադարանից...Համոզված եմ, որ Սահակ Մինասյանը ՀՀ եզակի բուհի ռեկտորն է, որի կաբինետում չկան գրքեր...Հենց սրանով է նաեւ բացատրվում գրքատյաց ռեկտորի կողմից բուհի գրադարանային ֆոնդի կեսից ավելիի ոչնչացումը, որի արդյունքում 15 տոննա գիրք է հանձնվել մակուլատուրա... Երկրորդ եւ ամենակարեւոր հանգամանքը՝ վերանորոգման պատրվակի տակ ահռելի գումարների մսխումն էր... 

Օրինակ, ըստ հավաստի տեղեկությունների, որի մասին բազմիցս բարձրաձայնել են բուհի նախկին եւ ներկա շատ աշխատակիցներ, այդ թվում՝ նաեւ հաշվապահները, որոնք բավական լավ տեղյակ էին Սահակ Մինասյանի ակտիվ ֆինանսական եւ առեւտրային գործունեությունից, ռեկտորի կաբինետի սանհանգույցի վերանորոգման համար բուհի բյուջեից դուրս է գրվել, չզարմանաք, 10 միլիոն դրամից ավել գումար՝ մոտ 21 հազար դոլլար...Ռեկտորի սանհանգույցն իրենից բավական փոքր եւ ոչ շքեղ սենյակ է ներկայացնում՝  զուգարանակոնքով, լվացարանով, փոքրիկ «կաբինայով» եւ միայն հիմարը կարող է հավատալ, որ այդ ամենի վրա ծախսվել է այդքան մեծ գումար...Այսինքն`սանհանգույցի վերանորոգման պատրվակի ներքո ահռելի գումարներ են դուրս գրվել բուհի բյուջեից... 

Նույն կերպ կարելի է մեկնաբանել նաեւ ռեկտորի կողմից 2,4 միլիոն դրամ արժողությամբ չհրկիզվող պահարանի գնման փաստը, որը բավական մեծ աղմուկ էր ժամանակին բարձրացրել բուհում... Հետաքրքիր է, ի՞նչ փաստաթղթեր է պահում պարոն Մինասյանն իր 5 հազար դոլար արժողությամբ չհրկիզվող պահարանում...
Ըստ հավաստի տեղեկությունների`ռեկտորն ահռելի գումարներ է դուրս գրել սեփական կաբինետի եւ հանգստասենյակի վերանորոգման համար, սակայն բուհի աշխատակիցներին հայտարարում է, որ դա նվեր է...Նվեր մեկից, ով քաղաքագետի գիտական աստիճան ունի, այսինքն` հայրիկն է այդ կոչումը որդու համար գնել, մեկից, ով ամբողջ կյանքում չի աշխատել եւ զբաղված է պարտքեր կուտակելով եւ հայրիկի գողացածը մսխելով ու լափելով... 

Պարոն Մինասյանը բավական մեծ գումարներ է դուրս գրել նաեւ սեփական կաբինետի կահավորման համար...Երեւանից գնված կահույքը մի անգամ հետ է ուղարկվել մայրաքաղաք եւ նորն է բերվել բուհ, քանի որ նախկին կահույքը ռեկտորի դուրը չի եկել...Ու այդ կահույքի տանել-բերելը եւս վճարվել է համալսարանի բյուջեից...Էլ չենք ասում, թե ինչ գումարներ են մսխվել բազմաթիվ ֆուրշետների՝ նախաամանորյա,  մագիստրոսների դիպլոմների հանձնման եւ այլն ժամանակ, ինչպես նաեւ էժանագին եւ անճաշակ համերգների վրա, սիրելիներին եւ յուրայիններին աստղաբաշխական աշխատավարձեր սահմանելու եւ այլնի վրա... 

Պարոն Մինասյանը նախորդ ռեկտորի կողմից կազմած նախահաշիվը խախտելով մոտ 30 միլիոն դրամ՝ 62 հազար դոլլար գումար է ավել ծախսել երկու մարզադահլիճների վերանորոգման եւ բուհի ջեռուցման համակարգի ստեղծման վրա...Հետաքրքիր է, ինչու՞ եւ ու՞մ հաշվին... 
Սկսելով բուհի բյուջեի սեփականաշնորհումը` սեփական կաբինետի վերանորոգման պատրվակով ահռելի գումարներ դուրս գրելով, ռեկտոր Մինասյանը հասավ նրան, որ բուհի դահլիճի վերանորոգման համար գիտխորհուրդում հայտարարեց, որ բյուջեից ծախսել է 118 միլիոն դրամ՝250 հազար ԱՄՆ դոլար (100 միլիոն դրամ դահլիճի վերանորոգման համար եւ 18 միլիոն դրամ որպես համաֆինանսավորում Համաշխարհային Բանկի ծրագրի շրջանակներում), առանց դահլիճի կահավորման եւ տեխնիկական վերազինման, ինչպես նաեւ 25 միլիոն դրամ՝ 52 հազար դոլլար է ծախսել համալսարանի բուֆետի վերանորոգման համար... 

Հիմա արդեն պարզ է, թէ ինչու 2016թ.-ի հուլիսին 500 միլիոն դրամ բյուջե ժառանգած ռեկտորը 2017 թ.-ի սեպտեմբերի սկզբներին հայտարարեց, որ բուհի բյուջեն դատարկ է եւ դիմեց ապօրինի միջոցների դասախոսների հաշվին խնայողություններ անելու նպատակով. հենց այդ նպատակով էր «բարեփոխաշինիչ» ռեկտորը բուհում ներդնում ինտեգրված ուսուցումը, որով փորձում էր դասախոսներին պարտադրել անվճար պարապել հեռակա կուրսերի ուսանողների հետ, կրճատում էր 50 տոկոսով այն կուրսերի լսարանային ժամերը,որոնք համարում էր թերբեռնված. նպատակը մեկն էր՝ այստեղ եւս կրճատել դասախոսների աշխատավարձերը... 

Հ.Գ.Պարոն Մինասյանը եւ իր որոշ հյուրերը թող զմայլվեն դավադրությունների տեսության մոլի երկրպագու ռեկտորի միջազգային ստանդարտներին համապատասխանող 118 միլիոն դրամանոց դահլիճով, 25 միլիոն դրամանոց բուֆետով, 10 միլիոն դրամանոց սանհանգույցով...Իսկ բուհի ուսանողներին եւ անձնակազմին մնում է ամեն օր առնչվել եւ բավարարվել խորհրդային ժամանակաշրջանի լսարանների կահավորումով,  մակուլատուրա հանձնված 15 տոննա պիտանի գրքերով, «պպզովի» զուգարաններով եւ խայտառակ անկազմակերպ ուսումնական գործընթացով...Ու հիմա, ռեկտոր Մինասյանն անձնական աուդիտորներ է բերել բուհ եւ նրանց միջոցով փորձում է սրբագրել հանցագործությունները, որոնց հետեւանքով ՇՊՀ-ն բոլոր առումներով հայտնվել է խայտառակ վիճակում...

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2834 դիտում

Տաթևում «Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումն առանձնացել է մասնակիցների մեծ հետաքրքրվածությամբ

Իսրայելը զանգվածային հարձակում է սկսել Գազայում. ահագնանում են տարածաշրջանում սաստիկ սովի մասին լուրերը

Պաղպաղակ փարթի Շինուհայրում. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ

Հերթական հետաքրքիր քննարկումներով լի հանդիպումը չնաշխարհիկ Տաթև համայնքում էր. Աննա Հակոբյան

Կրթվելը նորաձև է Տաթևում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Պայթյուն Այգեձորի գերեզմանատանը. մեքենան վերածվել է մոխրակույտի, վնասվել են գերեզմանաքարեր. լուսանկարներ

Եթե վիզա ստանալիս ստել եք, ժամկետից երկար մնացել, կարող եք բախվել արտաքսման. ԱՄՆ դեսպանատուն

«Թեհրանի երկխոսություն ֆորում 2025»-ին Գրիգորյանը խոսել է ՀՀ արտաքին և անվտանգային քաղաքականության մասին

Հրդեհ Արգավանդի բենզալցակայանի մոտակա շինությունում. այրվել են բենզինով տարաները և տանիքը

Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի գերագույն առաջնորդի խորհրդականի հետ

Վահագն Խաչատուրյանը Սուրբ Աթոռում մասնակցել է Լևոն 14-րդ պապի գահակալության արարողությանը. լուսանկարներ

Նուբարաշենի քաղաքային տրանսպորտի կանգառում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Զելենսկին փակ հանդիպում կանցկացնի Հռոմի պապ Լեո 14-ի հետ

Երևան է ժամանել Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը. լուսանկարներ

Մեքենան բախվել է բազալտե եզրաքարին և հայտնվել մայթին, հրդեհ է բռնկվել. կան տուժածներ

Հաճելի էր հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տիրանայի գագաթաժողովին. Սվետլանա Տիխանովսկայա

Երևանում 32 և 24-ամյա ամուսինների մոտ հայտնաբերվել է «կրիստալ» տեսակի թմրամիջոց

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հռոմի Պապի գահակալության արարողությանը

Վատիկանում տեղի է ունեցել Հռոմի նոր պապ Լեո 14-ի երդմնակալության արարողությունը. լուսանկարներ

Լեհաստանում նախագահական ընտրություններ են

Մարզերում և Երևանում սպասվում են կարճատև անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. կտաքանա 2-3 աստիճանով

58-ամյա կինը որոնվում է որպես անհետ կորած

Հայ շախմատիստները մասնակցում են ԱՄԷ-ում անցկացվող «8th Sharjah Masters 2025» միջազգային մրցաշարին

Լսել ենք «Քաղաքացիական պայմանագրի» Սպիտակի կուսակցականների դիտարկումները տարաբնույթ հարցերի շուրջ. Մանավազյան

Կրթվելը որևէ տարիքում չի կորցնում իր արդիականությունը. քաղցկեղը հաղթահարած և սիրելի զբաղմունքը գտած կինը

Տաթևիկ Գասպարյանն ու Արուսյակ Մանավազյանը եռօրյա աշխատանքային այց են կատարել Լոռու մարզ. լուսանկարներ

Ահաբեկչություն Կալիֆոռնիայում. կան տուժածներ և զոհ

Հայաստանը հետևողական քայլերով առաջ է մղում թանգարանային ոլորտի բարեփոխումները. ԿԳՄՍ նախարար

Ադրբեջանը և Իրանը համատեղ զորավարժություններ են անցկացնում ԼՂ-ում

Որոտանի կիրճում. վարչապետը Սյունիքից տեսանյութ է հրապարակել

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում բացվել է «Իսահակյանը և ժամանակը» ժամանակավոր ցուցադրությունը

Օտարերկրացի 26-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում «Tesla»-ով գլխիվայր հայտնվել է ջրատարում. կան տուժածներ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտասարդական կառույցի հետ հետաքրքիր զրույց ունեցանք. Հարությունյան

Ճի՞շտ է, որ Քոչարյանն ուզում էր Ղարաբաղում ներդրում անել, բայց ստիպված Տանզանիայում արեց. Չախոյան

Գնում ենք Տաթև՝ «Կրթվելը նորաձև է» բանախոսության. վարչապետ

Ամեն անգամ մտածում եմ, որ անբարոյականությունն էլ պիտի սահման ունենա. Անդրեասյան

Փրկարարները Տավուշի ջրամբարն ընկած մեքենան հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս են բերել

«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են 150,000 դրամ արժողությամբ արծաթափայլ եղևնիներ

«Եվրատեսիլ 2025» մրցույթում հաղթեց Ավստրիայի պատվիրակը. Հայաստանը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը